Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն ռեկորդային թվով հայ շախմատիստներ
ՍՊՈՐՏՀուլիսի 10-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում կմեկնարկեն շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկությունները, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։
Այս թիվը ռեկորդային է Հայաստանի համար։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մասնակիցների թիվը առավելագույնը եղել է 4։
Կանանց մրցաշարում Հայաստանը կներկայացնի Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։
Աղբյուր` ArmSport.am