«Համաձայն մեր տարածքների օկուպացիայից ազատագրման արդյունքում ի հայտ եկած նոր իրողության` Զանգեզուրի միջանցքը, որը կապում է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ և լոգիստիկ ներուժը»,- այս մասին Facebook-ում գրել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը:
«Այս ներուժի իրացումը կհանգեցնի նոր տրանսպորտային ուղիների գործարկման, Ադրբեջանի տնտեսական հզորության էլ ավելի բարձրացման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության և կայունության ամրապնդման», - ասված է հրապարակման մեջ: