Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ի՞նչ պետք է իմանան վարորդները ապահովագրական ընկերությունների հետ առնչվելիս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

iravaban.net-ը գրում է.

Ապահովագրական ընկերությունների և վարորդների վեճերը տարաբնույթ են: Նշում է փաստաբան Լուսինե Վիրաբյանը:Նրա փոխանցմամբ հաճախ ապահովագրական ընկերությունները դիմում են զանազան եղանակներին, անգամ ապսուրդային մեթոդներին՝ վթարի ենթարկված վարորդներին չփոխհատուցելու համար: Ապահովագրական ընկերությունների հետ առկա խնդրի, ծանուցումների և խցանումների նվազեցման եղանակների մասին է փաստաբանի հետ հարցազրույցը:

– Ի՞նչ խնդիրների են բախվում վարորդներն ապահովագրական ընկերությունների հետ վեճերի ժամանակ:

– Վերջերս հաճախակի են դարձել դեպքերը, երբ ապահովագրական ընկերությունները վարորդներից փոխհատուցման գումարը ետ են պահանջում՝ շեշտելով, որ վարորդը անհապաղ չի դիմել իրենց: Այսինքն՝ վթարը տեղի ունենալուց հետո դիմել է 45 րոպե հետո, ոչ թե կես ժամ անց: Նման դեպքերում գործ ունենք երկու եզրույթի հետ՝ «անհապաղ» և «առաջին իսկ հնարավորության պահին», որը սահմանվում է թե՛ համապատասխան ապահովագրական վկայագրով, թե՛ քաղաքացիական օրենսգրքով և թե՛ ներքին իրավական ակտերով: Ի՞նչ է նշանակում անհապաղ ու ի՞նչ առաջին իսկ հնարավորության դեպքում, ոչ մի տեղ հեստակեցված չէ: Այսինքն՝ յուրաքանչյուր իսկ վարորդ, ինքը կարող է իր համար սահմանել, թե որն է անհապաղը: Իրականում, ունենք լողացող ինչ-որ մի նորմ, որը ցանկացած կամայականության կորող է ենթարկվել: Գոնե ապահովագրական ընկերությունները բարեխղճություն ցուցաբերեն ու իրենց վկայագրով որոշակիություն մտցնեն, թե որն է անհապաղ ու առաջին իսկ հնարավորություն: Ի վերջո, անձը կարող է հնարավորություն ձեռք բերել երեք ժամ հետո՝ պարզապես հեռախոսի մարտկոցը լիցքավորված չլինելու պատճառով: Ապահովագրական ընկերությունների պարզաբանումը հետևյալն է՝ ոչ թե հենց վթարի պահին, այլ կախված վթարի մեծությունից զանգել, օրինակ, 20 րոպե հետո, եթե շատ ծանր դեպք չի:

– Այսինքն՝ ես ճիշտ եմ հասկանում՝ դուք նմանաբնույթ գործ ունեք:

– Այո, այս պահին մեկը կա, որը գտնվում է Վերաքննիչ դատարանում, առաջին ատյանը մերժել է ապահովագրական ընկերության հայցը՝ վճիռ կայացնելով հօգուտ վարորդի:

– Իսկ ինչպե՞ս անեն վարորդները, որ նման քաշքշուկների մեջ չհայտնվեն:

– Իրականում, եթե անգամ մյուս վարորդները նման իրավիճակներում հայտնվեն, ապա չեմ կարծում, որ ի վնաս նրանց կլինի դատական ակտը: Նախ ապահովագրական ընկերությունները պետք է հստակեցնեն վերոնշյալ եզրույթները: Հարկավոր է ֆիքսված լինի իրավիճակն ու ժամկետները: Մյուս կողմից քաղաքացիներին ծուղակն են գցում, որովհետև տարակարծության տեղիք տվող այս եզրույթները միշտ կարելի է վիճարկել, անգամ, եթե վարորդը 10 րոպե անց է զանգահարել ապահովագրական ընկերություն:

– Նախորդ տարի քննարկումների առարկա դարձավ այն հանագամանքը, որ վթարների ժամանակ ՃՈ-ն արագ կերպով արձանագրի կատարվածը ու վարորդները չսպասեն ապահովագրական ընկերություններին, ազատեն երթևեկելի հատվածը՝ խցանումներ չստեղծելու համար: Հնարավո՞ր համարում եք նման լուծում՝ խցանումները նվազեցնելու տեսանկյունից:

– Եթե զուտ նպատակը խցանումների նվազեցումն է, ապա կարելի է ապահովագրական ընկերությունների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել, հետագայում, որպեսզի խնդիր չունենա վարորդը, քանի որ ՃՈ-ի արձանագրման դեպքում ապահովագրական ընկերությունն անպայման մի խնդիր կգտնի, որ գումար չփոխանցի վարորդին: Այստեղ պետք է հասկանալ, որ այս ընկերություններն առևտրային կազմակերպություններ են, որոնք ստեղծվել են շահույթ տանալու նպատակով, բնականաբար պետք է գործեն, ըստ իրենց շահույթի:

– Շատ հաճախ սոցիալական ցանցերում, տարբեր անձանցից լսում ենք դժգոհություններ, որ իրենց հաշիվների վրա կալանք է դրվել՝ առանց համապատասխան ծանուցման: Նման դեպքերի առնչվե՞լ եք:

– Նախ նշեմ, որ նախորդ տարվանից ՃՈ-ն այլևս չի ծանուցում վարորդին, որ դուք ունեք վարչական ակտ, քանի որ փոփոխություն կատարվեց ԴԱՀԿ-ի հետ կապված,:

– Խոսքը «Azdarar.am» համակարգի ստեղծման մասի՞ն է:

– Այո, սակայն ոչ բոլոր վարորդներն են հետևում այս համակարգին ու ոչ բոլորին մենք կարող ենք պարտավորեցնել, որպեսզի ամեն օր ստուգեն այն:

– Ես այս հարցի շուրջ զրուցել եմ նաև ՃՈ-ի համապատասխան պաշտոնյաների հետ, ովքեր պնդել են, որ վարորդները իրենց գրանցման վայրը փոխելիս, համապատասխան քայլեր պետք է ձեռնարկեն, այդ մասին տեղեկացնելու վարչական մարմնին, որպեսզի չծանուցված նամակներ չլինեն:

– Եկեք իրավիճակ պատկերացնենք՝ վարորդն ունի տուգանք, համապատասխան վարչական ակտ, որը գնացել է հարկադիր ծառայություն, ԴԱՀԿ-ն արգելանք է դրել վարորդների հաշիվների վրա, վարորդը կրել է բազմաթիվ վնասներ: Ի դեպ, արգելանքը չի դրվում, օրինակ, 5000 ՀՀ դրամի չափով, այլ ամբողջ գումարների վրա: Հաճախ լինում են դեպքեր, երբ վարորդն ունենում է վարկ, որ պետք է մարի, սակայն չի կարողանում գումարն իր հաշվից հանել, գալիս է տույժ ու տուգանք և այլն: Դրանից հետո ծանուցում է ստանում վարորդը, կարողանում է բողոքարկել, իսկ Վարչական դատարանում բողոքարկման գործընթացը ամիսներ է տևում, անգամ տարուց ավելի: Պատկերացնում եք՝ վարորդն ինչքա՞ն ճանապարհ է անցնում, քաշքշուկի մեջ ընկնում ու վնասներ կրում: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում ՃՈ-ն չի իրականացնում միջանկյալ վարույթն, արդյունքում տուժում է վարորդը:

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

 

Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել«Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ ՎարդևանյանՕտարերկրացիները 9 ամսում գնել են 1,930 անշարժ գույք, հայաստանցիների համար տուն գնելը դառնում է անհասանելի. տնտեսագետը գնանկում է կանխատեսում«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձանց անօդաչու թռչող սարքերի միջոցով 6 բջջային հեռախոս են փոխանցելԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի՝ վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունըԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունենՆորվեգիան 46.3 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համարՎարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄՄոսկվա կատարելիք այցի մասին պայմանավորվածությունը Փաշինյանի և Պուտինի միջև ձեռք էր բերվել նախապես. Պեսկով«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներԿրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցինԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն ԲայրամովԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր ԼայենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 863 անօդաչու թռչող սարքԾանոթ ու միարժամանակ անհայտ …Բեյլիս լիկյորԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԶենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքումԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ««Մեր լոլիկները լավագույնն են». Հայաստանը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին դատական ​​​​գործողություններով»Գլոբալ ջերմաստիճանը նոյեմբերին գերազանցել է նախորդ ռեկորդըՆավթի գներն աճել ենԱպարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում«Հայերը վերջին հնարավորությունն ունեն հեռացնելով Փաշինյանին փրկելու երկիրը»Հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի բուհ ընդունելության համար․ մանրամասներՉԼ․ «Ռեալ»-ը հաղթել է «ՊՍՎ»–ին, «Լայպցիգ»-ը՝ «Լանս»-ինԻրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներԸնդունվել է Հայաստանի Սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը. պատմության այս օրը (Նոյեմբերի 25)Վթար է․ ջուր չի լինելուԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասինՀորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պայթել են ականների վրաԹրամփը հայտարարել է, որ չի ձգտում իշխանափոխության ԻրանումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էԹուրքիայում ռшզմաօդային ուժերի ուղղաթիռի կnրծանման հետևանքով զnհվել է 5 զինծառայողՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԳազ չի լինելու․ հասցեներ2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակը
Ամենադիտված