Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուշիում ստորագրված դեկլարացիայով Թուրքիան և Ադրբեջանը ամրագրել են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը առաջիկա ծանր զարգացումների ամենամեծ պրովոկացիան է լինելու․Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tert.am-ը պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ զրուցել է այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունների և այսօր ՀՀ-ի  ռազմաքաղաքական ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման ճանապարհների մասին։ Ըստ նրա՝ պատերազմում ունեցած նրանց համատեղ հաջողություններից հետո Թուրքիան ցանկանում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում:

«Զորավարժությունները նրանց հնարավորություն են տալիս ուժի ցուցադրություն իրականացնել: Իսկ վերջերս, հունիսի 15-ին, Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ հայկական Շուշի քաղաքում ստորագրված ռազմա-քաղաքական նոր դեկլարացիան ավելի է ընդլայնում նրանց միջև ռազմական փոխօգնության պարտավորությունները: Դրանով ամրագրել են նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը առաջիկա ծանր զարգացումների ամենամեծ պրովոկացիան է լինելու»,- ասում է նա։

-Պարո՛ն Զաքարյան, hունիսի 28-30-ը Բաքվում թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ կանցկացվի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող մարտավարական զորավարժությունը, որին ներգրավված է մոտ 600-հոգանոց անձնակազմ։ Չնայած դրանք պլանավորված և երկու տարին մեկ անցկացվող զորավարժություններ են՝ ի՞նչ կարող ենք եզրակացնել դրանց բնույթից. ի՞նչ է ցանկանում զորավարժություններով ցուցադրել թուրք-ադրբեջանական տանդեմն այսօր։

-Արցախյան վերջին պատերազմից հետո, ութ ամիսների ընթացքում, սա արդեն թվով յոթերորդ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն են: Պատերազմում ունեցած նրանց համատեղ հաջողություններից հետո Թուրքիան ցանկանում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում: Զորավարժությունները նրանց հնարավորություն են տալիս ուժի ցուցադրություն իրականացնել: Իսկ վերջերս, հունիսի 15-ին, Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ հայկական Շուշի քաղաքում ստորագրված ռազմա-քաղաքական նոր դեկլարացիան ավելի է ընդլայնում նրանց միջև ռազմական փոխօգնության պարտավորությունները: Դրանով ամրագրել են նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը առաջիկա ծանր զարգացումների ամենամեծ պրովոկացիան է լինելու:

Չի բացառվում, որ վերջիններս, օգտվելով Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների թուլությունից և ՀՀ ԶՈՒ սիստեմատիկ քայքայումից, ընդհուպ մինչև ռազմական ներխուժմամբ փորձեն ապահովեն Ադրբեջանի հարավը Նախիջևանի հետ կապող միջացքը՝ ՀՀ տարածքով:

-Հայտնի է նաև, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները գալիք սեպտեմբերին համատեղ զորավարժություն են անցկացնելու։ Հաշվի առնելով՝ Պակիստանի վերաբերմունքը մեր նկատմամբ՝ որքանո՞վ են վտանգավոր մեզ համար նման համատեղ նախաձեռնությունները, ի՞նչ հետևություններ պետք է անի դրանցից հայաստանյան ռազմական վերնախավը։

-Պակիստանը և Թուրքիան բավական երկար ժամանակ են համագործակցում, և այդ հարաբերությունները հասցրել են ռազմավարական մակարդակի: 2016թ-ից այդ երկրները ակտիվացրել են նաև ռազմա-տեխնիկական համագործակցությունը՝ ընդհուպ հայտարարվել է նաև համատեղ միջուկային ծրագրերի իրականացման մասին: Բացի այդ՝ Պակիստանը Թուրքիայի համար կարևոր գործընկեր կարող է լինել պանթուրքիզմի գաղափարի իրականացման համար, ինչպես նաև Թուրքիայի ազդեցությունը Միջին Ասիայում և Աֆղանստանում մեծացնելու գործում: Պակիստանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Արցախի դեմ պատերազմում, և կան տեղեկություններ հարավային ճակատում նրա հատուկ ստորաբաժանումներից մեկի գործողությունների վերաբերյալ:

Հայաստանի քաղաքական ղեկավարության տգիտության և դավաճանական հակումների շնորհիվ առ այսօր միջազգային մակարդակում չեն բարձրացվել Հայաստանի և Արցախի դեմ գործած ռազմական հանցագործությունների և տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսի կտրուկ փոփոխության հարցերը: Ամեն բան արվել է ի վնաս Հայաստանի և Արցախի: Մենք սրա մասին շատ ենք խոսել: Հետևելով Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ ռազմա-քաղաքական գործողություններին և հեռահար նպատակներին՝ Հայաստանը պարտավոր է մշակել, թարմացնել և խորացնել ռազմաքաղաքական հարաբերությունները առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ: Անհրաժեշտ է նոր ռազմավարական մակարդակի համաձայնագիր, որը կլուծի Հայաստանի և Հարավային Կովկասում ռազմական բալանսի հարցը՝ երկարաժամկետի համար: Բացի այդ, անհրաժեշտ է այդ ոլորտներում ակտիվացնել հարաբերությունները Չինաստանի և Հնդկաստանի հետ: Սակայն դա անելու համար պետք է ազատվել կապիտուլյանտներից, որովհետև նրանք աշխարհի համար ընկալվում են որպես գործիք, այլ ոչ թե գործոն: Կարծում եմ՝ աշխարհում բոլորն են հասկացել, որ նրանք ի զորու չեն պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը:

-Պարո՛ն Զաքարյան, այս օրերին, Ալիևն ավելի հաճախ է սկսել խոսել «խաղաղության մեծ» պայմանագրից և նրանից, որ Հայաստանի միակ ճանապարհը իր պահանջներից հրաժարվելն ու նորմալ հարաբերություններ իր հարևանների հետ հաստատելն է։ Ձեր տպավորությամբ՝ ո՞րն է Ալիևի նպատակը, ինչպե՞ս կգնահատեք հայկական կողմի արձագանքը նրա հայտարարություններին ի պատասխան։

-Հայկական կողմի արձագանք գոյություն չունի, որպես այդպիսին: Հայաստանը, որպես գործոն նոյեմբերի 9-ից հետո այլևս հաշվի չի առնվում, և պետք է փոխել երկրի քաղաքական ղեկավարությանը: Որևէ հաջողություն ունենալու համար սա գլխավոր և անհրաժեշտ պայման է: Ինչ վերաբերում է Ալիևին, ապա վերջինիս լկտիությունը պայմանավորված է բացառապես Հայաստանի ղեկավարության նկատմամբ նրա ունեցած ցինիկ վերաբերմունքով: Խաղաղության ցանկացած պայմանագիր չի կարող և չպետք է անտեսի Արցախի լիարժեք տարածքների վրա կարգավիճակի հարցը, որը բացառապես պետք է դիտարկվի Ադրբեջանի կազմից դուրս: Պետք է հաշվի առնի Հայաստանի սահմանների անքակտելիությունը, սահմանամերձ բնակչության լիարժեք անվտանգությունը, ինչպես նաև՝ նրանց զինված ուժերի դուրսբերումը և հեռացումը ՀՀ սահմաններից:

-Արցախյան պատերազմում մեր պարտությունից հետո սկսված խնդրահարույց գործընթացներից մեկը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի որոշմանը։ Արդեն մեկ ամսից ավելի է՝ ադրբեջանական զինված ուժերը ներթափանցել են Հայաստանի սուվերեն տարածք, չեն հեռանում, ավելին՝ անընդհատ սադրանքների են դիմում՝ անհանգիստ մթնոլորտում պահելով հայ բնակչությանը։ Ձեր կարծիքով՝ ինչու՞  հասանք այս իրավիճակին, ինչու՞ մինչ այժմ չի լուծվում այս խնդիրը։ Ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան իշխանությունների քայլերը խնդիրը լուծելու ուղղությամբ։

-Ձեր հարցը նշանակում է, որ Հայաստանը չունի ղեկավարություն: Նույնիսկ ամենավատ ղեկավարությունը թույլ չէր տա նման ստորացուցիչ կերպով վարվեին իր երկրի հետ: Ադրբեջանական զորքը, առանց պատերազմ հայտարարելու, ըստ էության օկուպացրել է մեր սուվերեն տարածքները, և դա արել է մեկ նպատակով. որպեսզի ստիպի Հայաստանի կապիտուլյանտ իշխանությանը՝ զիջել Սյունիքի միջանցքը և որոշ տարածքներ Տավուշի և Արարատի մարզերում: Սա չլսված բան է: Այս իրավիճակի պատճառն այն էր, որ նոյեմբերի 9-ից հետո հավաքական ընդդիմությունը, հայ ժողովուրդը, ռազմաքաղաքական ղեկավարությունը բավարար չափով չստիպեցին կապիտուլյանտին՝ հրաժարական տալ և ազատել ՀՀ շահերը «ներկայացնողի» կարգավիճակը: Հակառակը՝ արտահերթ ընտրություններում նոր մանդատ տվեց կապիտուլյանտին, չհասկանալով, որ դրանով կամ Հայաստանը կորցնելու է նոր տարածքներ, կամ էլ ստիպված ներքաշվելու է նոր ռազմական բախումների մեջ: Այսօր Հայաստանն իր ինքնիշխանությունը զիջել է դրսի ուժերին և ներսում իրականացնում է կառավարման իմիտացիա՝ շարունակելով ներսից քայքայել պետությունը:

-Հետաքրքիր են Ձեր մոտեցումները հայկական բանակի առջև ծառացած այսօրվա խնդիրների լուծման ճանապարհների վերաբերյալ․ որո՞նք են, ձեր պատկերացմամբ, դրանք։

-Կապիտուլյանտի կողմից քայքայված և ավիրված բանակի վերականգնումը այսօր հրամայական է և առաջնահերթություն: Անհրաժեշտ է խորացնել հասարակություն-բանակ երկխոսությունը, ներդնել զինվորական ծառայության այլընտրանքային լուծումներ, զարգացնել ակտիվ պահեստազորի և պայմանագրային ծառայության կարողությունները, ինչպես նաև զորակոչի, զորահավաքի և կամավորների հավաքագրման գործընթացները: Պետք է զարգացնել ասիմետրիկ և հատուկ գործողություններ իրականացնելու,  լայնածավալ մարտական գործողությունները զսպելու, «պատշաճ հեռավարությամբ» հարվածներ հասցնելու և մարտական գործողություններն ապակենտրոնացված ու տարատեղված կերպով վարելու ունակությունները: Անընդհատ պետք է ավելացնել ՀՀ Զինված ուժերի կարողությունները, այդ թվում` սպառազինությունների և տեխնիկայի շարունակական և հետևողական արդիականացման, ռազմաքաղաքական ռեսուրսների և ռազմավարական զսպման արդյունավետ համակարգերի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի զարգացման միջոցով: Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը մեծ թափով վերականգնում, վերազինում և արդիականացնում իր զինված ուժերը: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը ուղիղ վտանգի տակ է: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Նիկոլը խաղաղություն է բերել, չարաչար սխալվում են: Նա չարիքի և մեծ պրոբլեմների քաղաքականության մարմնավորումն է: Մենք պարտավոր ենք նաև գործողության մեջ դնել և կատարելագործել սահմանների պաշտպանության և մարտի վարման միասնական ավտոմատ կառավարման համակարգերը՝ տեխնիկական հարցերում մարդու գործոնը հասցնելով նվազագույնի: Եվ, իհարկե, անհրաժեշտ է բարելավել թիկունքային ապահովումը, այդ թվում` նոր ենթակառուցվածքների ստեղծման, նյութա-տեխնիկական ռեսուրսների ճշգրիտ պլանավորման, դրանց արդյունավետ կառավարման և արդիականացման միջոցով: Սրանք այսօրվա հրամայականներն են: Իսկ դա կապիտուլյանտներն անել չեն կարող: Հույս չունենաք և կրկին չխաբվեք:

ԱԹՍ-ները հարվածել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնին ՀՀ-ում կարգելվեն պոլիէթիլենային տոպրակները և պլաստիկ պարագաները Վրաստանում բենզինը թանկացել է Պարզվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն․ ՔԿ Արտակարգ դեպք՝ թիվ 27 դպրոցումՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Նիկիֆորովկա բնակավայրը. ՊՆ «Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել. ՇՄՆ Գրեթե ամբողջ շաբաթ Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Փաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքոՄահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էրՓաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել Հայաստանի գեղասահորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում ԿԸՀ-ն միջազգային համաժողով է հրավիրել Եկել եմ փրկելու MMA-ը. Մակգրեգորը հաստատել է վերադարձի մասին լուրերը Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ջուր չի լինելու ՃՏՊ Նոր Հաճնում․ վիրավորներ կանՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՍպասվում է ձյունԱդրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված հինգ վագոն կուղարկվի Հայաստան Գազանջատումներ կլինենԵրբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լյովենբրոյ գարեջուր Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը «Պուտինը հնարավորություն է տվել Արևմուտքի հետ սիրախաղ անող Փաշինյանին պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ»«Հորս արևով եմ երդվում. ինչպես է Հայաստանի վարչապետը փորձում վերացնել քաղաքական մրցակիցներին» Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Ադրբեջանի ԶՈՒ–ն Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ունեցել․ պատմության այս օրը (25 մարտ)Ռուբլին թանկացել էՄարտի 25-ին, 26-ին և 27-ին լույս չի լինելու Temu առաքումների շուրջ դժգոհությունները շարունակվում են․ առաքանն տուն չի հասնում. «Ժողովուրդ» Ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան․ «Հրապարակ» 4 անշարժ գույք, 2 մեքենա, 34 մլն վարկ․ ինչ է հայտարարագրել տեսչության ղեկավարի տեղակալը. «Ժողովուրդ» ՔԿԾ պետը բանտապետի դեմ արշավ է սկսել. «Հրապարակ» Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ» Սկզբում ՍԴ անդամ, հետո՝ նախագահ. «Հրապարակ» Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԵրևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդել Դաֆնա Սելֆը մահացել է 97 տարեկանում Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց Սիլվա Հակոբյանը Իտալիայի հանգստից լուսանկարներ է հրապարակել Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքովՀայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը Սևաստոպոլում բազմահարկ շենքում պայթյունի հետևանքով կան զnհեր և վիրավnրներ Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ
Ամենադիտված