Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, տեղեկացնում է BelTA-ն:
Լուկաշենկոն Բելառուսի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Փաշինյանին և նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով։
«Ձեր նպատակասլացությունն ու նվիրվածությունը` հայ ժողովրդի շահերին դարձել են հաջողության գրավական երկրի համար կարևորագույն հասարակական-քաղաքական այս արշավում»,- նշել է Լուկաշենկոն և համոզմունք հայտնել, որ Բելառուսի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը կշարունակվի զարգանալ` ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարեկամության և բարգավաճման: