Բայդենն ու Պուտինը հանդիպումից հետո առանձին ասուլիսներ կտան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ժնևում հանդիպումից հետո հանդես կգա առանձին մամուլի ասուլիսով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Blօօmberg-ին։
Սպիտակ տունը փոխանցել է, որ այդ ձևաչափով մամուլի ասուլիսն «ավելի նպատակահարմար» է։
Այս տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի համար մեկնաբանել են Կրեմլից։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է` առանձին մամուլի ասուլիսով հանդես գալն ԱՄՆ նախագահի համար ընդունված պրակտիկա է։
«Սա ընդունված ձևաչափ է ԱՄՆ նախագահի կողմից, քանի որ Անգլիայում էլ նույնը եղավ, և նրանք Բորիս Ջոնսոնի հետ համատեղ ասուլիսով հանդես չեկան։ Նախագահ Պուտինը նույնպես հանդիպումից հետո ասուլիսով հանդես կգա»,–ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի Մեծ Բրիտանիա և Բելգիա` մասնակցելու ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գագաթնաժողովներին, իսկ հունիսի 16-ին Ժնևում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները։