Պետական համակարգում անհասկանալի իրավիճակ է․ Փաշինյանն այլևս չի տիրապետում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՊետական համակարգը դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից, իսկ նախկինում վախվորած և ձայնազուրկ պաշտոնյաների մի զգալի մասն այլևս կաշկանդված չէ գործող իշխանություններին հրապարակավ քննադատելու հարցում։ Այս փաստը կարելի է նկատել անգամ սոցիալական ցանցերում, որտեղ պետական պաշտոններ զբաղեցնող բազում անձինք չեն խորշում Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատություն հնչեցնելուց։ Շատերը, հասկանալով, որ հունիսի 20-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու իշխանություն, փորձում են ապահովագրել իրենց։
Մասնավորաբար, բավական կտրուկ արտահայտություններ են անում սոցիալական ցանցերում, սադրում են, որ իրենց հեռացնեն աշխատանքից, իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառման փաստեր ներկայացնում։
Նման վարքն այդ անձանց հնարավորություն կտա նոր իշխանությունների մոտ ներկայանալ քաղաքական հետապնդյալի լուսապսակով և կրկին պաշտոնի հավակնել։
Արթուր Յարալյան