Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունիսի 9

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լարված ու անհանգիստ օր է, որը նոր գործեր ու լուծում պահանջող առաջադրանքներ կբերի: Ձանձրանալու ժամանակ չի լինի, և դա ձեզ շատ դուր կգա: Կարող եք հաջողության հասնել երևակայություն ու հնարամտություն պահանջող գործերում: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք անհապաղ իրագործել:

Որոշ Խոյեր հետաքրքիր գործնական առաջարկներ կստանան: Մյուսները կհասկանան՝ ինչ է պետք նախաձեռնել և ինչ սովորել կարիերայի սանդուղքներով բարձրանալու համար: Բարենպաստ օր է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այստեղ հավանական են հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Թեթև ու բարենպաստ օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցության շնորհիվ կարող եք կյանքի կոչել ամենն, ինչ մտածել եք: Հավանական են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

Որոշ Ցուլերի հաճելի ծանոթություններ են սպասվում: Ձեր կենսուրախությունը և լավատեսությունը շատերին դուր կգան: Նշանի մյուս ներկայացուցիչները կկարողանան վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին: Անկեղծությունը կօգնի լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր սկզբում չեն ուզենա կապի դուրս գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգիստ, բայց հետաքրքիր օր է: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Ցավոք, ոչ բոլոր Երկվորյակները բավականաչափ համբերատարություն կունենան սկսած գործն ավարտին հասցնելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ կնահանջեն՝ չհասնելով անհրաժեշտ արդյունքի, իսկ հետո կզղջան դրա համար: Համառ եղեք: Այսօր առաջ եկած բոլոր խոչընդոտները հաղթահարելի են:

Ծանոթները հաճախ լավ խորհուրդներ կտան, կհուշեն՝ ինչի վրա է լավ կենտրոնանալ և ինչպես ավելի արագ հասնել նպատակին: Կուրախացնեն սիրելիի հետ շփումները: Երեկոն հարմար է ընտանեկան միջոցառումների ու ընտանեկան տոնի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եթե համախոհների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Հարմար օր է գաղափարներով ու ծրագրերով կիսվելու համար: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը: Հնարավոր են հաճելի լուրեր հեռվից: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի կամ բիզնեսի հետ: Որոշ Խեցգետիններ գործնական առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա:

Հավանական են դրամական մուտքեր: Օրը հարմար է գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Հարմար ժամանակ կլինի նոր գործեր ստանձնելու համար. դուք արագ դրանցում կհասնեք առաջին հաջողություններին: Շատ Առյուծներ կարևոր լուրեր կստանան, պատասխաններ կգտնեն վերջին շրջանում անհանգստացնող հարցերին:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ու հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի հին ու նոր ծանոթների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրության համար: Հնարավորություն կունենաք քննարկել հետաքրքիր հարցերն ու պիտանի տեղեկատվություն ստանալ, որին շուտով կիրառում կգտնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին հնարավոր են լարված պահեր, գործերում ձգձգումներ: Նշանի որոշ ներկայացուցիչների տհաճ անակնկալներ են սպասվում: Բայց վշտանալու կարիք չկա: Հիշեք, որ իրավիճակը արագ դեպի լավն է փոխվելու, շուտով կգա նոր նախաձեռնությունների, ինչպես նաև սեփական գաղափարները հին ծանոթների հետ քննարկելու համար հարմար ժամանակը: Ձեզ կհուշեն՝ ինչպես արագ հասնել նպատակին:

Հավանական են հաճելի իրադարձություններ, լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Եթե վերջին ժամանակներս հարազատների հետ հաճախ էիք վիճում, հիմա կկարողանաք ամեն ինչի մասին պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամենաարդյունավետ օր չէ, բայց այն հաճելի կանցնի, դրական հույզեր կբերի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև լավ նորություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Մի շտապեք ստանձնել բարդ գործերը: Սկզբում ինչպես հարկն է ամեն ինչ կշռադատեք. վտանգ կա, որ ուժերը զուր եք վատնելու: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք շատ շուտով կիրագործեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի, հարազատների հետ շփվելու, ընտանեկան տոների համար: Որոշ Կշեռքներ անսպասելի հյուրեր կունենան, ինչի համար շատ ուրախ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Թեթև, հետաքրքիր և ոգեշնչող օր է: Այն շատ Կարիճների առաջ գրավիչ հեռանկարներ կբացի, և նշանի ներկայացուցիչները բաց չեն թողնի հաջողության հասնելու իրենց շանսը: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ ձեր ընկերներից ու գործընկերներից ամբողջովին տարբերվող մարդկանց հետ:

Պիտանի տեղեկատվություն ստանալու, սովորելու, շատ հարցերին պատասխաններ գտնելու հնարավորություն կլինի: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, կաշխատեք նույնիսկ ամենափոքր մանրուքները նկատել և միշտ ձեր դիտումներից ճիշտ եզրակացություններ կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավագույն օրը չէ կարևոր գործերի համար: Դուք հաճախ կշեղվեք, ամպերում կսավառնեք, երբեմն պատրանքներ կկառուցեք գործերի իրական վիճակը գնահատելու փոխարեն: Արժե լսել հին ծանոթների տված խորհուրդները: Երբեմն հենց դրանց շնորհիվ կկարողանաք խուսափել սխալներից: Հին ընկերների հետ հանդիպումը շատ Աղեղնավորների կուրախացնի:

Գումարին և ունեցվածքին վերաբերող որոշումների հարցում մի շտապեք: Ամենահարմար օրը չէ խոշոր գործարքներ կնքելու համար: Ծրագրված գնումները հաջող կլինեն, իսկ ահա նույնը չի կարելի ասել սպոնտան գնումների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել ու պրովոկացիաներին չտրվել: Այսօր շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի պահպանել հոգեկան հավասարակշռությունը և չտրվել հույզերին: Շատ Այծեղջյուրների կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները կհասնեն նրան, ինչին վաղուց էին ձգտում:

Ցանկացած կարևոր զրույց արժե ծրագրել օրվա երկրորդ կեսի համար: Այդ հատվածում դուք հաճախ շրջապատողներին կես խոսքից կհասկանաք, կկռահեք նրա մասին, ինչ ուրիշները փորձում են թաքցնել: Երեկոն հաճելի անակնկալների ու լավ նորությունների ժամանակ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն իրադարձություններով լի ու բավական հոգնեցնող կլինի: Ամեն անգամ չի հաջողվի կենտրոնանալ կարևոր գործի վրա: Դուք հաճախ կշեղվեք մանրուքների վրա, ցավալի սխալներ կանեք: Բացի այդ, շրջապատողները երբեմն կշեղեն ձեզ, կխանգարեն սկսածն ավարտին հասցնելուն: Հաճախ ինքնուրույն գործելն ավելի հեշտ կլինի, քան ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելը:

Պահպանեք ինքնատիրապետումն ու մի շտապեք: Հավանական է, որ նույնիսկ առօրյա խնդիրները լուծելու համար այսօր սովորականից շատ ժամանակ պետք լինի: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք ու հաջողության կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք բոլորի հետ ձեզ բարեհամբույր պահել: Դա հեշտ չի լինելու, քանի որ շրջապատողները երբեմն կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից: Բայց եթե պրովոկացիաներին չտրվեք ու տեղի ունեցողին հումորով վերաբերվեք, շատ ու շատ տհաճ պահերից կհաջողվի խուսափել: Անսովոր գաղափարներ կունենաք: Դրանք միանգամից ըստ արժանվույն չեն գնահատի, բայց ավելի ուշ բոլորի համար պարզ կդառնա, որ հանճարեղ մի բան եք մտածել:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ հարազատների հետ հարաբերություններում: Կարող եք զրուցել անցյալի մասին, գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր. պատմության այս օրը (24 ապրիլ)Ամերիկյան սենատորների նամակը՝ Հայաստանի ընտրական գործընթացի շուրջ նոր բախման կիզակետում Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով դեպի Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 5 վագոն ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ»Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Տարադրամի շուկան՝ այսօրՈվքե՞ր են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շտաբի պետերը. «Հրապարակ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» ՉԹՕ-ներ, հրեշտակներ և աստվածաշնչյան տեքստեր. ամերիկացի քաղաքական գործիչը վիրուսային է դարձել՝ այլմոլորակայիններին Աստվածաշնչի հետ կապելովԱռաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիրԵս հրամայել եմ nչնչացնել Հորմուզի նեղուցում ակшններ տեղադրող ցանկացած նավակ. ԹրամփԱնչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին Ոչ մեկը չի կարող ասել՝ հորս արև 1 մլրդ ներդրում եմ արել. բանկային շրջանառությունը հատիկ-հատիկ պետք է լինի, եթե չեղավ՝ խնդիր է. ՓաշինյանԴիլիջանում կասեցվել է լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունըՆանուլը նշում է ծննդյան 16-ամյակը Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում Դանիայում գնացքների բախման հետևանքով տnւժել է 17 մարդ ԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքումԹրամփը երկարաձգել է Իրանի հետ hրադադարի ժամկետը մինչև ապրիլի 26-ը. Ynet Այսօր «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա կմատակարարվի 13,5 հազար տոննա նավթ. ՖիցոԵրևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափԵՄ ղեկավարները Կիպրոսում կքննարկեն Մերձավոր Արևելքի իրադրությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամը Թուրքիայում ընդունվել է 15 տարեկանից փոքրերի համար սոցցանցերի օգտագործումն արգելող օրենք Մոսկվան կտրուկ մերժել է երկաթուղու կոնցեսիայի վաճառքը Եվրահանձնաժողովի նախագահի և Եվրախորհրդի նախկին ղեկավարի միջև հանրային բախում է սկսվել Թուրքիայի թեմայով Լիբանանի վարչապետն Իսրայելին մեղադրել է պատերազմական հանցագործության մեջ Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ստեփանավանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը IRI–ի նոր հարցումը խուճապի է մատնել Փաշինյանին Սերժ Սարգսյան․ «Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ» ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Լիբանանը Qatar Airways-ը վերսկսում է ամենօրյա չվերթները դեպի ԱՄԷ և Սիրիա Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ Ապօրինի գույքի բռնագանձման քրգործերը կշատանան նախընտրական փուլում Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Ռուսաստանին հրավիրել են մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին Հրազդան գետից դուրս բերված մահացածի ինքնությունը պարզվել էԱտամնաբույժի սպանության կադրերը տեսել են հարազատները. նոր մանրամասներՀայաստանը Թեհրանի և Վաշինգտոնի միջև. Ինչու է «Թրամփի ճանապարհը» դարձել Իրանի համար կարմիր կտոր Փորձագետը Հայաստանում նախընտրական անորոշության մասին. «Խաղադրույքները չափազանց բարձր են»Վթար է․ ջրանջատումներ կլինենԱռավել հստակ են ուրվագծվում ամերիկյան հետաքրքրություններն ու առաջնահերթությունները Հայաստանում. ի՞նչ են ուզում ձեռք գցել. «Փաստ»Հենց որ Թրամփը ամրապնդի իր դիրքերը Հարավային Կովկասում, ամերիկացիները «կկտրեն» Ղրիմը Տնտեսական ճնշումների խորքում. քաղաքական ընտրության գինը «Ծուռ հայելիների թագավորություններ». Սանդուի և Փաշինյանի ռեժիմները ստեղծվում և գործում են որպես պատճեներ
Ամենադիտված