Հայաստանն առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճեց Իտալիայի Ռոզետո Դելի Աբրուցի քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում։
Բոլոր մրցակիցներին հաղթեց Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան, 56 կգ քաշային Արթուր Բազեյանը։ Մարզիչներ Արման Հարությունյանի և Ռոբերտ Պետրոսյանի սանը պարզապես ֆանտաստիկ մրցելույթներ անցկացրեց ու եզրափակիչում նոկաուտով հաղթեց իռլանդացի Ադամ Բրաիան Հեսիոնին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Երկրորդ ռաունդում հայ մարզիկի ուժգին հարվածներից հետո մրցավարը երկու անգամ դադարեցրեց մենամարտն ու հաշիվ բացեց, ու եթե առաջին դեպքում իռլանդացի մրցակիցը կարողացավ շարունակել պայքարը, ապա երկրոդ դեպքում մրցավարը դադարեցրեց մենամարտը։
Սա այս մրցաշրջանում հայկական բռնցքամարտի առաջին չեմպիոնական տիտղոսն է հեղինակավոր մրցաշարերում։