12 ամյա երեխայի ապշեցնող հարցը՝ Հռոմի պապին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Ֆիլիպիններ և մայրաքաղաք Մանիլայում ելույթ ունեցել աշակերտների համար:
Ելույթի ընթացքում ընտանիքի կողմից լքված և եկեղեցում ապրող Գլիզել Փալոմար անունով 12-ամյա աղջկա հարցը նեղ դրության մեջ է գցել Պապին:
Աղջիկը հարց է ուղղել. «Շատ երեխաներ թմրամոլ են դառնում, շատերը՝ սեռական շահագործման ենթարկվում: Աստված ինչո՞ւ է աչք փակում, որ նման բաներ են մեզ հետ տեղի ունենում»:
Ֆրանցիսկոսը դժվարացել է պատասխանել: Նա ասել է, որ աղջիկը միակն է եղել, որ իրեն ուղղել է պատասխան չունեցող հարց: