Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչպիսի՞ ֆուտբոլ է սպասվում. Շվեդիայում խաղացած հայ ֆուտբոլիստների կանխատեսումները

ՍՊՈՐՏ

Շվեդիա-Հայաստան խաղին 50 հազար նստատեղ ունեցող Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում լինելու է ընդամենը 500 երկրպագու։ Համավարակի պատճառով տոմսեր չեն վաճառվում, և տրիբունաներում հայ ֆուտբոլասերներ չեն լինելու։

Առաջիկա խաղի հետ կապված Sputnik Արմենիան զրուցել է շվեդական ակումբներում հանդես եկած Լևոն Փաչաջյանի և Քրիստինա Մանգասարյանի հետ:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Փաչաջյանը Շվեդիայում խաղում է 2013 թվականից։ Այն հարցին, թե հայ երկրպագուներն ինչպես են պատրաստվում առաջիկա խաղին Լևոնը պատասխանում է, որ ցավոք Covid-19 պայմաններում Շվեդիայում շատ մեծ սահմանափակումներ են գործում, պատվիրակություններին ստիպում են թեստեր հանձել, իսկ երկրպագուների հարցը լ ավելի խիստ է:

«Հայ երկրպագուներն իհարկե հետաքրքրված էին Շվեդիա-Հայաստան խաղով։ Պարբերաբար զանգահարում ու խնդրում են, որ իրենց օգնենք խաղին ներկա գտնվելու, բայց ցավոք այս պահին անհնար է դա անել։ Անկախ ամեն ինչից, հայ համայնքը հուսով է, որ մեր ընտրանին արժանի խաղ կցուցադրի ու անպարտելի խաղերի շարքը կշարունակվի»,–ասում է Լևոնը։

Հավաքականի նախկին ֆուտբոլիստը նկատում է, որ մեր թիմին բարդ հանդիպում է սպասվում, քանի որ շվեդներն իրոք շատ ամուր թիմ ունեն` ֆիզիկապես ուժեղ, տակտիկապես շատ լավ պատրաստված:

«Բայց ինչպես ասում են` մենք էլ նվեր չենք և վերջին խաղերում գրանացած արդյունքները հույս են ներշնչում, որ շվեդների համար էլ հեշտ չի լինելու: Չնայած խաղի ընկերական բնույթին, ես սպասում եմ դիտարժան ֆուտբոլ։ Շվեդիայի լրատվամիջոցներն էլ ուշադրության կենտրոնում են պահում այս հանդիպումը և կարևորում այն, քանի որ Եվրո-2020-ի մեկնարկից առաջ հայերի հետ խաղը վերջին ստուգողականն է նրանց համար»,–ասում է Փաչաջյանը։

 

Հայաստանի կանանց ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիստինե Մանգասարյանը, որը նույնպես երկար ժամանակ խաղացել է Շվեդիայի առաջնությունում, գտնում է, որ մեր ընտրանուն հեշտ խաղ չի սպասվում ու վստահեցնում, որ Շվեդիայում ֆուտբոլ շատ են սիրում։

«Շվեդիայում շատ զարգացած է ֆան շարժումը։Ներքին առաջնությունում կան սկզբունքային մրցակիցներ, որոնց խաղերի ժամանակ նույնիսկ ընդհարումներ են լինում։ Բայց ազգային հավաքականի խաղերի ժամանակ շվեդները միավորվում են ու աջակցում իրենց հավաքականին»,–պատմում է Քրիստինեն։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզադաշտում երկրպագուների թիվը շատ չի լինելու` կարելի է համարել, որ Հայաստանի հավաքականի վրա մրցակցի ֆան շարժման ճնշում չի գործադրելու։ Իսկ թե ինչպիսի ճնշում կգործադրի Շվեդիայի հավաքականը, կտեսնենք խաղի ժամանակ։

Վստահ կարելի է ասել, որ Շվեդիա-Հայաստանը տարբերվելու է Խորվաթիա-Հայաստան խաղից, որովհետև մեր մրցակիցները տարբեր խաղաոճ են դավանում։

Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված