Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լաչինի միջանցքով օրական անցնում է մոտ 100 մեքենա. ռուս խաղաղապահները վերահսկում են շարժը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են կողմերի սահմանազատման գծի երկայնքով կատարել հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի և Լաչինի միջանցքով ավտոտրանսպորտի տեղաշարժի, պարենի և տարատեսակ ապրանքների տեղափոխման անվտանգության ապահովման խնդիրներ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Անցած շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուս զինծառայողների դեմ սադրիչ գործողություններ ևս չեն արձանագրվել:

«Վերահսկում ենք տրանսպորտային միջոցների շարժը Լաչինի միջանցքով: Օրական, միջին հաշվով, անցակետով անցնում է մոտ 100 մեքենա: Եթե մեքենան կասկած է հարուցում, հերթափոխի պատասխանատուն այն զննում է զենքի և պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար», - ասել է անցակետի հրամանատար Վասիլի Դավիդովը:

Նշենք, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության գործողություններ` դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու նպատակով:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ռուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասինՀայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարությունԹուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսովՀայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը հնարավոր է դարձնում պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները. Էսմայիլ ԲաղայիԶելենսկին չի ցանկանում թույլ տալ ռուսական նավթի տարանցումը Հունգարիա. Սիյարտո Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող Ազգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները «Կնոջ առաքելությունն առաջին հերթին մայրանալն է». Մարջան Ավետիսյան Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցՄենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ․ Թրամփը մտադիր է ապրիլին այցելել ՉինաստանՄենք՝ եվրոպացիներս, պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Եվրոպայի բարգավաճման, ապագայի և նրա անվտանգության ճարտարապետության հարցերի շուրջ․ ՄակրոնՈսկու գինը նվազել է 1.76%-ով ՀՀ բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ ՌԴ առաջարկներից․ Շոյգու Տեառնընդառաջը տոնել փետրվարի 13-ի՞ն, թե՞ 14-ին Գեղաքարում ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողացել մոտենալ հիվանդին 2026-ի աշնանից կներդրվի կենսաչափական նոր անձնագրերի և ID քարտերի համակարգ․ այլ մանրամասներ Մեկ երեխա զոհվել է․ կան վիրավորներ․ ՌԴԱլիեւները Գերմանիա են ժամանելԶելենսկին ժամանել է Մյունխեն «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնյան կատարել է ընդհանուր 568.000 դրամի հափշտակություն Ռուսական գազը կմատակարարվի Իրան «Քաղպայմանագիրը» ներքին քվեարկություն է անում. ուշագրավ զարգացումներ ցուցակում Ադրբեջանցիներն արդեն Հայաստան են գալիս ընդհանուր սահմանովՓաշինյանն անբարոյականության նոր հորիզոններ է նվաճում «Իզմիրլյան» ԲԿ-ում արտակարգ է․ ինչ է հայտնի«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳեղասահքՀայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասին Պարզվել է 13-ամյա տղայի և նրան ծեծի ենթարկած համադասարանցիների ինքնությունըՍահմանազատված հատվածով Հայաստան են ժամանել ադրբեջանցի փորձագետներ Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը Ժամանակավորապես կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը «Ուժեղ Հայաստան»-ի ուժի ցուցադրությունը․ քաղաքական նոր փուլ, թվային ուղերձ և իշխանական խուճապ «Շահույթի տոկոսների մասին. Ինչո՞ւ է Թրամփը պլանավորում միլիարդներ ծախսել Հայաստանում»«Ատլետիկոն» 4-0 պարտության մատնեց կատալոնական «Բարսելոնային»«Տեխնոլոգիական առաջընթացի գինը. ի՞նչ կնշանակի տարածաշրջանի ամենամեծ տվյալների կենտրոնի ստեղծումը Հայաստանի համար»Թվային ուղերձից մինչև սահմանադրական փոփոխություն․ Սամվել Կարապետյանի վարչապետական հայտը Սամվել Կարապետյանը՝ որպես քաղաքական համախմբման առանցք Երևանում ստորագրվել է «Հայկական երկաթուղու» համակարգը. պատմության այս օրը (13 փետրվար)Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուՌուբլին թանկացավԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր Ավետիսյան Եղանակը կտրուկ կտաքանա200 մլն դրամից 36 մլն դրամը սանհանգույցների և լոգարանների սպասարկման համար․ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի ծախսերը. «Ժողովուրդ» Ովքեր են ղեկավար կազմում․ «Հրապարակ» Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա. «Ժողովուրդ»ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի․ «Հրապարակ» Կոնջոյանի եղբայրը խոշոր խարդախության համար դատապարտվել է. բացահայտում. «Ժողովուրդ» Ինչու է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել․ «Հրապարակ»
Ամենադիտված