Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություն է ստեղծվել. Բայրամով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություն է ստեղծվել: Այս մասին Ադբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Ադրբեջանում Մոնտենեգրոյի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ:
Նախարարը դեսպանին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման, այդ ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ հնարավորություն կա կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները: