Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նրանք մարդկանց միայն որպես քվե են ընկալում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանության ներկայացուցիչների բառապաշարը, վարքագիծն ու պահվածքը նախընտրական շրջանում նորանոր դրսևորումներ են ստանում, թեպետ նշված հանգամանքներով պայմանավորված՝ խնդիրը միշտ է առկա եղել: Թեման վերլուծելու տեսանկյունից «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը մի քանի պատճառ է առանձնացնում՝ դիտարկելով իշխանության՝ ի սկզբանե ունեցած բնույթը:

«Այս իշխանությունների կյանքի ամենանշանավոր կետը 2018 թ. գարնանը տեղի ունեցած զարգացումներն էին, որոնց շնորհիվ իրենց կյանքում շատ պոզիտիվ փոփոխություններ են տեղի ունեցել, առաջին հերթին՝ կենսամակարդակի փոփոխություններ: Բացի այդ, հասարակությունն ընդունել էր իրենց այդ տեսակը, բառապաշարը, հասարակությունը կուլ էր տվել նաև Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկի խայծը: Ու քանի որ այս 3 տարվա ընթացքում իշխանությունները տրանսֆորմացիայի չենթարկվեցին, փողոցային ակտիվիստից այդպես էլ պետական պաշտոնյա չդարձան, հիմա ևս շարժվում են այն նույն տրամաբանությամբ, որը եղել էր ի սկզբանե: Հիմա քարոզարշավի շրջան է, ինչի՞ մասին պետք է խոսեն: Քանի որ դրական փոփոխությունների քանակը խիստ սահմանափակ է, իրենք պետք է խոսեն այն լեզվով, որով կարող են, և այն մասին, ինչն իրենք կարող են: Իսկ իրենք կարող են միայն վիրավորել, ամեն ինչում մեղադրել նախկիններին: Բացի նշվածներից, մի օրինակ էլ բերեմ: Սոցիալ-հոգեբանության մեջ «կոլեկտիվ նարցիսիզմ» տերմին կա: Կոլեկտիվ նարցիստների համար ամենակարևորն այն է, որ բոլորն անխտիր ընդունեն իրենց յուրօրինակ լինելը, ու ոչ ոք չփորձի ինչ-որ կերպ կասկածի տակ դնել այդ խմբակի յուրահատկությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Բերելով վերջին օրինակներից մեկը՝ նա հավելեց. «Օրինակ՝ Լենա Նազարյանը Թագուհի Թովմասյանին վիրավորելու համար հոդաբաշխ բացատրություն տալու փոխարեն ասում է՝«նա մեր նիստերին որպես լրագրող էր մասնակցում, օգտվեց առաջին հնարավորությունից, լքեց մեր խմբակցությունը»: Նա չի վերլուծում, թե ինչ է տեղի ունեցել, ու ինչի արդյունքում է Թագուհի Թովմասյանը դուրս եկել խմբակցությունից, այլ վիրավորված է, որ իրենց խմբակցությունից առհասարակ դուրս եկող մարդ է եղել: Մենք, մեծ հաշվով, գործ ունենք նաև մի երևույթի հետ, որն արդեն պետք է վերլուծեն սոցիալ-հոգեբանները: Այս մարդիկ դուրս չեն եկել 2018-ի իրողություններից ու շարժվում են նույն տրամաբանությամբ: 2018 թվականին փողոցում հավաքվել էին մարդիկ, որոնք տրամագծորեն տարբեր պատկերացումներ ունեին երկրի արտաքին քաղաքականության, նաև ներքին հարցերի վերաբերյալ: Տարբեր օրակարգեր դավանող մարդիկ հավաքվել էին ընդդեմ-ի գաղափարի շուրջ՝ «մերժիր Սերժին, ու ամեն ինչ լավ կլինի» տրամաբանության մեջ: Նույնը այս մարդիկ փորձում են աշխատեցնել նաև հիմա: Այսինքն, «նախկինում մերժեցինք Սերժին, հիմա եկեք մերժենք մնացածին, և ամեն ինչ լավ կլինի»: Իրենք պոզիտիվ օրակարգը մերժողական թեզի շրջանակներում են ձևավորում: 2018 թվականի շլեյֆը իրենց հետևից գնում է: Ու քանի որ պոզիտիվ օրակարգ դժվարությամբ են առաջարկում, հետևաբար, հակաքարոզչության ու նաև վիրավորանքի տիրույթում են գործում»:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով, քանի որ մոտենում ենք բուն ընտրական գործընթացներին, այսպես ասած, մասսան պետք է տաք պահել. «Փաշինյանն ունի մասսան տաք պահելու փորձը, նա հանրահավաքներին դիջեյություն անելու փորձն ունի և վերադառնում է իր համար սիրելի իրավիճակին»: Մեր զրուցակցի դիտարկմամբ, հարցը շատ ավելի խորքային է արտաքին դաշտի, արտաքին կապերի տեսանկյունից: «Իմ խորին համոզմամբ՝ այս իշխանությունները 2 գլոբալ նպատակ պետք է իրականացնեին:Նախ՝ այսպես ասած, լուծել Արցախի հարցը, ինչը պատերազմով չկարողացան անել, քանի որ միայն ՌԴ նախագահի կտրուկ միջամտության շնորհիվ վերջին պահին հնարավոր եղավ Արցախի որոշ շրջաններ հայաբնակ պահել: Երկրորդ նպատակը աշխարհաքաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունը, ռուսական զորքերի դուրսբերումն էր: Պատերազմից հետո օբյեկտիվորեն ստարտային պայմանները փոխվեցին: Եթե Արցախն ամբողջությամբ հանձնվելու պարագայում միանգամից 102-րդ ռազմաբազան պետք է դուրս բերվեր, ապա հիմա խնդիրը շատ ավելի բարդ է: Հիմա ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Նա միջազգայնացնում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը: Նա ուզում է մեր տարածաշրջան ՆԱՏՕ-ի զորքեր բերել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ կապված միջազգային դիտորդների տեղակայման հետ, Բենիամին Մաթևոսյանը հավելեց. «Նիկոլ Փաշինյանը փորձում է տարածաշրջան բերել օտարերկրյա այլ ուժերի, որ Հայաստանը տարբեր ուժերի կռվախնձոր դարձնի: Եվ սա անում է նրա համար, որ երբ փորձի առնվազն դուրս հանել 102-րդ ռազմաբազան, հայտարարի՝ չմտածեք, իրենց փոխարեն, պայմանականորեն ասած, ֆրանսիացիներն ու ամերիկացիները կկանգնեն: Ֆրանսիա կատարած այցը նույն տրամաբանության շրջանակում է՝ փորձում է միջազգայնացնել կոնֆլիկտը: Ինչպես մեր քաղաքագետ գործընկերներից մեկն ասաց՝ նա միջազգային խաղացողների հակասություններն էլ է բերելու Հայաստան, ինչից մենք, մեղմ ասած, չենք շահելու: Ի վերջո, մարդիկ պետք է հասկանան, թե սա մեզ ինչ խնդրի առջև է կանգնեցնելու»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ կա նաև մի հարց, որտեղ էմոցիոնալ ու բարոյական էլեմենտներ կան:«Խոսքը մտածողության տեսակի մասին է: Այս իշխանությունների մտածողության տեսակը լավագույնս արտահայտող պատգամավորն իր հարցազրույցներից մեկում ասել էր՝ հետո ի՞նչ, որ կաթողիկոսը, նախագահը, ԳԱԱ նախագահը և այլոք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, չէ՞ որ նրանք ընդամենը մեկ ձայն են: Նրանք մարդկանց որպես քվե են ընկալում: Այս մարդկանց համար վեց զինվորի գերեվարումն ընդամենը վեց ձայնի կորուստ է, մեկ զինվորի մահն ընդամենը մեկ ձայնի կորուստ է, 200, 400, 500 դիերի հայտնաբերումն իրենց տրամաբանությամբ -200, -400, -500 ձայնի կորուստ է: Իմ ընկալումն, անկեղծ, սա է, նրանց մարդկանց ճակատագրերը չեն հետաքրքրում: Նույն ընկալմամբ էլ դիտարկում են պատերազմը, պատերազմում զոհվածներին, ինչպես նաև կորոնավիրուսի հետևանքով մահացածներին: Նայեք Ազգային ժողովի վերջին օրերի նիստերը: Այդ մարդիկ կանեփի մասին օրինագծեր, ինչ-որ հարկային փոփոխություններ են քննարկում»,-ասաց Բ. Մաթևոսյանը:

 

Նրա խոսքով՝ մենք զուգահեռ իրականության մեջ ենք ապրում, որտեղ արհավիրքն առավելագույնը մեկ օր է տևում: «Սա նման է մի իրավիճակի, երբ մարդն ունենում է լուրջ առողջական խնդիրներ, բայց բուժվելու փոխարեն ցավազրկող է խմում և ամեն անգամ այդ ցավազրկողի չափաբաժինն ավելացնում է, բայց քաղցկեղն արդեն մետաստազներ է տալիս ու վերջում պարզապես սպանում է օրգանիզմը: Մենք «ռեալիթի շոուի» մասնակից ենք, որտեղ պետությունը ոչնչանում է: Այն հիմքերը, որոնց վրա խարսխված է մեր պետականությունը, ոչնչանում են: Մեկ օրով ապրելու ցիկլը պետության ոչնչացման լավագույն դրսևորումներից մեկն է: Երբ չկա ինստիտուցիոնալ հիշողություն, երբ չկա գործողությունների հստակ տրամաբանություն, ապրում ես մեկ օրով, իսկ երբ օրը փոխվում է, փոխվում է նաև թեման: Եթե փորձենք կարճ ձևակերպել, ապա այն, ինչ տեսնում ենք, պետականության դանդաղ ոչնչացում է: Բարդ չէ հասկանալ իրավիճակը՝ կատարելով շատ պարզ, մեխանիկական գործողություն:

Ցանկացած մարդ կարող է վերցնել քարտեզը, բացել այն ու տեսնել, թե Գեղարքունիքից մինչև Երևան, Նախիջևանից մինչև Արմավիր քանի րոպեում կարելի է հասնել: Հաջորդ գործողությամբ կարող է վերլուծել, թե ինչ վիճակում է մեր բանակը պատերազմից հետո: Հաջորդը՝ պետք է պատասխանել մի հարցի. եթե նախորդ պատերազմում պարտվեցինք մի իրավիճակում, երբ իշխանությունների գործողությունների հետևանքով միայնակ էինք մնացել 90 միլիոնանոց հսկա բանակի դեմ, նոր պատերազմի դեպքում այս իշխանությունների կառավարման պարագայում ի՞նչ ճակատագիր ենք ունենալու որպես պետություն: Բացի այդ, արդյո՞ք այդ իշխանությունը կարող է կանխել այն վտանգը, որը գալիս է թշնամական բանակից: Միայն այս հարցերի պատասխանները ձևակերպելուց հետո կլինի այն ելման կետը, որից հետո պետք է մտածենք՝ ինչ ունենք իրավիճակը բարեփոխելու տեսանկյունից»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Աշոտյանի գործը որոշակիորեն միջազգային ուշադրության կենտրոնում է, հույս ունենք՝ անազատությունը երկար չի տևելու. Ռուբեն Մելիքյան Կատարցի միջնորդները ժամանել են Իրան. Reuters Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել Օձունի դպրոցում շինաշխատանքներ կատարելիս 55-ամյա տղամարդը մոտ 4-5 մետր բարձրությունից վայր է ընկելբետոնե հատակին ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանшտան վրա հարձակվողը Գետահովիտ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը․ հայտնաբերվել է 19-ամյա տղայի դինՄակրոնը փրկվել է, սիրիացի փոխնախարարը՝ վիրավորվել․ նոր մանրամասներՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում». Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ. Մելոյան Բժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվել Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ինչպես է անցնում Գոռ Հակոբյանի որդու բուժման ընթացքը․ նոր կադրերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԲաադոկՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով «Փաշինյանն ու նրա կուսակցությունը նոր թշնամի ունեն, դա հայկական սփյուռքն է»Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ Թուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք «Արևմուտքի հետ սոված կմնաս. Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Ռուսաստան»Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում էԲացվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» կայարանը․ պատմության այս օրը (10 հուլիս)Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն ԱԱ-2026․ Ֆրանսիան կիսաեզրափակչում է Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը«Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆԻրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Իրանում ԱՄՆ նոր հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ
Ամենադիտված