Հանքավանի ճանապարհին բախվել են Mercedes GL-ն ու Mercedes C-ն, վերջինը գլխիվայր հայտնվել է ձորում, կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Mercedes GL և Mercedes C Class մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Mercedes C-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից երկուսին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվ են գործել նաև «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, որից հետո նրանցից մեկին տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Ա. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։