Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատական դեպարտամենտում կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարագրերով ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` դատական դեպարտամենտում իրականացված պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2016-2018թթ. դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով 9 աշխատակիցներ իբրև թե գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր: Գործուղման ծախսերի հատուցման համար ներկայացնելով տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրված  գիշերակացը հավաստող փաստաթղթեր՝ նրանք ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 41.934.000 ՀՀ դրամ գումար: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:

Պարզվել է նաև, որ մի շարք դեպքերում համապատասխան աշխատակիցները գործուղման օրերի ժամանակահատվածում գտնվել են աշխատանքի վայրում, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար ներկայացրել են այնպիսի տնտեսվարողների կողմից տրամադրված փաստաթղթեր, որոնք, ըստ ՊԵԿ տվյալների, չեն մատուցել համապատասխան ծառայություններ կամ չեն ունեցել համապատասխան քանակության հյուրանոցային համարներ: 

Նկատի ունենալով, որ նշված ուսումնասիրության արդյունքներում առկա են եղել քրեական գործ հարուցելու առիթ և բավարար հիմքեր, դրանցում տվյալներ են պարունակվել իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, դատական դեպարտամենտի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, կեղծ փաստաթղթեր օգտագործելով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, դատական դեպարտամենտի իրավասու պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս պատճառելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ, ուստի  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով  և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ  և կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԳազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան «Ալի էս-Սալեմ» բազային հասցված հարվածի մասին Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները աճել են ԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով Գառնիում մի մարդ եղբորս անունը գոռացել է, դուրս է եկել. ինչպես են գտել 14-ամյա տղային «Մայրիկին պաչել էր և հեռացել»․ 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ինչ են պատմում հարևաններն ու քահանան Հայտնի է՝ ով է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված մահացած երիտասարդը Թուրքիայում մոլեգնում են անտառային զանգվածային հրդեհներ «Չելսի»-ն հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լակրուայի տեղափոխության մասին Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով 14-ամյա երեխային գտել են Գառնիում. նրա կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսիֆիկացիան չի աշխատում. Հայաստանում դժգոհությունը աճում է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը Հիսուսի «երկրորդ գալուստը» թուրք-հայկական սահմանին Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Դա սարսափելի կլինի». Լատինինան Հայաստանի եվրոպական գաղութ դառնալու հեռանկարների մասինԱմենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Դաժան գիշեր է եղել․ ի՞նչ է հայտնում ՊՆ-նԿոտայքի մարզում հուլիսի 25-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցում մահացել է 65-ամյա տղամարդ Հայաստանում լոլիկային հեղափոխություն է հասունանում, իսկ Փաշինյանը տանջում է թռչունին և նույնը անում է երկրի հետ6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»«Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»6 համայնքում կդադարեցվի գազամատակարարումըՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մարոկկոյի հետ. պատմության այս օրը (30 հուլիս)12 ժամ ջուր չի լինի
Ամենադիտված