Մերկելը Եվրամիությանը կոչ է արել ուղղակի երկխոսություն վարել Ռուսաստանի և Պուտինի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը պետք է երկխոսության ձեւաչափեր ստեղծի Ռուսաստանի եւ ՌԴ-ի նախագահի հետ՝ վիճելի հարցերը լուծելու համար: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հանդես գալով Բունդեսթագում։
«Կասկածներ չի հարուցում, որ ԵՄ-ն իր աշխարհագրական մոտիկության եւ «Արեւելյան գործընկերության» երկրների համար իր պատասխանատվության արդյունքում, օրինակ Ուկրաինայում կամ Բելառուսում կամ էլ Արեւմտյան Բալկաններում, պետք է համապատասխան արձագանք տա ռուսաստանյան ակտիվությանը: Իմ տեսակետից մենք, որպես ԵՄ, պետք է դրա հետ կապված ուղղակի շփում գտնենք Ռուսաստանի եւ ՌԴ-ի նախագահի հետ»,-ասել է նա:
Մերկելը, մասնավորապես, կոչ է արել Ռուսաստանի հետ ընդհանուր ռազմավարականի շահերի օրակարգ ստեղծել, օրինակ՝ կլիմայի, խաղաղության եւ անվտանգության պաշտպանության, Լիբիայում եւ Սիրիայում հակամարտության լուծման բնագավառում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: