Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա Հակոբյանը 2020-ին 0.5 մլն դրամ վարկ է վերցրել, Աշոտ Փաշինյանն աշխատել է «Մինիսո»-ում. Փաշինյանի և ընտանիքի հայտարարագրերը. Tert.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը 2020-ի տարեսկզբին 4,5 մլն դրամ ավանդ է ունեցել, որը տարեվերջին կազմել է մոտ 2,5 մլն դրամ։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Փաշինյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից։

Որպես տարեսկզբին առկա կանխիկ դրամական միջոց՝ Փաշինյանը հայտարագրել է 790 հազար դրամ և 1800 դոլար, որոնք տարեվերջին փոփոխության չեն ենթարկվել։ Որպես վարչապետի պաշտոնում աշխատանքի համար վարձատրություն՝ Փաշինյանը հայտարարագրել է 12,433,990 դրամ։

Նրա բանկային հաշիվները տարեսկզբին կազմել են 3,33 մլն դրամ, որոնք տարեվերջին նվազել են՝ կազմելով մոտ 1 մլն դրամ։ Նա տարեվերջի համար որպես բանկային հաշվին առկա գումար հայտարարագրել է նաև 3.84 դոլար, և առանձին՝ 53,53 դոլար։

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որպես բաժնային արժեթուղթ, հայտարարագրել է 50 տոկոս բաժնեմաս, որը գնել է 2009-ին։

Որպես բանկային դրամական միջոց՝ Հակոբյանը տարեսկզբին հայտարարագրել է 904,863 դրամ, որը տարեվերջին կազմել է 145 435 դրամ։ Որպես առկա կանխիկ դրամական միջոց՝ Հակոբյանը հայտարարագրել է 1000 դոլար։

«Մեր Տպարանը» ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրություն՝ Աննա Հակոբյանն ստացել է 1,974,923 դրամ, «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից՝ մոտ 4 մլն դրամ, և ևս 540 հազար դրամ նույն ՍՊԸ-ից՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում։ 499 հազար դրամ վարկ Աննա Հակոբյանն ստացել է «Յունիբանկ»-ից։ Նշենք՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի մեջ են մտնում «Հայկական ժամանակ» օրաթերթն ու Armtimes.com լրատվական կայքը։

Որպես առկա տրանսպորտային միջոցներ՝ Աննա Հակոբյանը հայտարարագրել է 2009-ին ձեռք բերած «VAZ» և «RENAULT» մակնիշի ավտոմեքենաներ և 2010-ին ձեռք բերած «NISSAN»։

Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որպես «Մինիսո ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ում ապրանքագետի աշխատանքի վարձատրություն, ստացել է 408,320 դրամ։

Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, 2020-ին «Դիջիթեյն ՍՊԸ»-ում մարքեթինգային հաբի ղեկավարի աշխատանքի համար վարձատրություն չի հայտարարագրել, փոխարենը 5,134,548 դրամով վարձատրվել է «Դարեսկիզբ ՍՊԸ»-ից, որի մեջ, ինչպես նշեցինք, մտնում են «Հայկական ժամանակն» ու Armtimes.com կայքը։

Նա, որպես տարեսկզբին առկա բանկային հաշիվ, հայտարարագրել է 324,267 դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ կազելով 438,482 դրամ։

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԵս պատրաստ եմ փոխարինել Հալանդին. Անտուան ՍեմենյոԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիրՋուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային
Ամենադիտված