Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանին սպառնում է նոր պատերազմ Կովկասում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ura.news-ը գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության սրման դեպքում Ռուսաստանը կարող է ներքաշվել նոր պատերազմի մեջ: Նման կարծիք են հայտնել  ura.news-ի  զրուցակից քաղաքական վերլուծաբանները: Տարածաշրջանում տագնապալի իրավիճակը դարձել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման առանցքային թեմաներից մեկը: Փորձագետները կարծում են, որ զրույցի փակ հատվածում պետությունների ղեկավարները պետք է համաձայնության գային, թե ինչպես վերացնեն աճող սպառնալիքը: Հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո Փաշինյանն առաջին անգամ հուլիսի 7-ին այցելել է Մոսկվա: Պուտինը Կրեմլում հանդիպել է իր գործընկերոջը և սեղմելով նրա ձեռքը, նույնիսկ ողջույնի խոսքերով գրկել է նրան: Շնորհավորելով Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության առթիվ Պուտինը նշել է, որ նա ունի ժողովրդի վստահությունը:

«Հուսով եմ, որ այսօր աշխատանքային ճաշի ընթացքում կկարողանանք և՛ պաշտոնական, և՛ ոչ ֆորմալ կերպով խոսել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերջերս մենք այդքան մանրամասն քննարկել ենք, և որոնք պահանջում են մեր որոշումը», - ասել է Ռուսաստանի նախագահը: Իսկ Փաշինյանի մոտ շատ հարցեր են կուտակվել: Նրա խոսքով, Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակը կայունացել է, բայց «ժամանակ առ ժամանակ անհանգստության ու անկայունության օջախներ են առաջանում»:

«Ես կցանկանայի կիսվել իմ գնահատականներով, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում», - ասել է Փաշինյանը: Նաև, ըստ քաղաքական գործչի, ամբողջովին լուծված չէ Ադրբեջանում գերության մեջ մնացած հայ զինվորականների հետ կապված հարցը, չնայած Պուտինն արդեն օգնել է, որ ևս 15 մարդ վերադառնա հայրենիք: Բացի այդ, Փաշինյանը զեկուցել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող անկայուն իրավիճակի մասին:

«Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Ես ուզում եմ ասել, որ այնտեղ մենք անընդհատ ունենք  մտահոգությունների օջախ վերջին երկու ամիսների ընթացքում: Հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք համապատասխանեցնել  մեր ժամացույցերը», - ասել է Փաշինյանը: Դրանից հետո զրույցը անցել է փակ ռեժիմի:

Երկու երկրների սահմանին վերջին փոխհրաձգությունը տեղի է ունեցել Փաշինյանի Մոսկվա այցից մեկ օր առաջ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է հանրապետության երկու վիրավոր զինծառայողների մասին: Բաքուն հայտնել է իր մեկ զինվորի վիրավորվելու մասին: Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ: 

Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Նիազի Նիյազովը ura.news-ի հետ զրույցում  շարունակական լարվածությունը բացատրել է այն փաստով, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղը գրավելուց հետո երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ պետական ​​սահմանների վերաբերյալ: Բացի այդ, շարունակվում են վեճերը Հայաստանի տարածքով միջանցքի բացման շուրջ, որը կկապի Բաքուն Նախիջևանի էքսկլավի (երկրի հիմնական տարածքից բաժանված և այլ պետություններով շրջապատված շրջան) և Թուրքիայի հետ:

Քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը հաստատել է, որ Պուտինի և Փաշինյանի բանակցությունների հիմնական թեման այն է, թե ինչպե՞ս կանխել հակամարտության հերթական սրացումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, քանի որ Մոսկվան ինքն իրեն զինված բախումների մեջ ներգրավվելու վտանգի է ենթարկում: Նա ակնկալում է, որ հանդիպման արդյունքը կլինի Հայաստանում ռուս սահմանապահների տեղակայման մասին որոշումը:

«Հայաստանի տարածքում զինված բախման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի միջամտել, քանի որ երկու երկրների բարեկամության պայմանագիրը պարունակում է կետ  հարձակման դեպքում փոխօգնության մասին (Ղարաբաղի դեպքում, այն չի գործել, քանի որ այդ տարածքը միջազգային իրավունքով համարվում էր ադրբեջանական): Պատերազմի մեջ ներքաշվելուց խուսափելու համար պետք է լուծում գտնել: Դա կարող է լինել ռուս սահմանապահների տեղակայումը սահմանին, ընդ որում Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին ևս ռուս սահմանապահներ են կանգնած: Մենք կարող ենք խոսել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանապահների տեղակայման, այլ նաև ընդհանրապես այդ տարածքում ռուս զինվորականների մշտական ​​ներկայության մասին, որպեսզի բացառվեն սադրանքի փորձերը», - ասել է Եվսեևը:

«Սպուտնիկ Արմենիա»-ն  վկայակոչելով իր աղբյուրները հաղորդել է հուլիսի 6-ի երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման նախապատրաստական ​​աշխատանքների մասին: Հրապարակման մեջ գրված է Գեղարքունիքի մարզում (Հայաստան) ռազմական խմբավորումների տեղաշարժերի մասին: Լրատվամիջոցների հաղորդմամբ, ռուսական ուժերը նախ տեղակայվելու են «առանց խնդիրների» տարածքներում, այնուհետև Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հայելային հեռացումից հետո կանգնելու են լարվածության կետերում: Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը իր հերթին հայտարարել է, որ «սահմանապահների տեղակայման հետ կապված դեռ բովանդակային քննարկումներ են ընթանում»:

Նիյազի Նիյազովը նշել է, որ մինչ հիմա Ադրբեջանը չի փորձել ներխուժել Հայաստանի տարածք և խորանալ երկրի խորքը:

«Բայց եթե հանկարծ դա պատահի, ապա Ռուսաստանը ստիպված կլինի գործել, քանի որ Երևանի հետ դաշնակցային պարտավորություններ ունի», - հաստատել է քաղաքագետը: 

«Մոսկվային արդեն լրջորեն հոգնեցրել են Ադրբեջանի և Հայաստանի փոխադարձ պահանջները: Որպեսզի ոչ մի ծեծկռտուք ու կեղծ հաղորդումներ չլսեն, Ռուսաստանը կտեղակայի իր սահմանապահներին, որոնք կպաշտպանեն անցակետերը: Դա, ընդհանուր առմամբ, օգտակար է  իրավիճակը կայունացնելու համար», - ura.news- ին ասել է ռազմական վերլուծաբան, պաշտոնաթող գնդապետ Վիկտոր Բարանեցը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 
  •  

 

Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Նստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»
Ամենադիտված