Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. Toyota-ն մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված հայտնվել է ձորակում. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արտուշ Հակոբյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 214.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ճանապարհի ձախակողմյան ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։