Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն նոր խորհրդարանում ինչ ուզի՝ կարող է ընդունել. սահմանադրագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխող ուժը ստացել է ԱԺ մանդատների 2/3-ը և ըստ էության ոչինչ չի փոխվել, նրանք մեծամասնություն են և կարող են ինքնուրույն ընդունել ցանկացած օրենք, անգամ սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նոր ձևավորվող խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն այս առումով չեն կարող որևէ ազդեցություն ունենալ սահմանադրական օրենքներն ընդունել-չընդունելու հարցում։ Գոհար Մելոյանը հստակեցրեց՝ եթե ՔՊ-ն խորհրդարանի 3/5-ը լիներ, այդ պարագայում մի շարք հարցերում քվեարկությանն անհրաժեշտ կլիներ մի խումբ ընդդիմադիրների մասնակցությունը, բայց ոչ թե 3/5-ն են, այլ 2/3-ը։

«Հիմա հարաբերակցությունն էլ է փոխվել, եթե այն ժամանակ իշխող մեծամասնությունը 132 պատգամավորի 88-ն էր, հիմա՝ 107-ի 77-ն է։ Այդ ուժն ինչ ուզի կարող է ընդունել, ինչ չուզի կարող է չընդունել»,-նշեց Գոհար Մելոյանը։

Վերջինս նկատեց՝ ամեն դեպքում ընդդիմադիրները հնարավորություն ունեն օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել և եթե իշխող ուժը զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով տապալի դրանք, ապա հանրությունն իրազեկված կլինի այդ մասին։

«Ընդդիմությունը գոնե կարող է օգտվել բարձր ամբիոնից։ Խորհրդարանական դիվանագիտություն իրականացնելու համատեքստում մի շարք լիազորություններ են ստանում, որովհետև ընդգրկվում են տարբեր բարեկամական խմբերում, միջազգային կազմակերպություններում։

Բացի այդ՝ կարող են կառավարությանն անընդմեջ հարցեր ուղղել, խորհրդարանական վերահսկողություն իրականացնել, հարցապնդումներ անել։ Իմ կարծիքով՝ գոնե ամբիոնից օգտվելը հանրային իրազեկման տեսանկյունից շատ կարևոր է, որովհետև Հանրապետության տարածքում ծածկույթ ունեցող հիմնական հեռուստատեսությամբ ընդդիմադիրները հնարավորություն կունենան բարձրաձայնել անընդմեջ գործող ուժի թերացումների և երկրում առկա խնդիրների մասին»,-ասաց Գոհար Մելոյանը։

Ադրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Վթար․ ջուր չի լինելուԹե ինչպես է սպորտը դառնում հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք․ Իգոր Չայկա Խոշոր վթար՝ Լոռիում․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են Սպասվում են տեղումներԻ՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ փետրվարի 9-ինՀայաստանը կորցնում է իր դերը որպես տրանսպորտային հանգույցԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ»Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ Հայաստանը շտապեցնում է Ռուսաստանին վերանորոգելու դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթուղիներըԵրբ Մոսկվայում չեն վստահում Երևանին «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ»Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Հայաստանը և TRIPP միջանցքը. Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության փորձագիտական գնահատականը «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ»Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 8 ռազմագերու. պատմության այս օրը (07 փետրվար)Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»Եկեղեցու դեմ արշավի շարունակությունը. «Հրապարակ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»ՔՊ-ն նախընտրական ատրիբուտներ է ընտրում. «Հրապարակ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»Որքան ոսկի կա Ամուլսարում եւ որքանը կարտահանվի 2026 թվականին. «Ժողովուրդ» Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»Վերին և Ներքին Շորժաները դատարկվել են. «Հրապարակ» Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերԴարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Ռոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը «New START»-ը երկարաձգելու փոխարեն, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է մշակեն նոր, բարելավված պայմանագիր․ Թրամփ Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութ Ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակչում կհանդիպեն Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները Մարտի 11-ից նախատեսվում են Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթերՄհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՌուսաստանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ․ Լավրովը մի շարք հայտարարություններ է արել Միքայել սրբազանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Սա Եղիշե Հակոբյանի հագուստը չէ, պետք է հասկանանք՝ ով է դրել իրեղեն ապացույցների մեջ, ինչի համար
Ամենադիտված