Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական արտադրանքը կորցնելու, ընկերություններին միլիոնների վնաս հասցնելու համար նախկին և ներկա նախարարները պատասխանատվություն չեն կրում. վնասի հատուցման մասին էլ խոսք չկա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում այս տարվա փետրվարի 21-25 կայացավ «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցելու համար ՀՀ-ից մեկնած պատվիրակության ավիատոմսերի գնման, օրապահիկի և հյուրանոցի գիշերակացի համար պետական բյուջեից վճարվել է 8․604․603 ՀՀ դրամ, իսկ միայն տաղավարի տարածքի վարձակալության համար՝ 108.352.652 ՀՀ դրամ («Capital Events» և «Berns Brett Masaood» ընկերություններին):

2018 թվականին իշխանության եկած ու հարկատուի վճարած ամեն մի դրամ հարկն արդյունավետ ծախսելու խոստում տված իշխանությունների կողմից արված այս ծախսը, անշուշտ, կարևոր կլիներ, եթե, իհարկե, Հայաստանը կարողանար ցուցահանդեսին ներկայանալ սեփական ռազմարդյունաբերական արտադրանքով և ոչ թե բուկլետներով ու ջրի շշերով։

Այս ամենի թիվ մեկ պատասխանատուն՝ այն ժամանակ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, այդպես էլ չգիտակցեց իրենց իշխանության կայացրած որոշումների արդյունքում պարտված Հայաստանին պարտությունից հետո հասցված ևս մեկ խայտառակության աստիճանն ու Ազգային ժողովում հպարտացավ, թե ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ջրի շշով և բուկլետներով մասնակցած Հայաստանի տաղավարն ամենագեղեցիկներից մեկն է եղել։

Պետբյուջեից արված միլիոնների ծախսի դիմաց աշխարհին Հայաստանը բուկլետով ներկայացնող Հակոբ Արշակյանին կարճ ժամանակ անց ԲՏԱ նախարարի պաշտոնում փոխարինեց Հայկ Չոբանյանը, իսկ Արշակյանը հանգրվանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակում՝ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում այդպես էլ բառ չասելով իր կողմից Հայաստանի վարկանիշին հասցված հերթական վնասի մասին։

168.am-ը ԲՏԱ նախարարությունից փորձեց պարզել, թե, ի վերջո, ամիսներ անց ի՞նչ ճակատագրի արժանացավ Հայաստանից տեղափոխված, բայց այդպես էլ Աբու Դաբի չհասած արտադրանքը, ու արդյոք Հակոբ Արշակյանն ու նրան հաջորդած նախարարը կրո՞ւմ են որևէ պատասխանատվություն նման ձախողման համար։

168.am-ի հարցին՝ ինչպիսի՞ պատասխանատվություն են կրում այս ձախողման համար նախկին նախարար Հակոբ Արշակյանը և նրան հաջորդած նախարար Հայկ Չոբանյանը, ԲՏԱ նախարարությունից հայտնել են, որ բեռնափոխադրման հարցում մասնակից ընկերություններին աջակցելու համար նախարարությանը կցվել են աշխատակիցներ, որոնք թերացել են իրենց պարտականությունների կատարման գործում, նախարարության երեք աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի, 2-ը՝ ստացել նկատողություն, մեկը՝ խիստ նկատողություն։

Այսինքն՝ մենք հարցրել ենք՝ Հակոբ Արշակյանն ու Հայկ Չոբանյանը կատարվածի համար պատասխանատվություն կրո՞ւմ են, թե՞ ոչ, մեզ հիշեցրել են պատասխանատվության ենթարկված աշխատակիցների քանակի մասին։ Հետևապես՝ կարող ենք արձանագրել՝ Հակոբ Արշակյանն ու Հայկ Չոբանյանն այս խայտառակության համար իրենց պատասխանատու չեն համարում, կամ՝ իրենք պատասխանատուն են, բայց ոչ թիվ մեկ մեղավորը։

Հաջորդ հարցով՝ հետաքրքրվել էինք՝ ճի՞շտ է արդյոք, որ Հայաստանում արտադրված նմուշներից բացի, խմբաքանակում եղել է նաև օտար երկրներում արտադրված սպառազինություն, եթե՝ այո, ապա ո՞ր երկրի։

Ի պատասխան՝ նշել են՝ նախարարության ունեցած տեղեկություններով, բոլոր ցուցանմուշները եղել են հայկական արտադրության։

Ճշտող հարցին՝ հավաստի՞ են տեղեկությունները, որ ռուսական կողմը մանրամասն հետազոտել է հայկական ցուցանմուշները՝ մեր տեխնոլոգիական գաղտնիքները յուրացնելու նպատակով, նախարարությունից հայտնել են, որ նման որևէ տեղեկատվության չեն տիրապետում։

ԲՏԱ նախարարությունից հետաքրքրվել էինք նաև՝ պատրաստվո՞ւմ են հատուցել ՀՀ ռազմարդյունաբերական ընկերություններին, որոնք տուժել են այս գործողությունների արդյունքում, և արդյոք կա՞ն կորուստների վերաբերյալ արված հաշվարկներ։

Ի պատասխան՝ հայտնել են՝ նախարարությունը մասնակից ընկերություններին աջակցել է միայն ցուցանմուշների փոխադրման հարցում, չի ունեցել նրանց հետ պայմանագրային պարտավորություն, հետևաբար՝ գումարի վերադարձի մասով որևէ տեղեկատվություն առկա չէ։

ԲՏԱ նախարարությունից հետաքրքվել ենք նաև՝ ի՞նչ պատճառով է ռուսական կողմն իր տարածքում արգելափակել Աբու-Դաբիի IDEX 2021 ցուցահանդես մեկնող հայկական ցուցանմուշները, և արդյոք Հայկ Չոբանյանը փորձե՞լ է որևէ պարզաբանում ստանալ՝ ստանձնելով նախարարի պաշտոնը։

Ի պատասխան՝ նախարարությունից նշել են՝ ցուցանմուշները ՌԴ մաքսային մարմինների կողմից ուղարկվել են փորձաքննության։ ԲՏԱ նախարարության կողմից հարցումներ են ուղարկվում փորձաքննության ընթացքի մասին տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաև քայլեր ձեռնարկվում հնարավորինս շուտ դրանք ՀՀ վերադաձնելու համար։

Հարցին էլ՝ ի՞նչ պատճառով է ռուսական կողմը մինչև հիմա շարունակում արգելափակված պահել ցուցանմուշները, ԲՏԱ նախարարությունից պատասխանել են, որ ըստ ռուսական կողմի, ցուցանմուշները դեռևս փորձաքննության փուլում են ու ՀՀ կվերադարձվեն դրանց ավարտից հետո։

Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵրիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետ
Ամենադիտված