Մասնագետը նշել է՝ որ դեպքերում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը հակացուցված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամավարակի բնույթ ստացած կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի լավագույն միջոցը բնակչության պատվաստումն է, սակայն որոշ դեպքերում պատվաստումը կարող է հակացուցված լինել, ինչը ոչ բոլորն են հաշվի առնում: Օրինակ, ինչպես նշել է համաճարակաբան Ալեքսանդր Գինցբուրգը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում, պատվաստումները հակացուցված են որևէ քրոնիկ հիվանդության սրման դեպքում: Նման դեպքերում պատվաստումը հարկավոր է հետաձգել մինչև հիվանդի վիճակի կայունացումը, այլապես այն կարող է վտանավոր լինել:
Մասնագետի պնդմամբ՝ գոյություն ունեն նաև այլ հիվանդություններ, որոնց դեպքում ցանկալի է խուսափել պատվաստումներից: Նման հիվանդությունների շարքին են դասվում, օրինակ, եղնջացանն ու շաղկապենաբորբը (կոնյուկտիվիտ): Հատկանշական է, որ օնկոլոգիական հիվանդությունները, սրտանոթային համակարգի հիվանդություններն ու անգամ ասթման խոչընդոտ չեն հանդիսանում պատվաստման համար: Ավելին՝ սրտի հիվանդություններով հիվանդները պետք է առաջնահերթ պատվաստվեն:
«Պաթոլոգիաներ ու սրտի հիվանդություններ ունեցողները պետք է առաջին հերթին պատվաստվեն, քանի որ վարակվելու դեպքում նրանք՝ սրտի հիվանդություններով ու շաքարային դիաբետով հիվանդները ռիսկային առաջին խմբում են», - ընդգծել է Գինցբուրգը: