Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտվածին կարելի է նաև հարգել, հիմարին՝ երբեք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմից գրեթե 8 ամիս է անցել, բայց Հայաստանի ու հայ ժողովրդի նվաստացումը ոչ միայն չի դադարում, այլև շարունակվում է ահագնացող տեմպերով, իսկ մենք գլուխներս կախ հետևում ենք այդ ամենին ու պատճառը չենք հասկանում։ Լավ, հասկացանք, աշխարհում անընդհատ պատերազմներ են լինում, հաղթողներ ու պարտվողներ են լինում, բայց համաձայնվեք՝ քիչ է պատահում, որ պարտվողին այսպես նվաստացնեն, ընդ որում՝ բոլոր կողմերից։ Ո՞րն է, ի վերջո, մեր նկատմամբ այս «բացառիկ» վերաբերմունքի պատճառը։

Պատճառը ոչ թե ինքնին պարտությունն է, այլ այն, որ պարտվել ենք մեր խելքից։ Այսինքն՝ կարող էինք ընդհանրապես խուսափել պատերազմից, կարող էինք չպարտվել, կարող էինք ժամանակին ընդունել պարտությունն ու ավելի լավ պայմաններով հրադադար ստանալ, բայց դրանցից ոչ մեկը չենք արել։ Ու հիմա արժե՞ արդյոք զարմանալ մեր նկատմամբ այս նվաստացուցիչ վերաբերմունքից։ Պարտվողներին կարող են նաև հարգել կամ խղճալ, հիմարներին՝ երբեք։ Հիշո՞ւմ եք, երբ Պուտինը նախ տարակուսանք հայտնեց, որ Փաշինյանը մերժել է հոկտեմբերի 19-ի առաջարկը, հետո էլ հայտարարեց, թե նա դավաճան չէ։ Եթե թարգմանենք՝ դա նշանակում է «նա ոչ թե դավաճան է, այլ հիմար»։ Ընդ որում՝ պատերազմից հետո այդ գնահատականը տարածվում էր միայն նրա ու իր թիմի վրա, իսկ հունիսի 20-ի ընտրություններից հետո կարող է տարածվել արդեն ամբողջ ժողովրդի վրա։ Նույն վերաբերմունքն, ի դեպ, Արևմուտքում է, որովհետև այնտեղ էլ տարակուսած են, թե ինչո՞ւ էին հայերը երկու տասնամյակ շարունակ հրաժարվում որևէ զիջումից՝ այն դեպքում, երբ ակնհայտ էր, թե ինչի է հանգեցնելու դա։ Ինչևէ։

Իսկ ի՞նչ քարոզչական թեզեր էին առաջ մղում Նիկոլ Փաշինյանի բացահայտ կամ քողարկված քաղաքական աջակիցները պատերազմից հետո։ «Հողերը վաղուց էին ծախված, ուղղակի նախկինները խաբեցին ու դա Նիկոլի ջեբը գցեցին», «ռուսները խաբեցին ու մեզ անորակ զենք-զինամթերք էին մատակարարում (Իսկանդերը 10 տոկոսով էր պայթում)», «Ալիևը խաբեց ու գերիներին չվերադարձրեց», «բոլոր գեներալները խաբում էին Նիկոլին» և այլն։ Մի խոսքով՝ ով չէր ալարում, Նիկոլ Փաշինյանին խաբում էր։ Իսկ ի՞նչ որակում կարելի է տալ պետության ղեկավարին, որին տեղից վեր կացողը մի մատ երեխայի պես խաբում է։ Եվ իրավունք ունի՞ արդյոք նման մտավոր ունակությունների տեր մեկը երկիր ղեկավարել։ Մեր ժողովրդի մեծամասնությունն ասաց՝ այո, ունի։ Եվ խնդիրն այն չէ, որ դրանով մենք ընդունեցինք պարտությունը (ճարնե՞րս ինչ), խնդիրն այն է, որ մենք ընդունեցինք մեր իսկ իշխանությունների հիմարության պատճառո՛վ կրած պարտությունը, այսինքն՝ ընդունեցինք հիմարության հասնող մանկամտության շարունակականության իրավունքը։ Մենք ընդունեցինք արտգործնախարարություն չունենալը (խնդիրը միայն նախարարի ու փոխնախարարների բացակայությունը չէ, տեսեք, օրինակ, թե ում են պատրաստվում դեսպան նշանակել ԱՄՆ-ում), մենք ընդունեցինք բանակի բացակայությունը (խնդիրը սպառազինությունը չէ, եթե գեներալները խաբում են պետության ղեկավարին ու հրաժարվում են կատարել հրամանները, և որևէ մեկը չի պատժվում, ուրեմն բանակ չկա), մենք ընդունեցինք հատուկ ծառայությունների բացակայությունը (եթե 3 տարում ԱԱԾ 6-7 ղեկավար է փոխվում, ուրեմն ԱԱԾ չկա) և այլն։ Ու այսքանից հետո մեր նկատմամբ հարգա՞նք ենք ակնկալում: Ու զարմանո՞ւմ ենք, որ կորեկ տեսած ծտի կլորացած աչքերով ու համապատասխան ուղեղով բարձրաստիճան իշխանավորուհին մուննաթ է գալիս, թե ինչո՞ւ եք Փաշինյանից գերիների վերադարձ պահանջում, գնացեք Ալիևից պահանջեք։ Բա ճիշտ է ասում, ի՞նչ եք ուզում «էդ խեղճ հարիֆից», եթե ինքներդ եք հալած յուղի տեղ ընդունում, որ տեղից վեր կացողը նրան խաբել է ու շարունակում է խաբել։

Սա է պարտությունից հետո մեր նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի բուն պատճառը, որովհետև կոնկրետ պատերազմի արդյունքները հաշվի առնելով՝ մեր նկատմամբ վերաբերմունքն այլ պիտի լիներ։ Ի վերջո հայկական ընդամենը մի բանակային կորպուս, ռեզերվիստներով ու կամավորականներով համալրված, պատերազմել է գերժամանակակից սպառազինությամբ հագեցած ադրբեջանական բանակի, թուրքական հատուկջոկատայինների ու վարձկան ահաբեկիչների դեմ և ամբողջ 44 օր դիմադրել, ու աշխարհը դա շատ լավ տեսել ու հասկացել է։ Բայց սա արդեն այլ խոսակցություն է։ 

Մարկ Նշանյան

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ
Ամենադիտված