Բացառիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում. ավտովթարից պարանոցը կոտրած տղայի կյանքը փրկվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ողնաշարի բացառիկ վիրահատություն: Տեղեկությունը հայտնել են ԲԿ–ի Facebook–ի էջում և տեսանյութ հրապարակել:
Ավտովթարից հետո երիտասարդ տղայի մոտ առաջացել էր պարանոցային առաջին և երկրորդ ողերի մեծ տեղաշարժով հոդախախտ, բացի այդ, պարանոցի երկրորդ ողի լուրջ կոտրվածք կար, ինչն ամեն րոպե կարող էր կյանքի սպառնալիք դառնալ:
Հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ «Էրեբունի» ԲԿ ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար Կարապետ Մոմջյանը կատարել է ողնաշարի առաջին և երկրորդ ողերի տրանսպետիկուլյար ֆիքսացիա:
Երիտասարդ տղայի կյանքը փրկվել է: