Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհի ամենալավ զինված բանակները. դուք կզարմանաք, թե որ հորիզոնականում է գտնվում Հայաստանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Տարբեր երկրների բանակները համեմատելը բավականին դժվար է, որովհետև տարբեր են դրանց թվակազմը, մարտական հնարավորությունները և այլ չափորոշիչներ՝ ուղղակի ու ընդհանուր համեմատականներ անցկացնելու համար։

Այդ պատճառով առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, ասենք, հայկական ու ամերիկյան բանակների համեմատությունը, սակայն կարելի է համեմատություններ անցկացնել առանձին վերցված չափորոշիչներով։

Այս հոդվածում մենք կփորձենք համեմատել տարբեր բանակներ՝ ելնելով դրանց ստանդարտ մոտոհրաձգային ջոկի՝ (10-11 հոգի) սպառազինությամբ հագեցվածությունից ու կրակային խոցման գործակցից։  

ԱՄՆ Ամերիկյան մոտոհրաձգային ջոկը սովորաբար 10 հոգի է հաշվվում։ Ջոկի ստանդարտ սպառազինության մեջ մտնում են՝ 1 7.62մմ գնդացիր, 2 40մմ նռնականետ, 2 5.56 գնդացիր, 3 մեկանգամյա օգտագործման նռնականետ և 6 ինքնաձիգ՝ Մ16-ի տարբեր արդիականացված տարբերակներ։

Գերմանիա

Գերմանական բանակի ցամաքային զորքերի ստանդարտ ջոկը ևս հաշվվում է 10 մարդ։ Նրանց տրամադրության տակ սովորաբար լինում է Հակատանկային կառավարվող հրթիռային 1 համակարգ, 1 ձեռքի նռնականետ, 1 40մմ նռնականետ, 1 7.62մմ գնդացիր, 6 ինքնաձիգ և 4 ատրճանակ։

Գերմանական բանակի ցամաքային զորքերի ստանդարտ ջոկը ևս հաշվվում է 10 մարդ։ Նրանց տրամադրության տակ սովորաբար լինում է Հակատանկային կառավարվող հրթիռային 1 համակարգ, 1 ձեռքի նռնականետ, 1 40մմ նռնականետ, 1 7.62մմ գնդացիր, 6 ինքնաձիգ և 4 ատրճանակ։

Ավստրալիա

4f61e3b2-3c45-4ac1-894f-0db3cd7237f1

Ավստրալական բանակում, որն ի դեպ ամենահագեցածներից մեկն է աշխարհում, մոտոհրաձգային ջոկերը 12 հոգի են հաշվվում, որոնց հաստիքային սպառազինության ստանդարտ կոմպլեքսը բաղկացած է 1 նռնականետից, 2 գնդացիրից և 9 ինքնաձիգից։ Հարկ է նշել, որ ավելի մեծ ստորաբաժանումներում ընդգրկված չեն միանման մոտոհրաձգային ջոկեր, և, օրինակ, դասակում ստանդարտ մոտոհրաձգային ջոկից բացի՝ գործում են դիպուկահարների, նռնականետորդների ու հակատանկային համակարգերի և այլ հատուկ մասնագիտացմամբ առանձին ջոկատներ։

Ֆրանսիա

Թերևս ամենաուշագրավ ու ինքնատիպ կառուցվածք ունեցող փոքր ստորաբաժանումներից մեկը պատկանում է ֆրանսիական բանակին։ Այստեղ գործում են այսպես կոչված «մարտական թիմեր», որոնք բաղկացած են երկու՝ տարբեր ֆունկցիոնալ առանձնահատկություն ունեցող ստորաբաժանումներից։ «Մարտական թիմը», ընդունելով որպես մոտոհրաձգային ջոկի համարժեք, բաղկացած է երկու փոխլրացնող ու իրար աջակցող մասերից՝ 300 և 600 մետր հեռավորությունների վրա գտնվող խմբերից, որոնցում հաշվվում են 21-ական մարդ։   300 մետր հեռավորության թիմի սպառազինությունը բաղկացած է 2 մեկանգամյա օգտագործման նռնականետերից և ինքնաձիգերից, իսկ 600 հեռավորության թիմի սպառազինությունը՝ 1 գնդացրից, անհատական ականանետից ու ինքնաձիգերից։

Ռուսաստան

Ռուսական զինված ուժերում անցկացված վերջին բարեփոխումներից հետո ստանդարտ մոտոհրաձգային վաշտը բաղկացած է 8 հոգուց, որոնք կրում են հետևյալ սպառազինությունը. 1 ձեռքի ՌՊԿ-74 գնդացիր (պահունակավոր գնդացիր), 1 նռնականետ և 6 ինքնաձիգ։

Հյուսիսային Կորեա

Թեև Հյուսիսային Կորեան ունի աշխարհի ամենամեծ բանակներից մեկը և համարվում է ամենամիլիտարիզացված պետություններից, դրա փոքր ստորաբաժանումների զինվածությունը բավականին թույլ է։ Կորեական բանակում ջոկերը սովորաբար 9 մարտիկ են հաշվվում, որոնց տրամադրության տակ լինում է 1 նռնականետ, 1 ժապավենային գնդացիր (ПК կամ նմանօրինակ այլ բան), 1 պահունակային գնդացիր (РПК և դրա անալոգներ) և 6 ինքնաձիգ, իսկ դիպուկահար հրացանների դեֆիցիտն այնքան սուր է, որ դրանք բաժին են հասնում 1 հատ յուրաքանչյուր 110-120 հոգուն։

Հայաստան

013e3d37-4a4b-4784-8853-1dd032075b6c

Հայակական բանակի փոքր ստորաբաժանումների սպառազինության քանակը տարեցտարի ավելացվում է, իսկ որակը՝ բարձրացվում։ Այսօրվա դրությամբ, հայկական բանակի ջոկերը հաշվվում են 8-10 զինվոր, ում հաստիքային սպառազինության մեջ ընդգրկված են 1 գնդացիր, 1 ձեռքի գնդացիր, 1 նռնականետ, 1 դիպուկահար հրացան և 4-6 ինքնաձիգ։ Առաջիկայում պլանավորվում է ԶՈւ բոլոր մոտոհրաձգային ջոկերին ապահովել առնվազն այս զինատեսակներով, ու այդ նպատակը մեծամասամբ կատարված է այս պահի դրությամբ։

Հայոց բանակը հիմնվել է 1992 թվականին և իր արմատներով մեծապես կապված է խորհրդային բանակի հետ, ուստի հետաքրքիր կլիներ համեմատական անցկացնել նաև Խորհրդային Բանակի ջոկերի հաստիքային սպառազինության հետ։ Եվ այսպես, խորհրդային բանակում մոտոհրաձգային ջոկը հաշվվում էր 8 հոգի, ովքեր զինված էին 1 ՌՊԿ-74-ով, 1 նռնականետով, 5 ինքնաձիգով և 3 ատրճանակով։  

Ինչպես տեսնում եք, մեր բանակի մոտոհրաձգային ստորաբաժանումները բավականին լավ զինված են ու սպառազինության հագեցվածությամբ ու ջոկի կրակային խոցման գործակցի առումով գերազանցում են այնպիսի բանակների, ինչպիսին Ադրբեջանինն է, Ռուսաստանինը, Հյուսիսային Կորեայինն ու Խորհրդային Միությանը։ Եվ սա այն պարագայում, երբ մենք չունենք հարուստ բնական ռեսուրսներ և նավթադոլարների գետեր…

Աղբյուր՝ http://bestinfo.am/?p=3671

Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի
Ամենադիտված