Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «շինելու է», ենթադրաբար նկատի է ունեցել, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու. Լենա Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանի հետ։

-Տիկին Նազարյան, ՔՊ-ի ընտրական ցուցակը շատ քննադատվեց պատճառաբանությամբ, թե այնտեղ օլիգարխների անուններ կան․ խոսքը Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի մասին է:

-Որպեսզի ինչ-որ մեկի անօրինական կամ թեկուզ օրինական կուտակած հարստությունն արտոնյալ պաշտպանություն ստանա քաղաքական դիրքի չարաշահման միջոցով, ապա կա՛մ հարուստները պետք է գան խորհրդարան և լինեն մեծամասնություն, կա՛մ էլ քաղաքական մեծամասնությունը պետք է ընտրվի հարուստների փողի միջոցով՝ ընտրակաշառք, աշխատատեղերից ձայների հավաքագրում և այլն, այսինքն իր «ընտրվելու» համար պարտական մնա հարուստներին:

Միանգամից ասեմ, որ ՔՊ-ն հարուստների կուսակցություն չի եղել և չի էլ դարձել այս ընթացքում: Երկրորդ՝ հենց մենք ենք փոխել ռեյտինգային ընտրակարգը, որը թույլ էր տալիս խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն առաջադրվել տարբեր ընտրատարածքներում, փողի, տնտեսական ազդեցության միջոցով ձայներ է հավաքել և այդ «քաղաքական» կշիռը վերածել տնտեսական հովանավորության, մենաշնորհների և ունեցվածքի պաշտպանության:Մենք գործով ցույց ենք տվել, որ չենք փորձում վերընտրվել հարուստների միջոցով, և մեր հենարանը ժողովուրդն է, որի մեծամասնությունը ունի՛ սոցիալական արդարության խնդիր, մեր ջանքերն էլ ուղղվելու են սոցիալական անարդարությունը վերացնելուն: Եվ այդպես ենք արել:

Իզուր չէ, որ վարչապետը խոսում է ժողովրդի դեմ դասակարգային պայքարի մասին: Նայեք որոշ ընդդիմադիր ցուցակների թեկնածուների ու հատկապես նրանց որդիների ունեցվածքը: Ի՞նչ է, իրենք գալիս են խորհրդարան՝ թալանածը ժողովրդին վերադարձնելո՞ւ:

-Խնդիրն այն է, որ դուք երկար տարիներ քննադատել եք գործարարների առկայությունը կուսակցական ցուցակներում և դա փաստորեն հիմա դուք եք անում:

-Խնդիրն այն չէ, որ նախկին գործարարը կլինի խորհրդարանում և գործադիրում: Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, որը հիմնել և կայացրել է մեծ բիզնես Հայաստանում, այժմ, հանձնելով այն հավատարմագրային կառավարման, ստանձնել է քաղաքական պաշտոն: Խնդիրն այն է, երբ աղքատ երկրում հարուստներն ու ապօրինի հարստացածները դառնում են քաղաքական մեծամասնություն: Պարզ չէ՞, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ընտրվելու դեպքում, առաջինը ուժը կորցնելու է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որը մենք ընդունեցինք անօրինական հարստացածներից ունեցվածքը պետությանը՝ այսինքն, հանրությանը, վերադարձնելու համար:

-Բայց նրանք սեփականատեր են խոշոր ընկերությունների և կարող են ազդել մարդկանց ընտրական կամքի վրա: Հնարավոր չէ՞:

-Մարդիկ ազատ են ու կարող են ցանկացած ընտրություն կատարել, ոչ ոք չի կարող իրենց ընտրատեղամասում վերահսկել, ոչ մեկ չի կարող պարտադրել, որ կայացնեն իրենց կամքին հակառակ որոշումներ: Ի վերջո, ինչի՞ համար էր հեղափոխությունը: Ինձ համար հեղափոխությունն ազատագրական գործընթաց է, երբ ազատագրվեցին քաղաքական, տնտեսական, կրթական, ընտրական, լրատվական, դատական, տեղական ինքնակառավարման համակարգերն իշխանական զավթվածությունից: Ես չեմ ասում, որ այդ համակարգերը հիմա լիարժեք ազատ են նախկինում թալանողների ֆինանսական ազդեցություններից, բայց այդ ազդեցությունները իշխանությունը ճնշել է և ճնշելու է: Այսօր ընդդիմությունն է կաշառք բաժանելու հանցագործության մեջ բռնվում: Հայաստանում տարիներ շարունակ հաստատված արատավոր, հանցագործ, կեղեքող կարգը հեղափոխությունից հետո ոտից գլուխ շուռ է եկել ու ընդդիմություն դարձել: Հիմա մնում է, որ այս ընտրություններով վերջնականապես դուրս մղվի նաև ընդդիմության դաշտից:

-Մենք տեսնում ենք ուսուցիչներ, դպրոցականներ, որոնք խմբերով մասնակցում են ձեր ուժի քարոզարշավային հանդիպումներին: Արդյո՞ք ազդեցության հետևանք չէ նրանց խմբային ներկայությունը:

-Այստեղ կարևոր է՝արդյո՞ք իրենց ցանկությամբ են նրանք մասնակցում հավաքներին, թե՞ կրթության նախարարության զանգով։ Վստահաբար կարող եմ ասել, որ դպրոցների ոչ մի ծնողի, ոչ մի ուսուցչի չի ասվում գնալ ու մասնակցել իշխանական ուժի հավաքներին: Բացառում եմ: Մարդիկ ինքնակամ գալիս են, մասնակցում են հավաքներին ու իրացնում իրենց իրավունքը:

-Մարզպետարանների՞ց էլ չեն հրահանգում, գյուղապետարաններից է՞լ:

-Ոչ: Իհարկե, չեն ասում: Եթե նման փաստ լինի, վստահաբար հայտնի կդառնա:

-Այս օրերին ակտիվ տարածվում են տեղեկություններ, որ միկրոավտոբուսներով աջակցող խմբեր եք տեղափոխում մարզեր, որ հավաքների ժամանակ բացականչեն՝ «Նիկոլ վարչապետ»: Կա՞ նման բան:

-Չեմ պատկերացնում նման իրավիճակ: Ցանկացած լրագրող, որ միանա քարոզարշավին, կտեսնի ամբողջ պրոցեսը, կտեսնի, որ ամեն կանգառում նոր բնակիչներ են: Նիկոլ Փաշինյանը մեկ օրվա ընթացքում 10-12 կանգառ է անում և օրվա վերջում՝ մեծ հանրահավաք:Ընդդիմությունը՝ 1-2 դահլիճային հանդիպում է անում օրվա ընթացքում: Կարծում եմ՝ հենց դահլիճային հանդիպումներն են խղճուկ բեմադրություններ:

-Շատ լավ, դարձյալ ցուցակի մասին. 7-րդ գումարման շատ պատգամավորներ նոր ցուցակում չկան․ դա մարտավարակա՞ն քայլ էր, թե՞նրանք չեն կիսում այլևս ձեր վարած քաղաքականության պատասխանատվությունը:

-Ընտրական ցուցակը կազմել է վարչությունը: Հանդիպում է եղել ամեն մի թեկնածուի հետ, որը հայտնել է իր ցանկությունը շարունակել աշխատել օրենսդիրում կամ գնալ գործադիր: Եղել են մարդիկ, որոնք իրենց կամքով չեն ցանկացել շարունակել քաղաքական գործունեությունը:Պատճառները կարող են շատ անձնական լինել, կգնան և կզբաղվեն այլ գործունեությամբ:

-Իսկ հնարավո՞ր է, որ պարզապես չեն ցանկացել կրել պատասխանատվություն իշխանության վարած քաղաքականության համար:

-Կարող է լինել նաև, որ չեն ցանկացել կիսել պատասխանատվությունը: Ամեն դեպքում, չեմ կարծում, թե մարդիկ պարտավոր են բացատրություն տալ, թե ինչու չեն ցանկանում ընդգրկվել ցուցակում: Դա իրենց ընտրությունն է, պետք է հարգանքով վերաբերվել:

-Դուք հաճախ եք վրդովվել, երբ խորհրդարանում ատելության խոսք է հնչել: Բայց քարոզարշավի ընթացքում ձեր քաղաքական առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, ինքն է ատելության խոսք ու սպառնալիք տարածում: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

-Տարօրինակ է, երբ չի նկատվում, որ նա դա ասում է ի պատասխան: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «սա դու ես», «ինքդ ես», դա նշանակում է, որ ի պատասխան է ասում, ուրեմն, ինչ-որ մեկը ասում է նրա և մեր հասցեին, որին, իհարկե, պետք է պատասխան հնչի: Ինչպե՞ս չհնչի:

-Նկատի ունեք՝ ինքնապաշտպանվու՞մ եք։

-Այո: Բացի այդ, դա նաև անհրաժեշտություն է, չպաշտպանվելը անհասկանալի կլինի հանրության համար: Յոթ ամիս՝ ինչ անարգանք, հայհոյանք ասես լսել ենք, տարել ենք, ու հիմա դրան չպատասխանելը պարզապես սխալ է: Չի հասկացվի չպատասխանելը: Պետք է պատասխան ստանան, ընդ որում՝ շատ համարժեք: Այս լարվածությունը կարող է նվազել, եթե երկու կողմերն էլ հրաժարվեն նման արտահայտություններից:

-Նաև հայհոյանք է հնչել Փաշինյանի կողմից:

-Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտությունը, ապա, ենթադրաբար, նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու:

-Թավիշից՝ պողպատ. ձեր թիմը հիմա էլ պողպատե մանդատ է խնդրում քաղաքացիներից: Ինչո՞ւ:

-Պողպատե մանդատը վերաբերում է քաղաքական կայունությանը և ամրությանը: Այսինքն՝ մեզ անհրաժեշտ է առնվազն 60 տոկոս ձայն, որ երկրում լինի քաղաքական կայունություն, որ չլինի երկրորդ փուլ ու չկազմենք կոալիցիաներ, որպեսզի կարողանանք ընտրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շատ արագ անցում կատարենք այլ խնդիրների լուծմանը: Առնվազն 60 տոկոսը քաղաքական կայունության, միանշանակ, արագ որոշումներ կայացնելու համար է անհրաժեշտ:

-Ինչպես 7-րդ գումարման խորհրդարանո՞ւմ էր, երբ 88 պատգամավոր կողմ էր քվեարկում կառավարության բերած գրեթե բոլոր օրինագծերին:

-Ես համաձայն չեմ. նաև ընդունվել են ընդդիմության օրինագծերը, ինչը նշանակում է, որ փոքրամասնությունը ևս ունի հնարավորություն հաստատելու իր առաջարկությունները, նախաձեռնությունները եթե դրանք իրագործելի են և եթե ծառայում են հանրային շահին: Ի դեպ, հենց մեծամասնության շնորհիվ մեզ հաջողվեց առաջ մղել համամասնական ընտրակարգի գաղափարը, որ 30 տարվա ընդդիմության ու քաղաքացիական հասարակության պահանջն էր: Իսկ ընդդիմությունը բոյկոտեց ու դեմ խոսեց, չնայած կողմ էր արտահայտվել նախկինում: Այ, այս դեպքերի համար է պետք ամուր, պողպատյա մանդատ:

-Ձեր կարծիքով՝ ընտրություններից հետո ստեղծված քաղաքական լարվածությունը կթոթափվի՞, համերաշխություն, ի վերջո, կհաստատվի՞:

-Դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները աջակցեն մեր ուժին՝ 60 տոկոս ձայն տալով: Իսկ առհասարակ, ընտրական գործընթացն իր բնույթով պառակտիչ, բայց, միևնույն ժամանակ, նաև բոլորի համաձայնությունը հաստատող գործընթաց է: Այսինքն՝ ընտրությունների վերջում մենք կունենանք պատկեր, արդյունք, որը պետք է ընդունեն ի գիտություն, հաշտվեն ու առաջ անցնեն բոլորը:

-Կարելի՞ է ենթադրել, որ Ձեր պլաններում չկա կոալիցիա կազմելու մտադրություն:

-Ոչ, մենք առհասարակ չենք քննարկում այդ հարցը: Մեր նպատակն է ստանալ առնվազն 60 տոկոս ձայն:

16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնասպան է եղել․ հարևանները շոկի մեջ են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կժամանի Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողին Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Ինչպես է սկսվել Վաղարշյանի կրակոցներըԵրևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա
Ամենադիտված