Վարանդայի շրջանում ևս 3 աճյուն է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Նախնական տվյալներով` նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, որոնց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ: