Ֆրանսիայի և Գերմանիայի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունիսի 26-ին Ֆրանսիայի և Գերմանիայի սահմանին 4.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 283 հազար բնակիչ ունեցող Կարլսռուե քաղաքից 59 կմ հարավ-արևմուտք, երկրաշարժի օջախը՝ 3 կմ խորության վրա:
Տեղեկություններ չկան տուժածների կամ ավերումների մասին: