Դիլիջանում բացվել է ԱԹՍ առաջին կրթական աշխատանոցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴիլիջանում բացվել է ԱԹՍ առաջին կրթական աշխատանոցը՝ «Արմաթն օդում»: Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետարանը։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը նախատեսված է 15-18 տարեկան տղաների և աղջիկների համար։ Պատանիները սովորելու են նախագծել ու պատրաստել անօդաչու թռչող սարքեր, սպասարկել ու կառավարել դրանք: «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են եւ՛ պտուտակավոր, եւ՛ թեւավոր ԱԹՍ-ներ։
Ծրագիրը նպատակ ունի նման աշխատանոցներ հիմնել Հայաստանի եւ Արցախի բոլոր 65 քաղաքներում»,- ասված է հայտարարության մեջ:
