Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ մեջ է ուժը. ինչպե՞ս է Լեռնային Ղարաբաղի պատերազմի պարտությունը փոխել ուժերի հարաբերակցությունը հայկական քաղաքականությունում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

lenta.ru-ն գրում է, որ հունիսի 20 Հայաստանի քաղաքացիները կընտրեն խորհրդարան: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդել է երկարատև քաղաքական ճգնաժամը կապված Լեռնային Ղարաբաղի պատերազմում պարտության հետ:  «lenta.ru»-ն փորձել է պարզել, թե ինչպես է պատերազմը ազդել ուժերի հարաբերակցություն վրա Հայաստանում:

Հայկական սփյուռքն ամենամեծերից մեկն է աշխարհում: Բուն հանրապետությունում ապրող հայերը մի քանի անգամ պակաս են, քան արտերկրում: Դա լուրջ ազդեցություն ունի հայերի ազգային ինքնության վրա: Հայրենասիրությունը շատ բնորոշ է հայկական սփյուռքին: Նույնիսկ տասնամյակներ շարունակ արտերկրում բնակվելով նրանք շարունակում են ուշադիր հետևել իրենց հայրենի երկրի նորություններին: Դա լավ ցույց է տվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության աշնանային սրացումը: Սփյուռքը զգալի նյութական օգնություն է հավաքել և ուղարկել հայրենիք: Բացի դա միայն ռուսական հայկական սփյուռքը հայտարարել է, որ Ռուսաստանից մոտ 20 հազար հայ պատրաստ է կամավոր կերպով մեկնել հակամարտության գոտի: Սակայն սփյուռքի օգնության շնորհիվ պատերազմի շրջադարձային պահը չի եղել: Փաստն այն է, որ 2018 թվականին թավշյա հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք երկրի պաշտպանության հարցը քաղաքականացվել էր: Նրա օրոք փոխվել են անվտանգության ծառայության երեք ղեկավարներ, որոնցից վերջինը, ըստ ռազմական փորձագետ Եվգենի Կրուտիկովի, եղել է զուտ քաղաքական նշանակում: Բացի այդ, Կրուտիկովը նշում է, որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբն է ենթարկվել սպայական կազմի զանգվածային հեռացումների:

«Վերջին մեկ տարվա ընթացքում հայկական զինված ուժերի և Մոսկվայի կապը խզվել է, և դա արվել է Հայաստանի քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ», - նշել է ռազմական փորձագետը:

Միևնույն ժամանակ, չնայած երկրի պաշտպանական բյուջեի համեստությանը, պատերազմից առաջ հայկական զինված ուժերը լիովին պատրաստ են եղել մարտական ​​գործողությունների: Ըստ Global Firepower կազմակերպության վարկանիշի՝ այն կազմել է 45 հազար մարդ: Եվս 200 հազար մարդ եղել է պատրաստված ռեզերվում: Եվ գրեթե 1,5 միլիոն հայեր տարիքային և առողջական վիճակով պիտանի են եղել զինվորական ծառայության: Գործող իշխանությունների տրամադրության տակ են եղել 320 տանկ, 750 հետևակի մարտական ​​մեքենա, ավելի քան 200 հրետանային կայանք, 16 ցամաքային հրթիռային համակարգ և 70 համազարկային կրակի հրթիռային համակարգեր: Այնուամենայնիվ, բանակի զորակոչը դադարեցվել է ռազմական գործողությունների երրորդ օրը, չնայած այդ ընթացքում հավաքվել է անձնակազմի միայն կեսը, իսկ ռազմաճակատ հասածները ականատես են եղել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության վերաբերյալ քաոսային և անկանոն որոշումներին: Ինչո՞ւ է ամեն ինչ այդպես եղել: Սա այն հարցն է, որը զոհվածների ծնողներն արդեն մի քանի ամիս է տալիս են Փաշինյանին ու նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին: Պատահական չէ, որ վարչապետի կինն է հայտնվել երկրի հիասթափված բնակիչների ուշադրության կենտրոնում: Հայ գեներալների բազմաթիվ վկայությունների համաձայն Աննա Հակոբյանը բանակի հրամանատարներին հատուկ հրամաններ տալու իրավասություն է ունեցել: Ըստ ռազմական փորձագետ Եվգենի Նորինի Փաշինյանը պատանդ է դարձել իր նախապատերազմյան քաղաքականությանը և հասարակական կարծիքին: Նա իր կերպարը հիմնականում կառուցել է նրա վրա, որ ինքը հայկական քաղաքականության մեջ չի պատկանում «ղարաբաղյան կլանին», անձամբ կապված չէ Լեռնային Ղարաբաղի հետ և ընդունակ է հակամարտության խաղաղ կարգավորման: Բայց պարադոքսալ կերպով հենց Ղարաբաղի հարցում ազատական ​​Փաշինյանին ստիպել են գործել ավելի արմատական, քան ցանկացած ազգայնականի, քանի որ հակառակ դեպքում դա վերջ կդներ նրա քաղաքական կարիերային: Եվ որպես պոպուլիստ քաղաքական գործիչ, նա նախընտրել է գործել ելնելով իր սեփական վարկանիշի շահերից: Դիվանագիտական ​​տեսակետից ևս Հայաստանը պակաս խոցելի չի եղել, քան զուտ ռազմական տեսակետից: Փաշինյանը, իհարկե, այնտեղ ևս իրենց չի դրսևորել լավագույն կողմերով: «2018 թվականին նա եկել է ալիքի վրա: Այժմ նա դատապարտված է դիտել, թե ինչպես է այդ ալիքը տանում իրեն դեպի ժայռերը ջախջախման», - նշել է ռազմական փորձագետ Նորինը: Պատերազմից անմիջապես հետո Փաշինյանը որոշել է իր մարտավարական սխալների համար պատասխանատվությունը գցել Ռուսաստանի, ապա զինված ուժերի վրա: Ի պատասխան զինվորական ողջ ղեկավարությունը միաձայն պահանջել է Փաշինյանի հրաժարականը մեղադրելով նրան անգործունակության ու ադեկվատության բացակայության մեջ: Այլ գործոններ ևս յուղ են լցրել զինված ուժերի հետ այդ հակամարտության կրակին: Իշխանությունները մինչ հիմա չեն կարողանում նշել զոհված և գերեվարված հայ զինվորների ճշգրիտ թիվը: Ըստ ամենայնի, ողբերգության մասշտաբները շատ ավելի մեծ են, քան հայտարարվել է:

Սխալների ճնշող ուղեբեռը, որոնք, ի միջի այլոց, հանգեցրել են տարածքային կորուստների, դեռ գործող վարչապետին չի հասցրել հատակին: Նա դեռ հույս ունի լավ արդյունքների հասնել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Այդ թվում  ընտրական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների շնորհիվ, որոնք նա վերջին պահին է անց կացրել խորհրդարանով: Փաշինյանը միշտ շեշտել է ժողովրդավարական բարեփոխումների կարևորությունը, որոնք, ըստ էության, կրճատվել են հենց իր կողմից իշխանությունը կորցնելու իրական վտանգի պատճառով: Անձնական վերահսկում, պոպուլիզմ և մեկ անձի շուրջ իշխանության կենտրոնացում. սա այն ամենն է, ինչի մեջ վարչապետը մեղադրում էր իր նախորդներին, բայց հիմա այդ ամենը կարելի է ասել նրա մասին: Նրա քարոզարշավը ընթանում է նվազող քաղաքական դաշնակիցների, ընտրողների շրջանում անվստահության և օտարերկրյա գործընկերների մոտ ցածր հեղինակության ֆոնին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն երրորդ անգամ է զրուցել Փաշինյանի գլխավոր մրցակից Ռոբերտ Քոչարյանի հետ, ում վարկանիշը շարունակում է աճել: Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը բացատրել է, որ զրուցակիցները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և հայ-ռուսական հարաբերությունները: Անգամ այս ձևակերպումը բավական է հասկանալու համար, թե ում վրա է խաղադրույք կատարել Կրեմլը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵրիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետ
Ամենադիտված