Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նման բառապաշարը ջարդում է հասարակության միասնականությունը, արժեքային դաշտում բոլոր կարմիր գծերը վերացվում են». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Որքան մոտենում է հունիսի 20-ը, իշխանության ղեկավարի քարոզարշավը ատելության նոր չափաբաժիններ է ստանում: Բացի հասցեական թիրախներ ընտրելուց, որոնց շարքում իրավաբանները, գիտնականները, հոգևորականներն ու նաև լրագրողներն են, Նիկոլ Փաշինյանն արդեն երկու օր է` մարզից մարզ է տանում հանդիպումներից մեկի ժամանակ «նվեր» ստացած մուրճն ու սպառնում, թե հունիսի 21-ից հետո «անձամբ է զբաղվելու ժանգոտած մեխերով»:

«Փաստի» հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը խոսեց վերոնշյալ վարքագծից բխող վտանգների մասին: «Ցավոք, այդ քաղաքական ուժն ապագայի մասին օրակարգ չի դիտարկում: Այն գրվածը, թե «ապագա կա», պարզապես անիմաստ երևույթ է, քանի որ քննարկում է միայն անցյալի մասին, այն էլ՝ անձնական դաշտի: Ծրագրի մասին ևս չի խոսում: Հաշվի առնելով այս ամենը՝ ամեն ինչ պարզ է: Ես անգամ մինչև քարոզարշավի սկսվելն եմ ասել՝ եթե որևէ մեկն օգտագործելու է «նախկին» եզրույթը կամ նախկինների թեման է քննարկելու, դուրս է մնալու քաղաքական հետաքրքրություններից»,-ասաց մեր զրուցակիցը:

Դիտարկելով նման բառապաշարի հնարավոր հետևանքները՝ նա շեշտեց. «Ամենավատը հենց հետևանքներն են. այդ բառապաշարը ձևավորում է այն խնդիրը, ըստ որի, ուրիշներն էլ են նույն բառապաշարով չափելու իրեն: Բայց այլ խնդիր էլ կա՝ ապագա սերունդների դաստիարակչական տեսանկյունից: Դա ջարդում է հասարակության միասնականությունը, ապագայի համար ևս, ցավոք, արժեքային դաշտում բոլոր կարմիր գծերը վերացվում են: Արժեքներ չունեցողների հասարակությունն էլ, գիտեք, թե ինչ հետևանք է ունենում: Մեծ հաշվով՝ հետևանքները միայն բացասական են, ինչի համար ցավում եմ: Մի կողմից՝ կարող են ասել՝ դե, խոսքի ազատություն է, բայց մյուս կողմից էլ՝ պետք է հասկանալ, որ կան օրենքներ: Ու ես ցավում եմ նաև, որ իրականության մեջ ԿԸՀ-ն չկարողացավ իր մեջ ուժ գտնել ու ազնիվ լինել: Այս առումով լավ կլիներ, որ ԿԸՀ-ի ղեկավարությունն ու ամբողջ թիմը փորձեր օրինակ վերցնել ՀՀ միակ պետական աշխատող ինստիտուտից՝ ՄԻՊ-ի թիմից: Գոնե պետք է փորձեր նմանվել այդ ինստիտուտին և ոչ թե ընկալվեր որպես ինչոր մի անատամ, անողնաշար երևույթ, որն անունով ընտրություններ կազմակերպող ինստիտուտ է, բայց չի կարողանում անգամ ձևակերպումներն ու որոշումները ճիշտ ներկայացնել: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք, որի հետևանքները, ցավոք սրտի, արդյունքի իմաստով բոլորս ենք քաղելու»: Թևան Պողոսյանը նշեց, որ այս պարագայում նման ելույթներին պարզապես չհետևելը լավագույն տարբերակն է:

Անդրադառնալով հերթով ընտրվող վերոնշյալ թիրախներին՝ մեր զրուցակիցը մատնանշեց բաժանումների մասին. «Ես արդեն 3-4 ամիս է՝ ասում եմ, որ եթե այս ձևով շարունակվի, մենք կարող ենք քաղաքացիական բախումների վտանգներ ունենալ:Իսկ քաղաքացիական բախումների վտանգները դասական իմաստով են ձևավորվում. այսինքն, ովքեր են դասախոսները, ովքեր են գիտնականները, ովքեր են բիզնեսմենները, ովքեր են դատավարները, պետական չինովնիկները, մեծ հաշվով՝ ինչ-որ մի դաս է: Հիմա այդ դասերի հանդեպ ինքն ինչ-որ մի բան է լարում, որին հետո կարող է անվանել ժողովուրդ, որն էլ դասական բախումների հնարավորություն է դառնալու»,-նշեց մեր զրուցակիցը:

Իսկ նման բախումներ հրահրելու հնարավորություն իշխանության ղեկավարն ունի՞, թե՞ ոչ: Թևան Պողոսյանը նկատում է. «Համենայն դեպս, փորձում է: Հարցն այն է, թե հասարակությունը, մնացածները և այլ պետական ինստիտուտներ իրենց վարքագծով ու նաև խոսքով թույլ կտա՞ն դա, թե՞ ոչ: Հիմա պատկերացնենք՝ հունիսի 20-նն է ու ինչ-որ արդյունքներ են գրանցվում: ԿԸՀ-ի վարքագիծն ինչպիսի՞ն կլինի: Կամ, եթե գնացին խախտումների, ոստիկանները խախտողների ձեռքերը բռնելո՞ւ են, թե՞ ոչ: Իսկ եթե արդյունքը լինի, պետական մնացած ինստիտուտները կարողանալո՞ւ են այդ արդյունքների հիման վրա զսպել բոլոր մեխանիզմները: Եթե այդ ամենն աշխատի, բախումներ չեն լինի, եթե չաշխատեցին…»:

Անդրադառնալով արդեն այս փուլում առկա ատելության մթնոլորտին, բռնության դեպքերին, որոնց ենթարկվել են իշխանության ներկայացուցիչները, Թևան Պողոսյանը նշեց, որ այս խնդիրը մեկ այլ՝ ավելի ընդհանուր գաղափարի մեջ պետք է դիտարկել:«Սա այն ընդհանուր գաղափարն է, երբ, ցավոք, ոչ մի պետական ինստիտուտ չի աշխատում, ու մենք կաթվածահար, փլուզված պետություն ունենք: Եթե չկան պետական ինստիտուտներ, դրա համար էլ բռնությունն է սկսում գլուխ բարձրացնել: Սա ընդհանուր տրամաբանության մեջ պետք է դիտարկել: Մարդկանց հասցրել են մի վիճակի, որ ոչ թե պատրաստ են իրար լսել, միասին փորձել լուծումներ գտնել, այլ միանգամից հարցը բռունցքներով լուծելու խնդիր են դնում: Մինչդեռ այդ բռունցքների ուժն ավելի լավ կլիներ ունենային ժամանակին, երբ 44-օրյա պատերազմ էր, ձևավորվել էր հայրենական այն ընկալումը, ըստ որի, բոլորս միասին, մեկ բռունցք դարձած պետք է թշնամուն վերացնեինք, և ոչ թե հիմա դա իրար դեմ օգտագործվեր: Ցավալի իրավիճակ է: 7 ամսվա ընթացքում գործող իշխանությունը չգիտակցեց և հանուն պետության չհեռացավ՝ ձևավորելով մի իրավիճակ, որտեղ մենք սկսել ենք ոչ թե թշնամու, այլ իրար դեմ թշնամություն անել: Վերոնշյալը նաև այս իրողության գնահատականն է: Իսկ թշնամին այսօր օգտվում է մեր թուլություններից, իր շահերն է տանում առաջ, իսկ մենք որևէ գործողություն չենք անում»,- ընդգծեց նա:

Թևան Պողոսյանը շեշտեց՝ մեր անվտանգության գրավականը մեր միասնականությունն է: «Պետք չէ բաժանել, այլ պետք է միացնել: Երեք տարի ասել եմ, չի լսվել, վստահ չեմ, որ հիմա էլ է լսվելու, բայց նորից եմ ասում՝ մինչև մեր միասնականությունը չվերագտնենք, պարտվելու ենք: Եթե միասնականությունը չվերագտնենք, հետևանքը միշտ պարտությունն է լինելու: Այլ հարց է՝ դա կանեն բռնության, ատելության, թե բաժանելու գործիքով, բայց արդյունքը, միևնույնն է, պարտությունն է լինելու: Եթե ուզում ենք հաղթանակ ձևակերպել, յուրաքանչյուրս պետք է մեր բաժին քայլը գիտակցենք, անենք այն ու վերածնենք ազգային միասնականությունը: Մենք պետք է քաղաքական ազգ դառնանք: Գլխավոր խնդիրը սա է:

Ազգային երազանքով նպատակ պետք է ունենանք ու հասկանանք, թե ինչ ենք անում, որպես ազգ, պետություն, երկիր՝ գոյատևելո՞ւ ենք, թե՞ ոչ, և որն է լինելու մեր ազգային երազանքը: Մինչև 10 միլիոնով քաղաքական ազգ չդառնանք, ամեն ինչ դժվար է լինելու: Քանի դեռ այս ամենը ցեղային մակարդակի վրա է, խնդիրներ ենք ունենալու: Մենք բոլորս պետք է ընկալենք, որ կան արժեքներ, որոնցով պետք է ձևավորենք մեր քաղաքական ազգը, փոխենք մեր մտածելակերպը, բարեկեցության ընկալումը: Մեր արժեքային արմատները ևս պետք է վերագտնենք: Եթե մեր ազգային արժեքային դաշտը վերգտնենք ու դառնանք քաղաքական ազգ, այդ ժամանակ պետականությունը կձևավորվի: Մեզ պետք է վերականգնել ազգային պետականության ինքնությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, նրա և Լևոն Քոչարյանի տներում խուզարկություններ են «Toyota»-ի երևանյան գրասենյակը կապարակնքվել է. Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում են «Չելսի»-ն գոլառատ դերբիում պարտության մատնեց «Ֆուլհեմ»-ին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել. «Հրապարակ» «Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տnւժածներ «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ» Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Հայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ըԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԹավա տոլմա․ համախմբող ուտեստի յուրահատուկ մեկնաբանությունը Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան Ձեր խոսքի մեջ մի քանի անգամ օգտագործեցիք Նախչևան. Նախչևան գոյություն չունի, Նա-խի-ջև-ան է. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին Պի’ղծ է ձեր կառավարության ծրագիրը, հայ ժողովուրդը ձեզ «ալիևյան սահմանադրության» մանդատ չի’ տվել ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա 37-ամյա զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Վրաստանում կարծում են, որ ՌԴ-ն կարող է դադարեցնել Կրասնոդարից Հայաստան Վերին Լարսով փոխադրումները Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Սիսիանի զորամասում այսօր պայմանագրային զինծառայող է ինքնաuպան եղել. նրա կինը հղիԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում ՑԱԽԱԼ-ը hարվածել է Գազայի հարավում գտնվող քաղաքներից մեկին Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Դավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Արտակարգ դեպք, Փամբակ բնակավայրում փրկարարները հայտնաբերել են եղնիկի ձագի մարմին«Արդյո՞ք Հայաստանն իր նոր առաջնահերթություններում ընտրում է ուկրաինական ուղղվածությունը»Ուզբեկստանն ու Ադրբեջանը Կասպից ծովում համատեղ նավատորմ կստեղծեն
Ամենադիտված