Արագածոտնի մարզում թափառող շները հարձակվել են տարեց կնոջ վրա. նա մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրագածոտնի մարզում թափառող շների հարձակվել են 84-ամյա Սոֆիկ Բզնունու վրա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ նա հունիսի 7-ին տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Ըստ կայքի` երեկ՝ հունիսի 8-ին, կինը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Սոֆիկ Բզնունին հունիսի 7-ին, ժամը 10։30-ի սահմաններում Սասունիկ համայնքի վարչական տարածքում գտնվող աղբավայրին կից խաղողի իր այգում աշխատանքներ կատարելիս է եղել, երբ թափառող շները հարձակվել են նրա վրա։
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։