Աբզալով. խոստումների կատարման անհրաժեշտությունը կգցի Փաշինյանի վարկանիշը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆnovorosinform.org-ը գրում է, որ Ռազմավարական հաղորդակցության կենտրոնի նախագահ Դմիտրի Աբզալովը Ukraina.ru- ին տված հարցազրույցում ասել է, որ արտաքին քաղաքականության ձախողումը կփչացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին` որպես քաղաքական գործչի: Աբզալովն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը պատանդ է դարձել իր իսկ ներքին ու արտաքին քաղաքական խոստումներին:
Ըստ Մոսկվայի հետ կնքված պայմանագրերի` Հայաստանը ստիպված կլինի իր զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից, ինչը հակասում է այն բանին, ինչ վարչապետը խոստացել է իր ընտրողներին:
Փորձագետը նշել է, որ Ղարաբաղից հրաժարվելը շատ դժվար կլինի հայ հասարակության համար: Այնուամենայնիվ, Աբզալովը հավելել է, որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ազդեցությունը, որոնք Փաշինյանին հորդորում են հրաժարվել Ռուսաստանի հետ համաձայնագրերից, չի կարող վերացվել:
«Վարկանիշի ամենամեծ կորուստը տեղի կունենա այն ժամանակ, երբ բոլոր պայմանավորվածությունները սկսվեն իրականացվել, այդ թվում Լեռնային Ղարաբաղից ամբողջական դուրս գալու մասին պայմանավորվածությունը», - ասել է փորձագետը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը