Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստացի մինչև 2018թ. հայկական կողմը հաղթողի դիրքերից էր բանակցում, որի հետ համակերպվել էին բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանը․ Վարուժան Գեղամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2016 թվականին Ի. Ալիևը հրապարակային խոստովանեց, որ իրեն համանախագահները և ըստ էության՝ «միջազգային հանրության» մեծ մասը ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը (փաստացի Արցախի՝ Հայաստանի մաս լինելը)։ Մինչ այդ Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի տապալումը արդեն իսկ ապացուցել էր, որ զենքի ուժով հայկական կազմակերպված պետության դեմ չի կարողանա հաղթանակ տանել։ Փաստացի, մինչև 2018թ. բանակցային դաշտում հայկական կողմը հաղթողի դիրքերից էր բանակցում, որի հետ համակերպվել էին բոլորը, այդ թվում՝ նույնիսկ Ադրբեջանը։

2018 թվականից հետո հայկական պետությունը սկսեց թուլանալ, քանի որ պետական համակարգը և դրա մաս կազմող ինստիտուտները սկսեցին քանդվել՝ բանակից մինչև դիվանագիություն։ Իսկ կապիտուլյանտ Ն. Փաշինյանը, հրաժարվելով նախորդիվ ձեռքբերված բանակցային փաթեթից, դրանով փաստացի Ադրբեջանին տվեց casus belli` պատերազմի «արդար առիթ». Հայաստանը փաստացի հրաժարվեց բանակցային գործընթացից, իսկ երբ հրաժարվում են բանակցությունից, սկսվում է պատերազմը։

2018թ. սկսած Ադրբեջանը սկսեց պատրաստվել պատերազմին, իսկ Հայաստանը՝ ճիշտ հակառակը։ Իմիջիայլոց, հայկական հասարակության զգոնության թուլացման վրա ազդեց նաև Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության նվազումը, որը կապիտուլյանտն ու իր թիմը ներկայացնում էին որպես իրենց բանակցային ձեռքբերումը։ Մինչդեռ, իրականում, Ադրբեջանը պատկերավոր ասած «տակտիկական նահանջ» էր կատարել, որպեսզի սեպտեմբերյան հարվածը ավելի հուժկու և անակնկալ լինի կապիտուլյանտին հավատացող հայ հասարակության զգալի մասի համար։

Կապիտուլյանտը, ինչպես այլ հարցերում, բանակցային գործընթացում խնդիր ուներ ոչ թե մեր դիրքերը բարելավել, այլ սեփական վարկանիշը բարձր պահել (ձայնագրության մեջ ուղիղ ասում է այդ մասին՝ «ուզո՞ւմ եք, որ ինձ դավաճան ասեն»։ Նմանատիպ արդարացում նա բերեց նաև կապիտուլիացիայից հետո։), և հենց այդ էր պատճառը, որ մինչև պատերազմը գոռում էր «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ այսօր Գորիսից այն կողմ գտնվող տարածքը կոչում է «Ադրբեջանի հող»։ Եթե կապիտուլյանտն իսկապես լիներ Հայաստանի շահերը ներկայացնողը, ապա այսօր իր «շնորհիվ» բանակցային գործընթացում չէին լինի Տավուշի, Սյունիքի ու Արարատի մարզերի մեր գյուղերը թուրքերին նվիրելու թեման։

Հրապարակված ձայնագրությունը ևս մեկ անգամ շատ հստակ ապացուցում է, որ մեր երկրի ղեկավարը և իր վարչախումբը ոչ միայն հեռու են դիվանագիտությունից ու քաղաքականությունից, այլև պատրաստ են տապալել հայկական ամեն բան, որպեսզի որևէ մեկին դափնի չհասնի՝ բացի իրենցից։ Պատրաստ են դա անել ամեն գնով, նույնիսկ՝ ամենաթանկ։

Հրապարակված ձայնագրությունը կարևոր դետալ է մեր պատմության նորագույն փուլի ուսումնասիրության և մեղավորների տեղի և դերի հստակ արձանագրման համար»։

Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵրիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետ
Ամենադիտված