Հաճույք ստանալը ո՞րն է, Հրանուշ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԻնչքան ուզում եք վիճեք ինձ հետ, միևնույն է, հաճույք բառի մեջ ինտիմ երանգ կա: Չմանրամասնեմ:
Գեղարվեստական խոսքի մեջ կարելի է օգտագործել, բայց պաշտոնական հաղորդագրության մեջ այն զավեշտի է վերածվում. Հրանուշ Հակոբյանն ասում է. «Օ, այո՜: Երեկ այնպիսի մի մեծ գումարի մասին լսեցի, որ հաճույք ստացա:
Մեկն օրինակ ինձ ասաց, որ 1.5 մլն բերեցինք, ներդրեցինք հայկական բանկերում: Դա հաճույք էր»:
168.am Հաճույքը գոյականով նշանակում է 1. Բավականություն: 2. Վայելք, մարմնական պահանջների բավարարություն, իսկ գործիական հոլովով՝ հաճույքով, նշանակում է սիրով, բավականություն զգալով…
Գոնե օգտագործվեր գործիական հոլովի իմաստով: Թե չէ իրական հաճույք ստացող մեկը կկարծի, թե պաշտոնական հաճույքը փողի մեջ է… Կարևոր չի, որ անմիջապես մերձ գրպանում լինի, կարևորն այն է, որ փողի շարժ լինի…
Գումարից հաճույք ստանալը ո՞րն է, Հրանուշ: ...Կամ ինչու՞ եմ հարցնում:
Մեր ո՞ր նախարարը չի հաճույք զգում, երբ գումարի շարժ է լինում: Կարծում եմ պետք է ստեղծել պաշտոնական բառարան, որտեղ հաճույք բառի կիրառական իմաստը ներկայացնել՝ հաճույք ստանալ փողից և նյութական իրեղենից: Ուրիշ ոչ մի իմաստով այն չօգտագործել:
Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրն ` այստեղ