Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պատմության այս օրը (հունիսի 22)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ղազախստան, Ռուսաստան, Բելոռուս և Ուկրաինա՝ Հիշողության և հիշատակի օր, Հաիթի՝ Նախագահի օր, Կոնգո՝ Բանակի օր, Սալվադոր՝ Ուսուցչի օր, Խորվաթիա՝ Հակաֆաշիստական պայքարի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1838 – բացվել է Շուշիի թեմական հոգևոր դպրոցը:

1862 - ցարական հրամանագրով Ռուսաստանում փակվել են բոլոր կիրակնօրյա դպրոցները, այդ թվում հայկական դպրոցները:

1908 - վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը:

1928 - վախճանվել է գրականագետ Ալբերտ Արիստակեսյանը:

1931 – ծնվել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանը:

1934 - ծնվել է գրականագետ, հրապարակախոս Գառնիկ Անանյանը:

1939 - ծնվել է հայտնի խորհրդային վոլեյբոլի մարզիչ Վլադիսլավ Աղասյանցը:

2002 - Հայաստանի և Թուրքիայի դիվանագետները Երևանում գաղտնի բանակցություններ են վարել, հանդիպել են արտաքին գործերի նախարարություն Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Կարեն Միրզոյանը և Թուրքիայի արտգործնախարությունում նրա պաշտոնակից Էրթան Թեզգյորը: Վերջինս Երևան գալուց առաջ բանակցություններ է վարել նաև Բաքվում:

2006 - Մոսկվայի իր բնակարանում ինքնասպանություն է գործել Հայաստանի ՊԱԿ-ի նախկին ղեկավար Գեորգի Բադամյանցի որդին՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության գնդապետ Յուրի Բադամյանցը:

2009 - Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին:

2012 - Գյումրի քաղաքի հարյուրավոր տաքսու վարորդներ հավաքվել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ` պահանջելով վերանայել տաքսի ծառայություն իրականացնելու համար լիցենզիայի պահանջը, որը նախատեսում է դեղին պետհամարանիշ և սակաչափ ունենալու պարտադիր պահանջ:

2013 - Լեռնային Ղարաբաղում գործարկվել է երրորդ սերնդի շարժական ինտերնետային ցանցը։

2016 - Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատարանը երկու ամսով կալանավորել է «Նոր Հայաստան» քաղաքական շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:

2017 - 64 կողմ և 31 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը ընդունել է կառավարության գործունեության ծրագիրն առաջիկա 5 տարիների համար: Դեմ են քվեարկել ընդդիմադիր «Ելք» ու «Ծառուկյան» դաշինքները:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

217 մ.թ.ա. - Ռաֆինի ճակատամարտում Պտոլոմեյ 4-րդի բանակաը ջախջախել է Անտիոք 3-րդի բանակին:

168 մ.թ.ա. - հռոմեական զորքերը ջախջախել են մակեդոնական զորքերին:

431 – բյուզանդիայի Թեոդոսիոս Բ Փոքր կայսրի հրամանով Եփեսոս քաղաքում գումարվել է Եփեսոսի երրորդ տիեզերական ժողովը:

1527 - վախճանվել է իտալացի քաղաքական գործիչ և մտածող Նիկոլո Մաքիավելին:

1671 - Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռեչ-Պոսպոլիտային:

1675 - Անգլիայի թագավոր Կարի 2-րդը հիմնադրել է Գրինվիչի աստղադիտարանը:

1815 - Վաթերլոոում կրած պարտությունից հետո Նապոլեոն Բոնապարտը վերջին անգամ հրաժարվել է գահից:

1889 - Եվրոպայում առաջին անգամ Գերմանիան սահմանել է ծերության թոշակ:

1907 - ծնվել է ռուս խորհրդային գրող Անդրեյ Նեկրասովը:

1915 - առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրիայի և Գերմանիայի դաշնակից զորքերը գրավել են Լվովը:

1940 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիան ստորագրել է կապիտուլացիայի ակտ Գերմանիայի հանդեպ:

1941 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիան հարձակվեց է ԽՍՀՄ-ի վրա և սկսվել է Հայրենական մեծ պատերազմը:

1944 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է խորհրդային զորքերի Բելոռուսական օպերացիան:

1947 – ծնվել է ռուս դերասանուհի Նատալյա Վառլեյը («Կովկասի գերուհին»):

1949 – ծնվել է ամերիկացի դերասանուհի, ամենաշատ Օսկարի և Ոսկե Գլոբուսի ներկայացված դերասանուհի Մերիլ Սթրիփը:

1960 - պաշտոնապես խզվել են ԽՍՍՀ-ի և Չինաստանի կապերը, որի պատճառը եղել է Խրուշչովի կողմից Մաո Ցզեդունին ստալինիստ անվանելը:

1978 - հայտնաբերվել է Պլուտոնի արբանյակ Հարոնը:

1986 - Արգենտինա-Անգլիա աշխարհի խաղերի եզրափակչում Դիեգո Մարադոնան հաղթանակ է բերել Արգենտինային շնորհիվ իր ձեռով խփած գոլի, որը նա ինքը համարել է աստծո ձեռքի և հարյուրամյակի գոլ:

2002 - Արևմտյան Իրանում տեղի ունեցած ըստ Ռիխտերի սանդղակի 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից զոհվել է ավելի քան 260 մարդ:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
Ամենադիտված