Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց և որակապես լուրջ նահանջ էին 2018-ի ընտրությունների համեմատ. ՀԱԿ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ամփոփելով Հայ Ազգային Կոնգրեսի՝ հանրապետության բոլոր մարզերն ընդգրկող ընտրական շտաբներից և կուսակցության վստահված անձանցից ստացված տեղեկատվությունը, ուսումնասիրելով ԿԸՀ պաշտոնական տվյալները, ինչպես նաև՝ ընտրություններին մասնակցած տարբեր քաղաքական ուժերի, դիտորդական առաքելությունների հայտարարությունները, մամուլում և սոցիալական ցանցերում հրապարակած փաստերը և տեղեկությունները, կարող ենք կատարել հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հետևյալ նախնական արձանագրումները․

1․ Ի խախտումն ՀՀ օրենսդրության պահանջների, իշխանություններն ամբողջ ծավալով օգտագործել են վարչական ռեսուրսը, այդ նպատակով օգտագործելով նախարարությունների, մարզպետարանների և համայնքային իշխանությունների լծակները։ Այդ որոշումը փաստացի կայացվել է այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրության կոպիտ խախտմամբ, իրեն հռչակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, իսկ իշխող ուժի պատգամավորական խմբակցությունը, տարբեր պատճառաբանություններով, հրաժարվեց կատարել վարչական ռեսուրսի օգտագործման արգելք սահմանող Ընտրական և Քրեական օրենսգրքերի համապատասխան փոփոխությունները։ Հրապարակված փաստերը վկայում են, որ իշխանությունը չխորշեց անգամ բանակի քվեարկության ուղղորդման տխուր ավանդույթից։

2․ Թեև ընդունման համար պատրաստ էին և քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության հետ համաձայնեցված՝ Ընտրական և Քրեական օրենսգրքերի այնպիսի փոփոխությունները, որոնցով պետք է կանխվեր ֆինանսական ռեսուրսների ապօրինի օգտագործումը, իշխանությունները հրաժարվեցին և, ի զարմանս բոլորի, հետաձգեցին դրանց կիրառումը։ Արդյունքում, Հայաստանի ընտրական համակարգի՝ վերջին տասնամյակի ամենախոշոր արատը՝ փողի հակաօրինական ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա, լիովին պահպանվեց: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անվերահսկելիորեն օգտագործեցին օրենքով թույլատրված չափից հսկայական ծավալով ավելի՝ միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ, այդ թվում՝ ընտրակաշառքի տեսքով։ Իշխանության, իրավապահ մարմինների և ընտրական հանձնաժողովների գործողություններն այդ ապօրինությունը կանխելու ուղղությամբ ընդամենը կոսմետիկ բնույթ էին կրում։ 

3․ Իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին ընտրարշավի ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով հավասար լուսաբանում երաշխավորելու ուղղությամբ։ Ընտրարշավի ժամանակահատվածում մասնակից քաղաքական ուժերի մի փոքր խումբ գտնվում էր ակնհայտորեն արտոնյալ կարգավիճակում։ Առնվազն երեք հեռուստաընկերություններ եթերաժամի հիմնական մասը նվիրել էին «Հայաստան» դաշինքի ընտրարշավին, ևս առնվազն երեքը՝ «Պատիվ ունեմ» դաշինքին, առնվազն երկուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, խիստ անհավասար մրցակցային պայմանների մեջ դնելով մյուս բոլոր քաղաքական ուժերին: Դրանից բացի, իշխող ուժը սոցիալական ցանցերում ներդրել էր հարյուրավոր, այսպես կոչված` «ֆեյքերի» մի ամբողջ բանակ, որի գլխավոր խնդիրը կեղծիքի տարածումն էր, հասարակական կարծիքի մանիպուլյացիան և ապակողմնորոշումը։  Ի հավելումն կատարվածի, Հանրային հեռուստաընկերությունը, օրենքի խախտմամբ, արգելեց մի շարք կուսակցությունների մասնակցությունը հունիսի 18-ի հեռուստատեսային ամփոփիչ բանավեճին։ «Օրենքի պահապան» իշխանությունը նույնիսկ դիմեց լռության օրվա պահանջի կոպիտ խախտման։

4․ Ամբողջ քարոզարշավի ընթացքում և հատկապես քվեարկության օրը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից ողջ ծավալով կիրառության մեջ դրվեց դեռևս նախորդ ռեժիմի օրոք ձևավորված տխրահռչակ «տասովշչիկների ինստիտուտը», մինչդեռ հենց իշխանության առաջնահերթ պարտականությունն էր ընտրությունները զերծ պահել նման ազդեցություններից։ Դրա գլխավոր խնդիրը՝ տարբեր մեխանիզմների գործադրմամբ ընտրողների հավաքագրումն ու ուղղորդումն էր քվեարկության, իսկ փաստի լավագույն ապացույցը՝ առավոտյան ժամերին միայն ուղղորդվող քվեարկությանը բնորոշ մեծ կուտակումներն էին տեղամասային կենտրոններում, ինչպես նաև՝ հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների մեջ, տարբեր անկյուններից ծալված քվեաթերթիկների բազմաքանակությունը։

5․ Ողջ ընտրարշավն ուղեկցվեց իշխող կուսակցության և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների առաջնորդների կողմից՝ միմյանց ուղղված հայհոյախոսություններով, սպառնալիքներով, «կոմպրոմատներով», հաշվեհարդարի ու բռնության կոչերով՝ ընտրական հանձնաժողովների և իրավապահ մարմինների լուռ հայացքի ներքո։ Երևույթ, որ տեղ չէր գտել նախորդ ընտրություններից և ոչ մեկում։

6․ Իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին նաև ընտրողների ուռճացված ցուցակները «մաքրելու» ուղղությամբ։ Տարբեր հաշվարկներով, ընտրացուցակներում շարունակում են ներառված լինել շուրջ 800 000՝ վաղուց արդեն Հայաստանում չբնակվող անձինք։ Նշված հանգամանքը հաշվի առնելով, լուրջ մտահոգության և կասկածի տեղիք է տալիս ընտրությանը մասնակցության թիվը, որը նույնիսկ ավելին է, քան եղել է Ազգային ժողովի՝ 2018 թ․ ընտրություններում։ Կասկածն ավելի է խորացնում այն հանգամանքը, որ, հիմնվելով ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալների վրա, ստացվում է, թե շուրջ 300 բնակավայրերում քվեարկությանը մասնակցել է փաստացի բնակվողների 100 տոկոսը, իսկ ևս շուրջ 800 բնակավայրերում՝ 80-90 տոկոսը։

Հիմնվելով վերոշարադրյալ արձանագրումների վրա, հայտարարում ենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց և որակապես լուրջ նահանջ էին 2018 թ․ ընտրությունների համեմատ։ Չնայած տրված բազմաթիվ խոստումներին և երաշխիքներին, իշխանությունները տապալեցին նաև այս քննությունը՝ արգելակելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհը»։

Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Ինչպես է սկսվել Վաղարշյանի կրակոցներըԵրևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը
Ամենադիտված