Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 5)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օր, Ադրբեջան՝ Մելորատորների
օր, Բելոռուս՝ Եֆրոսիա Պոլոցկայայի հիշատակի օր, Դանիա՝ Սահմանադրության և Հոր օր, Ղազախստան՝
Բնապահպանի օր, Ռուսաստան՝ Բնապահպանի օր, Սեյշելյան կղզիներ՝ Ազատության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1896 - Վանում թուրքերը մի քանի անգամ փորձել են գրավել Այգեստանը, բայց մատնվել են
անհաջողության: Պաշտպանները հերոսաբար հետ են մղել հակառակորդի բոլոր գրոհները:
1818 - ծնվել է բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ Գևորգ Ախվերդյանը:
1858 - ծնվել է դրամատուրգ, թատերական գործիչ Ալեքսանդր Աբելյանը:
190 7– ծնվել է նշանավոր երգչուհի Արաքսյա Գյուլզադյանը:
1921 - Կավբյուրոյի նիստը չեղյալ է համարել նախկին որոշումը, և Լեռնային Ղարաբաղը բռնակցել է
Ադրբեջանին հետևյալ հիմնավորումով. «Ելնելով հայերի և մահմեդականների ազգային հաշտեցման
անհրաժեշտությունից»: 
1926 - ծնվել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:
1929 - ԽՍՀՄ-ի Աշխատանքի և պաշտպանության խորհուրդը որոշում է ընդունել երկրում Մեքենա-
Տրակտորային Կայաններ ստեղծելու մասին:
1937 - ծնվել է դերասան Գուժ Մանուկյանը:
1961 - ծնվել է ռուսաստանցի հայազգի բանաստեղծ Կարեն Կավալերյանը:
1968 – վախճանվել է հանճարեղ դերասան Վահրամ Փափազյանը։
1977 - վախճանվել է քանդակագործ Թորգոմ Չորեքչյանը:
1995 - կայացել է խորհրդրանական ընտրությունների առաջին փուլը, զուգահեռ անց է կացվել
սահմանադրական հանրաքվե, որի արդյունքում ընտրողների մոտ 64 %-ը կողմ է արտահայտվել
սահմանադրությանը, որը պետք է փոխարիներ խորհրդային սահմանադրությանը և նախատեսում էր երկրի
նախագահական կառավարում։
1999 – սկսվել է Արագածոտնի մարզի Արա գյուղում գտնվող Որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ
Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռի կառուցումը։
2006 - Թուրինում շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց
հավաքականը 150 երկրների շարքում հաղթող է ճանաչվել՝ չկրելով ոչ մի պարտություն:
2008 - Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երևանում հիմնել է «Ցիվիլիտաս»
հիմնադրամը:
2012 - կատաղի բախումներ են տեղի ունեցել հայ - ադրբեջանական սահմանագծի հյուսիսային
հատվածում: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանային հատվածում զոհվել են ադրբեջանցի հինգ
զինծառայողներ:
2013 - Հռոմի պապ Ֆրացիսկոսը, հրապարակավ արտահայտել է իր հայտնի դիրքորոշումը, ըստ որի «20-
րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն է»:
2015 - «Օրինաց երկիր»-ը հայտարարել է «Հայկական վերածնունդ» միավորում ստեղծելու մասին:
2017 - Գեղարքունիքի մարզի մոտ 20 գյուղերի բնակիչներ կեսօրից փակել են Վարդենիս-Մարտակերտ
ավտոճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով համայնքների խոշորացման ծրագրի դեմ:
2020 - տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստ, որտեղ հայտարարվել է, որ
կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխել, որովհետեւ բոլոր ոլորտները ձախողված են:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

754 - գերմանացի անհավատների ամբոխը սպանել է անգլիացի քրիստոնեության քարոզիչ Բոնիֆացիին,
որը ներկայումս ամենահարգված սրբերից մեկն է համարվում:
1706 - Մոսկվայում բացվել է զինվորական հոսպիտալ, ներկայումս դա Բուրդենկոյի անվան գլխավոր
կլինիկական հոսպիտալն է:
1783 – Ֆրանսիայում Մոնգոլֆիե եղբայրները օդ են բարձրացել օդով լցված առաջին թռչող սարքով, որն
իրենց ազգանունից ստացել է«Մոնգոլֆիեր» անունը։
1798 - ծնվել է կոմպոզիտոր և գեներալ Ալեքսեյ Լվովը, «Աստված, պահպանիր ցարին» ռուսական հիմնի
հեղինակը:
1862 – Սայգոն (ներկայիս Հոշիմին) քաղաքում կնքված պայմանագրով Ֆրանսիային է անցել Հնդկաչին
թերակղզու Կոխինխինա պատմական տարածքը։
1873 - Անգլիայի ճնշման տակ փակվել է աշխարհի ամենամեծ Զանզիբարի ստրուկների շուկան:
1898 – ծնվել է իսպանացի մեծագույն գրողներից մեկը հանդիսացող Ֆեդերիկո Գարսիա Լորկան։
1910 - վախճանվել է ամերիկացի նշանավոր գրող Օ. Հենրին:
1912 - Կուբայում ափ է իջել ամերիկյան ծովային դեսանտը:
1940 - ԱՄՆ-ում ցուցադրվել են առաջին սինթետիկ ռետինից պատրաստված անվադողերը:
1945 - Բեռլինը բաժանվել է օկուպացիոն զոնաների:
1967 – Մերձավոր արևելքում սկսվել է արաբա-իսրաելական Վեցօրյա պատերազմը։
1975 - 8 տարյա դադարից հետո բացվել է Սուեզի ջրանցքը:
1977 - վաճառքում է հայտնվել առաջին անհատական համակարգիչը՝ Apple-2-ը:
1981 - ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում առաջին անգամ
հայտնաբերվել և նկարագրվել է ՄԻԱՎ վիրուսը:
1983 - Ուլյանովսկում «Ալեքսանդր Սուվորով» շոգենավի վթարի հետևանքով զոհվել է 176 մարդ:
2000 - նկատվել է Եվրոպայի ամենախոշոր Էթնա հրաբխի ակտիվացում:
2004 - վախճանվել է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը:
2006 - Սերբիան հայտարարել է իր անկախությունը, Սերբիա-Չեռնոգորիա պետական կազմավորումը
վերջնականորեն լիկվիդացվել է:
2016 - Ղազախստանի Ակտոբե քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել
են 7 քաղաքացի, 38-ը վիրավորվել, ոչնչացվել են 13 ահաբեկիչներ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել
Ամենադիտված