Ասպիրինը կարող է օգտակար լինել կորոնավիրուսի բուժման ընթացքում. գիտնականներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսի բուժման գործում հասարակ ասպիրինի գործածությունը կարող է շատ արդյունավետ լինել հնարավոր բարդությունների կանխարգելման հարցում: Նման եզրահանգման են եկել Ալբերտայի համալսարանի (Կանադա) գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Emergent Materials պարբերականում:
Գիտնականների խոսքով՝ ասպիրինն ու այլ հակաբորբոքային դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել կորոնավիրուսի բարդությունների դեմ պայքարում: Ինչպես ընդգծում են մասնագետները, հակաբորբոքային դեղորայքի ընդունումը COVID-19-ի զարգացման վաղ փուլերում համարվում է անցանկալի, ինչը պայմանավորված է նրանով, որ նման դեղամիջոցները յուրահատուկ ազդեցություն են ունում օրգանիզմի՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու ունակության վրա:
Այնուամենայնիվ ավելի ուշ փուլերում, երբ բարձր է լինում բորբոքային ռեակցիայի հավանականությունը, ասպիրինն ու նմանատիպ այլ դեղամիջոցները կարող են շատ լավ թերապևտիկ ազդեցություն ունենալ`կանխելով հավանական բարդությունները: Ընդ որում՝ մասնագետներն ընդգծում են, որ նման դեղամիջոցներն ավելի քիչ կողմնակի բարդություններ են առաջացնում, քան ռեմդեսիվիրը կամ դեքսամետազոնը: