Պարզվել է Մաշտոցի պողոտայում վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախաքննության ընթացքում հուլիսի 6-ին պարզվել է, որ ինքնությունը չպարզված տղամարդը 1976 թ. ծնված Վահան Գրիգորյանն էր:
Նախաքննությունը շարունակվում է:
Հունիսի 29-ին, ժամը 01.45-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու, ինչից հետո «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 38-ամյա վարորդը վրաանցման է ենթարկել տղամարդուն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է քննություն։