Ընտրական գործընթացին մասնակից քաղաքական բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը. ՄԻՊ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽորհրդարանական արտահերթ ընտրությունների գործընթացում հիմնարար նշանակության հարց է այն, որ ընտրական գործընթացին մասնակից քաղաքական բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք: Այս մասին գրել է Մարդու իրավունքների պաշտպանը, որում մասնավորապես ասված է.
«Դա երաշխիք կլինի ընտրական իրավունքի ազատ ու անխոչընդոտ իրացման համար: Որքան դա ապահովված է, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է ապահովել փոխադարձ հարգանք իրար նկատմամբ և բացառել որևէ լարվածություն: Ընտրությունները պետք է ծառայեն հասարակությունում համերաշխության վերականգնմանը: