Չինաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ չեն հանդուրժի որևէ երկրի միջամտություն իրենց ներքին գործերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը չի հանդուրժի արտաքին միջամտություն իր ներքին գործերին: Այս մասին Պեկինում Խաղաղության 9-րդ համաշխարհային ֆորումի բացմանն ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Ին:
«Չինաստանը չի միջամտում այլ երկրների ներքին քաղաքականությանը, չի խոչընդոտում դրանց զարգացմանը, սակայն մենք նաև չենք հանդուրժի, որ որևէ երկիր խառնվի մեր ներքին գործերին կամ խոչընդոտի մեր զարգացմանը»,- հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը:
Նա նշել է, որ այսօր Չինաստանն արդեն վաղուց այն չէ, ինչ 100 տարի առաջ էր: «Ոչ ոք չպետք է թերագնահատի պետական ինքնիշխանությունը, անվտանգությունն ու երկրի զարգացման շահը պաշտպանելու չինացի ժողովրդի կամքն ու հնարավորությունները»,- հավելել է նա: