Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանի պլանները փոխվե՞լ են

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գագիկ Ծառուկյանի վերադարձը ակտիվ քաղաքական կարգավիճակի առաջ է բերում մի շարք հարցեր և էապես փոխում ներքաղաքական, նախընտրական տրամաբանությունը, որն ինչ-որ առումով փորձարկվել կամ շոշափվել էր ՏԻՄ ընտրությունների ընթացքում:

Մասնավորապես, դրանք ի ցույց դրեցին այն, որ ՀՀԿ-ն չունի բացարձակ մեծամասնության տանող արդյունք ապահովելու ներուժ և հարկադրված է հաշվի նստել որոշ իրողությունների հետ: Սակայն Գագիկ Ծառուկյանի վերադարձը նշանակում է, որ ձևավորվում է կենտրոնացված մի բևեռ` ԲՀԿ-ով կամ վերկուսակցական որևէ հնարավոր ֆորմատով, ինչը հարց է առաջացնում, թե արդյո՞ք դա նշանակում է, որ կենտրոնացված բևեռ էլ ձևավորելու է իշխանությունը: Այսինքն՝ եթե մի բևեռը լինելու է Ծառուկյանը, ապա արդյո՞ք իշխանությունը լինելու է դրանից ավելի փոքր, թե՞ ոչ:

Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձն արդյո՞ք նշանակում է, որ Սերժ Սարգսյանը գնալու է խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի բացարձակ հաղթանակի, այսինքն՝ 50+1 ձայնի, իսկ Ծառուկյանն էլ կլինի երկրորդ տեղում: Համենայնդեպս, խորհրդարանական նախորդ երկու ընտրություններում՝ թե 2007 թվականին, թե 2012 թվականին, ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մասնակցել է, և արդյունքը եղել է այն, որ այդպիսով հանդիսացել է ՀՀԿ բացարձակ մեծամասնության տանող բուֆեր: Իհարկե, հնարավոր չէ միարժեք պնդել, որ ԲՀԿ-ն մասնակցել է հենց այդ նպատակով, այդ մոտիվացիայով, սակայն արդյունքը ի վերջո երկու անգամ էլ հանգել է միևնույնին:

Ավելին՝ 2012 թվականին, 2007-ի համեմատ, ՀՀԿ-ին հաջողվել է ապահովել ավելի համոզիչ բացարձակ մեծամասնություն: Եվ երբ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է 2017-ի շեմին, ապա, նախորդ երկու ընտրությունների պատկերը հաշվի առնելով, միանգամայն իրատեսորեն առաջանում է հարցը՝ Սերժ Սարգսյանի պլանները փոխվե՞լ են, և նա երրորդ անգամ անընդմեջ գնում է բացարձա՞կ մեծամասնության:

Առաջին հայացքից դա միգուցե խելահեղություն է թվում, այն էլ 100 տոկոս համամասնական ընտրակարգի պայմաններում, և այն էլ մի սոցիալ-տնտեսական իրավիճակում, երբ ՀՀԿ հասկացությունը հանրության ճնշող մեծամասնության մոտ առաջացնում է, մեղմ ասած, բացասական ասոցիացիաներ:

Թվում է, որ Սերժ Սարգսյանն իր նախագահության, մեղմ ասած, տխուր արդյունքներից հետո պարզապես պետք է մտքի ծայրով իսկ չանցկացներ բացարձակ մեծամասնության նոր փորձը: Սակայն, ըստ ամենայնի, հենց այս հանգամանքն էլ նրան բերել է երևի թե այն եզրահանգման, որ կա՛մ վերցնում է ամբողջը և միանգամից, կա՛մ ամբողջն էլ կորցնում է միանգամից:

Համենայնդեպս, Ծառուկյանի վերադարձը հուշում է, որ Սերժ Սարգսյանի պլաններում եթե չի կատարվել շրջադարձային փոփոխություն, ապա առնվազն դրանցում հիմնական կազմում է ընդգրկվել հերթական անգամ բացարձակ մեծամասնություն վերցնելու տարբերակը:

Սա կարող է վկայել Սարգսյանի կա՛մ ինքնավստահության մասին, կա՛մ հակառակը՝ մտահոգությունների, որոնց պատճառով էլ նա մտադիր է գնալ ռիսկի, գնալ վա-բանկ: Թեև Գագիկ Ծառուկյան բուֆերն, իհարկե, ըստ էության զգալիորեն նվազեցնում է Սերժ Սարգսյանի ռիսկերը:

Մադրիդում Հռոմի պապի պատարագին ավելի քան 1,2 մլն մարդ է մասնակցելԵրևան-Երասխ-Մեղրի ճանապարհին «ՎԱԶ 2101»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին. կա զnh և տուժածՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտԵրազում եմ խաղալ Ռոնալդուի եւ Նեյմարի դեմ աշխարհի առաջնությունում. Մբապե Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը ԵՄ կարտահանվի առանց մաքսատուրքի. ՓաշինյանԱշխարհի ամենատարօրինակ շքեղությունները, որոնց համար հարուստները միլիոններ են վճարումԿոլագենը՝ մանրադիտակի տակ. ինչ են հաստատում կլինիկական հետազոտությունները և ինչ՝ գովազդըԵԱՏՄ-ում չեն կարող Հայաստանին զրկել կարգավիճակից. Փաշինյան ՌԴ-ի հետ հարաբերությունների առողջացման անհրաժեշտություն կա. Միրզոյան Արագածոտնում հարևանի շունը հաչացել է մանկահասակ երեխայի վրա, հայրն էլ վերցրել է հրացանը և կրակել շան վրաՀավերժ երիտասարդ Շերը. 80-ամյա փոփ դիվան Garnier-ի նոր շքեղ գովազդում հիացրել է իր անթերի տեսքովԽոշոր հրդեհ Էկվադորի նավահանգստում․ վնասվել է ավելի քան 30 նավՃապոնիայում ԱՄՆ-ի երկու քաղաքացի տուգանվել է 4 000 դոլարով՝ կապիկների վանդակ ապօրինի մուտք գործելու համարՄոսկվային անոմալ շոգ է սպասվումԱնգելա Մերկելը ընդունել է, որ իր կառավարման տարիներին պաշտպանական ծախսերը բավարար չափով չեն աճելՍարի թաղում «Վոլգա»-ն բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Փnխհրաձգnւթյnւն՝ ԱՄՆ Տոլեդո քաղաքում, կան վիրավnրներ Կյանքից հեռացել է դերասան Խաչատուր Հունանյանը Երջանիկ եմ գոլով աչքի ընկնել Հավաքականում. Սպերցյան Կոտայքի մարզում «Պոլկովնիկի մոտ» ռեստորանի հարևանությամբ hրդեհ է բռնկվել «Kia Forte»-ումԵրկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք Թուրքիան հարթել է Հայաստանի ապագայի ճանապարհըԹուրքիան հարթել է Հայաստանի ապագայի ճանապարհըՀորոսկոպ. Հին աստղագուշակությունն ու Լիլիթը Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել ՀայաստանՀայաստանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ի՞նչ հետևանքներ կունենա դաՆԱՏՕ-ում քննարկում են Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթը․ PoliticoԻրանը պահպանել է hրթիռային արսենալի մոտ 21-22 տոկոսը. Թրամփ Ռուբիոյի բլիցկրիգը Հայաստանում. Փաշինյանին հանձնարարվել է կառուցել «երկրորդ Ուկրաինա»Դավթաշենում «Porsche Macan»-ը կnտրել է ցուցանակը, տապալել երկաթե էլեկտրասյունը ու հայտնվել կանաչ գոտում․ կա վիրավnրԴա կլինի ինչպես Ուկրաինայի հետ. Ինչո՞ւ է Արևմուտքին անհրաժեշտ Փաշինյանի հաղթանակըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Հունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին գազ չի լինելու Այսօր Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերըԴատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էԵվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին Իրանը ստիպված կլինի համաձայնության գնալ. Թրամփ Վարժական հավաքները պատժի ու շանտաժի գործիքից հետո վերածել են ծամոնի․ ԱբրահամյանԱդրբեջանցի զինծառայող է մահացել Օմարի լեռնանցքում
Ամենադիտված