Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 ադրբեջանցի զինվոր գողացել ու մորթել են Վերին Շորժայի հովվի կովը. ՀՀ ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2021թ. հունիսի 16-ին` առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը: Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Մասնավորապես, պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ, Վերին Շորժա գյուղի արոտավայրի սարատեղիի հովիվը հունիսի 16–ի առավոտյան` ժամը 05։30-ի սահմաններում, արթնացել է ադրբեջանական կրակոցից:

Արթնանալուն պես հովիվը հասկացել է, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են իր խոշոր եղջերավոր կենդանիների ուղղությամբ, որոնք այդ պահին գտնվել են բաց տարածքում` իր բնակության վայրի անմիջական հարևանությամբ:

Արագ գնացել է դեպի կենդանիները և պարզել է, որ 1 կովը և նոր ծնված հորթը չկան: Քիչ անց նկատել է, որ ադրբեջանական թվով 9 զինված ծառայող կովին և հորթին քշում է դեպի իրենց դիրքեր։ Մյուս հովիվների հետ միասին փորձել են հետ բերել կենդանիներին, որոնք այդ պահին սկսել են վազել դեպի հովիվների կողմը:

Սակայն ադրբեջանական զինծառայողները սկսել են կրակել կենդանիների ուղղությամբ և վնասելով կովի ոտքը` թույլ չեն տվել, որ հասնեն հովիվներին: Կրակոցներ են արձակվել նաև հովիվների ուղղությամբ:

Այնուհետև հովիվները դիտարկել են, թե ինչպես են արդեն գողությունից 4 ժամ անց` ժամը 09:30-ի սահմաններում, ադրբեջանական զինծառայողներն իրենց դիրքերում մորթում կովին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ այս գողությունը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում, ու ադրբեջանական զինծառակողներն իջել են այն դիրքերից, որոնք ապօրինի տեղակայված են ՀՀ ինքիշխան տարածքում:

«Այս արոտավայրերում սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են մի քանի տասնյակ քաղաքացիական բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին (այս վայրերն ընդունված է անվանել սարատեղիներ): Այստեղ մարդիկ բնակվում են նաև ընտանիքներով, իսկ արոտավայրերում կենդանիներ արածեցնելու նրանց իրավունքը հաստատված է օրինական փաստաթղթերով` համայնքի հետ կնքված պայմանագրերով»,–ասվում է ՄԻՊ–ի հայտարարության մեջ:

Այսինքն` ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ հանցավոր արարքներ` ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ:

Ընդ որում, նրանք այդպես էլ չեն վերադարձրել ՀՀ քաղաքացիներից վերջերս գողացած կենդանիները (Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա, Սյունիքի մարզի Արավուս, Խնածախ գյուղեր և այլն):

Հանցագործության այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:

Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԳազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան «Ալի էս-Սալեմ» բազային հասցված հարվածի մասին Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները աճել են ԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով Գառնիում մի մարդ եղբորս անունը գոռացել է, դուրս է եկել. ինչպես են գտել 14-ամյա տղային «Մայրիկին պաչել էր և հեռացել»․ 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ինչ են պատմում հարևաններն ու քահանան Հայտնի է՝ ով է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված մահացած երիտասարդը Թուրքիայում մոլեգնում են անտառային զանգվածային հրդեհներ «Չելսի»-ն հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լակրուայի տեղափոխության մասին Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով 14-ամյա երեխային գտել են Գառնիում. նրա կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսիֆիկացիան չի աշխատում. Հայաստանում դժգոհությունը աճում է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը Հիսուսի «երկրորդ գալուստը» թուրք-հայկական սահմանին Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Դա սարսափելի կլինի». Լատինինան Հայաստանի եվրոպական գաղութ դառնալու հեռանկարների մասինԱմենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Դաժան գիշեր է եղել․ ի՞նչ է հայտնում ՊՆ-նԿոտայքի մարզում հուլիսի 25-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցում մահացել է 65-ամյա տղամարդ Հայաստանում լոլիկային հեղափոխություն է հասունանում, իսկ Փաշինյանը տանջում է թռչունին և նույնը անում է երկրի հետ6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»
Ամենադիտված