Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտավազդ Սահակյանը պարզաբանում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկու օր առաջ ֆեյսբուքյան օգտատեր, վիրավոր զինծառայող Արթուր Քարամյանն ֆեյսբուքյան իր էջում գրել էր այն մասին, որ հանրահայտ պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանին ստիպում են լքել իր իսկ հիմնադրած կլինիկան: Արտավազդ Սահակյանը իր գործունեությունը ծավալում է Երևանի պետական բժշկական համալսարանի ենթակայության ներքո գտնվող «Հերացի» համալսարանական հիվանդանոցում: 1996 թվականից առ այսօր Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավարն է, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչը։

Բժշկական շրջանակներից ասում են, որ իրականում Արտավազդ Սահակյանի դեմ սկսված այդ գործընթացը և «ծրագիրը» հենց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանինն է, որը, սակայն, «տակից է գործունեություն ծավալում», իսկ թե ինչ մոտիվացիա կարող է ունենալ Արմեն Մուրադյանն իր ղեկավարած կառույցին 25 տարի համբավ ու հեղինակություն բերող բժշկին «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկայի տարածքը լքել ստիպելու համար, երևի ինքը կիմանա:

Ասում են՝ ցանկանում է ընդլայնել զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնը՝ «Զինվորի տունը», որի հաջողությունները նա հրապարակավ հիմնականում իրեն է վերագրում:

««Մարմնի ճարտարապետ». հենց այսպես են անվանում անհնարինը հնարավոր դարձնող Արտավազդ Սահակյանին, ում անունը չէր դադարում հնչել պատերազմի ընթացքում՝ որպես հրաշագործ, ով օրը 24 ժամ, առանց մեկ րոպե հանգստի, վիրավոր զինվորներին նորից քայլելու, նորից սեփական ձեռքերը զգալու և վերջապես ապրելու հնարավորություն էր ընձեռում»,- գրել էր վիրավոր զինծառայողն ու տարակուսել, թե ինչպես կարող են նման մարդուց ու մասնագետից հրաժարվել:

«Սա մի մեծ արհամարհանք է հենց մեզ՝ բոլոր վիրավոր զինծառայողներիս, քանի որ մեր կյանքի և ապրելու համար մենք պարտական ենք հենց իրեն՝ մարդու, ով իր գիշերն ու ցերեկը նվիրել է մեզ, վերադարձնելով մեզ այն, ինչը որ խլել էր մեզանից պատերազմը»,- նշել էր վիրավոր զինծառայող Արթուր Քարամյանը:

Թեման մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում, և մարդիկ չեն հասկանում թե ինչո՞ւ և ինչպես է հնարավոր նման բան: Մեկնաբանություններում Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հրապարակել էր մի փաստաթուղթ , որին կից գրել էր․ «Հարգելի՛ Արթուր, խոսենք փաստարկված, լա՞վ»։ Ըստ Շուշան Դանիելյանի՝ լուրը չի համապատասխանում իրականությանը, և խոսքն ընդամենը տարածքի վերանորոգման մասին է, ինչից հետո ականավոր բժիշկը կվերադառնա իր կլինիկան:

No description available.

«Ապատեղեկատվություն մի տարածեք, Արտավազդ Սահակյանին առաջարկվել է տեղափոխվել այլ վայր իր մասնագիտական գործունեությունը շարունակելու, քանի որ շենքը, որտեղ գործունեություն է ծավալում բժիշկը, վերանորոգման ենթակա է»,- գրել էր ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարը:

Շուշան Դանիելյանի հրապարակած փաստաթղթում նշված է, որ քանի որ «Հերացի» թիվ մեկ համալսարանական կլինիկայի ձախ հատվածը, ուր աշխատում է միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը, վերանորոգման կարիք ունի, կլինիկայի ղեկավարությունը ցանկանում է իրականացնել այդ աշխատանքները, որից հետո «Զինվորի տունը» ցանկանում է այդ հատվածում պահպանել միկրովիրաբուժության բաժանմունքը՝ կառուցելով ժամանակակից վիրահատարաններ: Այս փաստաթղթով «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը դիմել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին՝ նրան խնդրելով տալ իր համաձայնությունը վերանորոգումից հետո Արտավազդ Սահակյանին թույլ տալ գործել նույն տարածքում:

Մեկնաբանություններին արձագանքել է նաև ինքը՝ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, ով միայն Արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ընթացքում վիրահատել է 400-ից ավելի զինվորների, ով մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, անգնահատելի ավանդ է ունեցել Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ու դրանից հետո, ով Արցախում և Հայաստանի մարզերում մշտապես վիրահատություններ է կատարել՝ փրկելով հազարավոր երիտասարդների կյանքեր ու նրանց զերծ պահել հաշմանդամություն ձեռք բերելուց:

Բժիշկը նախ արձագանքել էր Հայկուհի Մինասյանի հետևյալ մեկնաբանությանը՝ «Ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը` մի տարածեք ապատեղեկատվություն նման մեծարգո մարդու անունից։ Մեր բոլորի կողմից շատ սիրված բժշկի հետ խոսել եմ անձամբ: Իր զբաղեցրած տարածքը հիմա նորոգվում է, որից հետո բժիշկը վերադառնալու է իրեն արժանի պայմաններում գործելու և վիրահատելու մեր տղաներին։ Արտավազդ Սահակյանը սիրով ընդունել է իմ առաջարկը»: Բժիշկ Արտավազդ Սահակյանն «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանին նախ առաջարկել էր չխոսել իր անունից. «Խնդրում եմ իմ փոխարեն չպատասխանել: Այստեղ առկա են բազմաթիվ չլուծված հարցեր: Ես Համալսարանի աշխատակից եմ և ղեկավարվում եմ Համալսարանի օրենքներով և դրույթներով», - գրել էր Արտավազդ Սահակյանը:

Հաջորդիվ, թերևս ցանկանալով փակել թեման ու հրապարակային քննարկում չծավալել, հանրահայտ միկրովիրաբույժը գրել էր. «Հարգելիներս, մենք սիրում ու խոնարհվում ենք մեր զինվորների առաջ՝ անկախ նրանից՝ նա որտեղ է։ Վիրաբույժներս վիրահատում ենք ծանր պահերին, իսկ վերականգնողական կենտրոնները բարելավում են կյանքի որակը, երկուսն էլ կարևոր են, և պետք չէ հակադրել իրար։ Խնդիրը բաժնի նորմալ գործունեության ապահովման մեջ է։ Ունենք 35 կլինիկական օրդինատոր և 31 աշխատող, նրանք պետք աշխատեն նույն պայմաններում, առանց ստորադասվելու և միասին։ Սա Բժշկական համալսարանի խնդիրն է։ Մենք պրոռեկտորների հետ երկու օր է, աշխատում ենք, այսօր էլ, Միքայելյան հիվանդանոցից վերադառնալիս, իմացա Արթուրի գրածի մասին։ Նա մեր հերոսներից է։ Ես ու Հայկուհին լավ հարաբերությունների մեջ ենք։ Առողջ եղեք»:

Այնուհետև Արտավազդ Սահակյանը տեսանյութի միջոցով փորձել է կանխել համացանցային բանավեճերը և մանրամասներ է ներկայացրել։ Բժիշկը տեսաուղերձում պատմել է, որ դեռևս 2017 թվականին, երբ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր է նշանակվել Արմեն Մուրադյանը, իրեն հորդորել է լքել տարածքը, ինչին ինքն ընդդիմացել է։ Բժիշկ Սահակյանի խոսքով՝ այս ընթացքում էլ պաբերաբար նման պահանջ է դրվել։

«Ես երբեք չեմ ուզում ասել, թե որքան զինվորների եմ բուժել, կյանքեր եմ փրկել, իմ անցյալը դուք գիտեք ու կխնդրեի, որ ընդդիմադիր կողմը նույնպես չօգտագործի անմեղ երիտասարդներին, որպեսզի մեզ կա՛մ սպառնան, կա՛մ ինչ-որ բաներ նախազգուշացնեն։ Ես միշտ փորձել եմ կոնսենսուսի գալ», - նշել է Սահակյանը։

«Ինձ պարտադրում են հեռանալ այս մասնաշենքից՝ հաշվի առնելով կառավարության որոշումը, իսկ կառավարության որոշումն ընդունվել է առանց այս ստորաբաժանման կարծիքը հաշվի առնելու», - ընդգծել է Արտավազդ Սահակյանը։

Բժիշկը հայտարարել է, որ հարցը բացարձակապես քաղաքական չէ։

«Ես այստեղ չեմ տեսնում ոչ մի քաղաքական խնդիր», - նշել է նա։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարությամբ է հանդես եկել թեմայի վերաբերյալ։

«Գրեթե 2 օր լուռ ու զուսպ հետևում եմ, թե ինչպես են փորձում շահարկել անշահարկելին, և այսպես մեկընդմիշտ դաջենք հետևյալը` Զինվորի տունը պարծանք է, և վերջ, Զինվորի տունն ազգային արժեք է, և վերջ, Զինվորի տունը լավագույնն է, և վերջ… Իրական մտահոգ մարդկանց տեղեկացնեմ, Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում: Տեղեկացնեմ, որ Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի վերանորոգման աշխատանքները սկսվելու են և տվյալ տարածքում գործող բաժանմունքը, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը, ժամանակավորապես տեղափոխվելու է այլ տարածք՝ այս որոշումը կայացված է և փոփոխման ենթակա չէ: Վերանորոգումից հետո բաժանմունքը նույն սկզբունքներով կշարունակի իր գործունեությունը` Աբովյան 58 հասցեում: Արտավազդ Սահակյանին, բազմիցս, առաջարկվել է, թե՛ Հերացի, և թե՛ Միքայելյան հիվանդանոցներում ժամանակավորապես ծավալել կլինիկական գործունեությունը մինչև Աբովյան 58 շենքի վերանորոգման ավարտը: Եվ վերջում, թշնամին մեր երկրի սահմանին է, երկրի ներսում բանսարկություններով, անազնիվ քայլերով և քաղաքական շահարկումներով զբաղվելու շռայլություն չունենք: Ի գործ», - նշել է Մուրադյանը։

Սոնա Գիշյան 

www.1or.am 

Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Հայաստանը և TRIPP միջանցքը. Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության փորձագիտական գնահատականը «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ»Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 8 ռազմագերու. պատմության այս օրը (07 փետրվար)Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»Եկեղեցու դեմ արշավի շարունակությունը. «Հրապարակ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»ՔՊ-ն նախընտրական ատրիբուտներ է ընտրում. «Հրապարակ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»Որքան ոսկի կա Ամուլսարում եւ որքանը կարտահանվի 2026 թվականին. «Ժողովուրդ» Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»Վերին և Ներքին Շորժաները դատարկվել են. «Հրապարակ» Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերԴարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Ռոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը «New START»-ը երկարաձգելու փոխարեն, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է մշակեն նոր, բարելավված պայմանագիր․ Թրամփ Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութ Ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակչում կհանդիպեն Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները Մարտի 11-ից նախատեսվում են Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթերՄհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՌուսաստանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ․ Լավրովը մի շարք հայտարարություններ է արել Միքայել սրբազանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Սա Եղիշե Հակոբյանի հագուստը չէ, պետք է հասկանանք՝ ով է դրել իրեղեն ապացույցների մեջ, ինչի համարՎեճ՝ Ազատի գործով նիստին․ «Մի միջնորդող էլ դու ես, անգիր խոսաս մենակ, երկաթը ո՞նց վառվեց, շորը մնաց»Լոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել Կփոխվեն ոստիկանության ծառայողներին ներկայացվող քաշի և հասակի պահանջները. նախագիծ Երևանում 15-ամյա տղա է սպանվել․ մանրամասներՌոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան Ռուբեն Վարդանյանի որդին Ջեյ Դի Վենսի այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic Vote Անձրև, ձյուն, բուք․ ինչպիսի եղանակ է սպասումՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոս. ՊապոյանԱլիեւն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել «Անգլերեն» առարկայի միասնական քննության մասին Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Կառլով կամուրջ Օմանում սկսվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Փաշինյանը փորձում է Իրանին համոզել, թե իր դեմ չեն աշխատումՓաշինյանին՝ մրցանակ, գերիներին՝ ցմահ ազատազրկում
Ամենադիտված