Հայտնի է դարձել, թե ինչ համաձայնագրեր կստորագրեն Էրդողանն ու Ալիևը Շուշիում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Շուշիում կայանալիք հանդիպումից հետո համաձայնագրեր կստորագրվեն Լեռնային Ղարաբաղի վերակառուցման, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտներում նախագծերի վերաբերյալ: Այս մասին գրում է Yeni Şafak պարբերականը:
«Բացի այդ, երկու առաջնորդների հանդիպմանը նախատեսվում է քննարկել ճանապարհային և երկաթուղային գծերի կառուցման նախագծեր, որոնք Նախիջևանի միջոցով Ադրբեջանը կապելու են Թուրքիային»,-ասվում է հոդվածում: