Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«2018-ին սկսված պրոլետարական շարժումը հանգեցրեց լիբերալ ֆաշիզմի. ասել, թե ճգնաժամը հաղթահարված է, դա էլ արդեն ուրիշ պաթոլոգիա է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, արդյունքների վերաբերյալ գրեթե բոլոր կանխատեսումներն այլ պատկեր էին արձանագրում: Փորձագիտական հատվածում ևս կար այն համոզմունքը, որ կապիտուլ յացիա ստորագրած իշխանությունը որևէ կերպ չի կարղ վերարտադրվել, թեպետ որոշակի վարկանիշ դեռ ուներ: Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը «Փաստի» հետ զրույցում ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքի գործոնների շարքում մի քանի հանգամանք է առանձնացնում:

Շեշտելով պետական անհրաժեշտ ինստիտուտների կարևորությունը տեսնելու խնդրի մասին՝ նա նշեց. «Նախ՝ Հայաստանի պատմության մեջ ոչ մի անգամ ընտրություններով իշխանություն չի փոխվել, իսկ չի փոխվում, որովհետև մեր ժողովուրդը քաղաքականապես այնքան հասունացած չէ: Եվ այս դեպքում իշխանություններն ինչ ուզեն՝ կարող են անել: Նույնիսկ 100 տոկոսով իրենց մերժելու դեպքում կարող են ասել՝ մենք ենք ընտրվել, իսկ ընդդիմությունն իրավական առումով չկարողանա ինչ-որ արդյունքի հասնել: Այնպես որ, նման իրավիճակում ընտրություն անցկացնել և հույս ունենալ, որ իշխանափոխություն կլինի, չեմ սխալվի, եթե ասեմ, որ մանկամտություն է: Երկրորդ՝ քաղաքականապես ոչ այդքան հասուն ժողովուրդը չի կարողանում հասկանալ երկրում կատարվող բացասական երևույթներն ու դրանց խորքային պատճառները որոնել:

Դա չհասկանալով, ամեն ինչ անձնավորելով՝ պրիմիտիվ հետևությունների է հանգում: Եվ հետո, երբ գնում է ընտրության, ճիշտ ընտրություն չի կատարում, չի կարողանում հասկանալ՝ ով ինչքանով է մեղավոր, ինչն է պատճառը, ու իրեն թվում է, թե, օրինակ՝ ամեն ինչի մեղավորը նախկին իշխանություններն են, և, հետևաբար, նրանց չի կարելի ձայն տալ: Դրա համար մի ահագին հատված գնացել ու քվե էր տվել այս իշխանություններին: Մի հսկա հատված էլ կա, որի մտածողությունն ընդհանրապես պետական ու ազգային չէ, ինչը դաժան անցյալի հետևանք է: Այդ մարդկանց մոլորեցնելն ու խաբելը շատ հեշտ է: Մինչդեռ՝ այս երևույթը շտկելու ուղղությամբ մտածող չկա»:

Ընտրությունների արդյունքները մեր զրուցակիցը դիտարկեց երկու տեսանկյունից. «Եթե դրսից ենք նայում, սա աննորմալություն է: Պաթոլոգիա է, երբ իշխանությունը, որը կարող է խայտառակ կապիտուլ յացիայով հայրենիքի մի մասը կորցնել, պետական կառավարման ոլորտներում առանձնակի որևէ հաջողություն չունենալ, բայց ավելի քան 50 տոկոս քվե ստանալ: Բայց եթե հայաստանյան իրականության ներսից ենք դիտարկում, սա նորմալ է՝ հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները: Մի ահռելի շերտ կա, որն առաջնորդվում է անձնական վրեժով, անձնական նպատակներով, ու հայրենիքի զգացողությունը չկա: Նման ժողովրդին չի կարելի տանել ընտրությունների: Սա ևս մեկ անգամ հաստատում է իմ այն ահազանգը, որը հնչեցնում եմ արդեն 25 տարի. մեր ժողովուրդը խնդիր ունի՝ մենթալիտետային շեղում ունի, և նրան ոչ թե ընտրությունների տանել, այլ բուժել է պետք»:

Ինչ վերաբերում է վերարտադրված իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, թե քաղաքական ճգնաժամը Հայաստանում լուծված է, Պեպանյանը նշեց. «Մեր ճգնաժամը խորանում է, և ոչ մի ընտրություն էլ այն չի կարող փոխել: Բայց բոլորս ենք տեսնում, թե հարյուր հազարներով մարդիկ ինչ աստիճանի են վհատված, որ մտածում են կա՛մ հայրենիքը լքելու մասին, կա՛մ պասիվանում են, կա՛մ ասում՝ մենք հրաժարվում ենք մյուս մասի հետ նույն ազգը կոչվել: Սա սթրեսային վիճակ է: Հասարակության առողջ հատվածը կաթվածահար վիճակում է, կամ, կարծես, այդ հատվածին «նարկոզի» տակ են գցել: 30 տարվա ընթացքում այս աստիճանի խոր ճգնաժամային վիճակ ես չեմ տեսել: Այս պարագայում ասել, թե ճգնաժամը հաղթահարված է, դա էլ արդեն ուրիշ պաթոլոգիա է»:

Քաղաքական վերլուծաբանը շեշտեց՝ 2017 թվականին մեր ժողովուրդը նորից խոր ապատիայի մեջ էր: «Կարծում էր՝ որևէ հույս չկա, ոչինչ հնարավոր չէ փոխել: 2018 թ.-ին ինչ-որ մարդիկ եկան, իրենց հույսեր տվեցին, շարժում ստեղծեցին, մարդիկ դուրս եկան ապատիայից՝ մտածելով, թե երկրում շուտով էական փոփոխություններ կլինեն: 2018 թ. մայիսի վերջին մեծ հույսեր ունեին, որոնք աստիճանաբար մարեցին, հետո զգացին, որ ոչինչ էլ չի լինում և որոշակի ապատիայի մեջ ընկան: Հետո սկսվեց պատերազմն, ու մարդիկ իրենց ողջ էներգիան ու ավյունը դրեցին արդեն պատերազմի հաղթանակի համար՝ մի մասը ռազմաճակատում, մի մասը՝ թիկունքում: Եկավ ոգևորության երկրորդ ալիքը: Ասելով «հաղթելու ենք, հաղթելու ենք»՝ երկրորդ անգամ ժողովրդին բարձրացրեցինք վերև, ու մեկ էլ շատ կտրուկ՝ կապիտուլ յացիա:

Երրորդն էլ ընտրություններն էին, որից առաջ էլի մի քիչ հույս ունեին, բայց նորից ընկան: Ժողովուրդն արդեն երրորդ անգամ բարձրացավ- ընկավ, բարձրացավ-ընկավ ու այդպես հալ ու մաշ է լինում, այդպես ջարդվելու է, ու մենք այդ վիճակում ենք: Ես չեմ բացառում, որ դրսի որոշ ուժերի ծրագիր է սա՝ ժողովրդին ջարդել այնպես, որ անընդունակ լինի ինչ-որ տեղից շարժվել: Կարճ ժամանակում մի քանի անգամ ոգևորված վերև բարձրանալու ու նորից անդունդն ընկնելու հետևանքով մարդկանց ուղեղներն այլևս չեն դիմանում: Եթե նման երևույթներն առանձին անհատների հետ են լինում, մարդը նույնիսկ կարող է հոգեխանգարմունք ունենալ, իսկ երբ ժողովրդի հետ է լինում, ինչ-որ անուժականության մեջ է ընկնում: Բոլոր էներգիաները սպառված են, անգամ առողջական խնդիրներ ունեն շատերը: Իսկ թե որքան կտևի այս վիճակը, կախված է այն մարդկանցից, որոնք այս խնդիրը հասկանում են և ձգտելու են ժողովրդին հանել այս վիճակից»,-ասաց նա:

Թեպետ այս ամենի մեջ առկա բացասական իրողությանը, ըստ որի, այս իշխանություններն իրենց շահերով պայմանավորված քայլերի են դիմում, ըստ Ա. Պեպանյանի, այս ամենի մեջ մի դրական բան կա. «Այս իշխանության օրոք ժողովրդի մեջ իրատեսներ, իրականությունը տեսնողներ են ի հայտ գալիս: Եվ այդ տեսանկյունից, այս իշխանություններն այդ քայլերին դիմելով՝ ստեղծելու են մի ուժ, որն իրականությունը տեսնելու է ու հակառակն է անելու: Պայքարն իրենց միջև է լինելու, իսկ թե ով կհաղթի՝ կյանքը ցույց կտա: Այս իշխանության «շնորհիվ» բավական թվով մարդիկ սկսեցին հասկանալ, որ մեր ժողովրդի ներսում լուրջ խնդիրներ կան, կա մեծաքանակ մի շերտ, որը ազգի, հայրենիքի ու պետության զգացողություն չունի, ինչը բեռ է: Մարդիկ սկսեցին հասկանալ, որ խնդիրը նաև ժողովրդի մեջ է, ու քանի որ հասկացան, կսկսեն մտածել՝ ինչպես վերափոխել ժողովրդին: Այս ուղղությամբ աշխատելու դեպքում հույս կունենանք, որ դուրս կգանք այս իրավիճակից»:

Ա. Պեպանյանի խոսքով, իշխանությունները զուտ հետևանք են: Նրա խոսքով, ավելի վաղ այս գիտակցումն ունենալու պարագայում այսքան տառապանքներ ու զրկանքներ չէինք ունենա. «Եթե այդ գիտակցումը չկա, մի տարբերակ է մնում՝ պետք է գցեն տառապանքի մեջ, պետք է կորուստներ ունենանք, ցավ ունենանք ու միայն այդ ցավի մեջ տեսնենք, որ իսկապես խնդիր կա: Սա կյանքի օրենքներից է»: Անդրադառնալով այս շրջանում իշխանության գործողություններին՝ կապված խոստացած կադրային ջարդի, «քաղաքացիական վենդետաների» հետ՝ Ա. Պեպանյանը հավելեց. «Դեռ 2018 թ. ապրիլին, երբ այդ շարժումը սկսվեց, իմ մերձավոր շրջապատում ասել եմ՝ սա պրոլետարական շարժում է, որը հանգեցնելու է լիբերալ ֆաշիզմի: Այդ պրոլետարական շարժումը հանգեցրեց լիբերալ ֆաշիզմի, ինչը մենք հիմա արդեն տեսնում ենք: Հենց այս կոնցեպտի մեջ ամեն ինչ տեղավորվում է: Իհարկե, սա ազգաշահ չէ, բայց այդ մարդկանց ծրագիրը դա է, որն իրականացնում են»:

Քաղաքական վերլուծաբանն այս իրավիճակում քաղաքական նոր զարգացումներ սպասում է միայն մի դեպքում. «Դա կախված է նրանից՝ ժողովրդի առողջ հատվածը նարկոզային վիճակից կկարողանա՞ դուրս գալ, թե՞ ոչ: Ի դեպ, իրեն նպատակային կերպով ջանում են պահել հենց այդ վիճակի մեջ: Եթե չկարողանա դուրս գալ՝ ամեն ինչ էլ կլինի, այսինքն, կորուստները շատ կլինեն: Իսկ եթե հաջողվի ժողովրդին հանել այս վիճակից, որոշակի դիմադրողականություն կլինի, և կորուստները համեմատաբար քիչ կլինեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներ 25 տարեկանում կյանքից հեռացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդեն Ադամսը Ո՞վ էր երեկ գետն ընկած 19-ամյա տղան Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվшծների հետևանքով զnհերի թիվը հասել է 17-ի Ես ինձ վատ եմ զգում, որ Հայաստանում օրեցօր շատացող քաղբանտարկյալների խնդրին զուգահեռ՝ հանրային քննարկման օրակարգում հայտնվել է ինձ Մայր բուհից հեռացնելու հարցը․ Մելիքյան ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները Էյֆելյան աշտարակը, Լուվրը և Օրսեն կրճատված աշխատանքային ժամեր կունենան շոգի պատճառով Շախմատի տան դիմաց բшխվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրավոր Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար Եթե որևէ մեկը պետք է վախենա, դա Ֆրանսիան է. Յամալ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել․ բեռնատարը վերածվել է մnխրակույտի․ կա վիրավոր Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում է Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել Իսակովի պողոտայում «Tesla»-ն բախվել է կայանված «Mercedes G 500»-ին ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը Առեղծվածային մահ. ինֆլուենսերը մահացել է Դուբայի երկնաքերի 27-րդ հարկից ընկնելուց հետո Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ» «Ժողովուրդ». 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. «Հրապարակ» Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» Հայաստանում բացատրել են Փաշինյանի այցը Ռուսաստան. «Մեկնած ձեռքով»«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Ժողովուրդ». ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըStarlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով Ռուսաստանում մեկնաբանել են Փաշինյանի ընտրական բարեփոխումները. «Հայաստանի կործանումը»Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն․ հասցեներ Կխաղա՞ արդյոք Մբապեն Իսպանիայի դեմ կիսաեզրափակչում. հայտնի է ֆրանսիացի աստղի վիճակը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 21,5%-ով․ ՏԱՍՍ Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»Վրաստանում 15-ամյա ադրբեջանցուն դանակահարել են մայրենի լեզվով խոսելու համար Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում Փաշինյանը ընտրություններից հետո վազել է Ռուսաստան. Հայաստանի կրկնակի խաղը և այցի իրական պատճառըՈչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»1,000 hրթիռ կուղղվի դեպի Իրան, եթե նրանք փորձեն uպանել ինձ․ Թրամփ Համընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին Հրդեհ՝ Մայակովսկի բնակավայրում․ տուժածներ չկան Ժնևում ստեղծվել է «բարձր մակարդակի Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով». պատմության այս օրը (11 հուլիս)«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Ես դեռ չեմ զրուցել Կրիշտիանուի հետ․ Ժորժե Ժեսուսը՝ Ռոնալդուին Պորտուգալիայի հավաքական հրավիրելու մասին «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
Ամենադիտված