Հայաստանում կհայտնվի Հավերժության այգի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtsargrad.tv-ն գրում է, որ Հավերժության պուրակ կհայտնվի Հայաստանում: Նախաձեռնող Թովմասյան հիմնադրամի ղեկավար, բարեգործ Արտակ Թովմասյանի գաղափարի համաձայն՝ այն նպատակ ունի հավերժացնել երկու ղարաբաղյան պատերազմներում, ինչպես նաև 2016 թվականի ապրիլին ռազմական սրացման ընթացքում զոհվածների հիշատակը: Իսկ այդ զոհերը մոտ 13 հազար են: Այգին տեղակայվելու է Երևանից դեպի բարձրլեռնային Ապարան տանող ճանապարհին: Այն կլինի հայտնի Գրերի ծառուղուց ոչ հեռու, որտեղ հայկական այբուբենի բոլոր 39 տառերն են փորագրված տուֆից:
Նույն տարածքում Թովմասյանների ընտանիքը նաև եկեղեցի կկառուցի: Ինչպես բացատրել է նախաձեռնության հեղինակն ու հովանավորը, զոհվածների հարազատները կկարողանան յուրաքանչյուր զոհվածի հիշատակի համար մեկական պտղատու ծառ տնկել և ամեն տարի այդ ծառերից բերք հավաքել: Հավերժության պուրակը կստեղծվի հավերժության խորհրդանիշի տեսքով, իսկ մոտակայքում կհայտնվի խաչքարերի նրբանցքը (հայկական ավանդական քար խաչեր):
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը