Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 3)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հեծանիվի համաշխարհային օր, Ավստրալիա՝ Մաբոյի օր, Նամիբիա՝ Նամիբիայի զինված ուժերի օր, Ուգանդա՝ Նահատակների օր, Չեռնոգորիա՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1837 – ծնվել է հանրահայտ գրող Պերճ Պռոշյանը։

1891 – վախճանվել է մեծանուն դերասան, նկարիչ, գրող, հասարակական գործիչ Պետրոս Ադամյանը։

1896 – ծնվել է հայ խորհրդային բժիշկ, ինֆեկցիոնիստ Ռաֆայել Մանվելյանը։

1896 - թուրք բազմահազարանոց խուժանը անցել է հարձակման Վանում: Հանկարծակի եկած հայերը սկզբում զգալի կորուստներ են կրել, բայց շուտով Դաշնակցության, Արմենական և Հնչակյան կուսակցությունների ղեկավարները, մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները, միավորել են մարտական ուժերը, և ինքնապաշտպանության կենտրոն է դարձել Վանի Այգեստան թաղամասը:

1911 – ծնվել է արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանը։

1919 - վախճանվել է բանասեր, բժիշկ և հասարակական գործիչ Սմբատ Գաբրիելյանը։

1933 – ծնվել է բժիշկ, ակադեմիկոս Հովհաննես Հովհաննիսյանը։

1936 – ծնվել է արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը։

1971 – ավարտվել է Հայաստանի գրողների միության վեցերորդ համագումարը։

1994 – վախճանվել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Աբել Սիմոնյանը։

1991 – Արցախյան ազատամարտի ժամանակ Արցախի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվել է։

2000 – Երևանում Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունեցել «Գլադիատոր» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։

2011 - Հրանտ Դինքի սպանության գործով վեց զինվորականներ դատապարտվել են, այդ Տրապիզոնի ժանդարմերիայի պաշտոնյաների նկատմամբ դատարանը սահմանել է 4-ից մինչև 6 ամսվա ազատազրկում:

2011 - վախճանվել է ամերիկահայ բժիշկ Ջեք Գևորգյանը։

2012 - «Ժառանգություն» կուսակցությունը Գրողների միության դահլիճում անց է կացրել իր 8-րդ համագումարը: Նախագահի պաշտոնում վերընտրվել է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

2016 - Հալեպում հրթիռակոծվել է հայկական թաղամասը, եղել են զոհեր և վիրավորներ։

2018 - Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին միջամտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին «Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար»:

2019 - Միլանում սկսվել է Ադրբեջանից 2.3 մլն եվրո կաշառք ստացած ԵԽԽՎ Իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի դեմ դատը։

2020 - վախճանվել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ու Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1098 - խաչակիրները գրավել են Անտիոքը։

1539 - Ֆլորիդան հայտարարվել է Իսպանիայի տարածք։

1540 - առաջին եվրոպացին՝ Էրնանդո դե Սոտոն անցել է Ապպալաչի լեռնաշղթան։

1621 - հիմնադրվել է հոլանդական Վեստ-Հնդկաստան ընկերությունը, որը ստացել է Հարավային և Հյուսիսային Ամերիկաների հետ առևտրի իրականացման մոնոպոլ իրավունք։

1657 - վախճանվել է անգլիացի բժիշկ, ֆիզիոլոգ և էմբրիոլոգ Ուիլյամ Հարվեյը, որը հանդիսանում է ժամանակակից ֆիզիոլոգիայի և էմբրիոլոգիայի հիմնադիրը։

1761 - ծնվել է անգլիացի գյուտարար Հենրի Շրապնելը, որը հայտնագործել է կարտեչային գնդակներով հրետանային արկը։

 1784 - Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքը դադարել է լինել ԱՄՆ-ի մայրաքաղաք։

1785 - ֆրանսիացի Ֆրանսուա Բլանշերը 300 մետր բարձրությունից ցած նետելով շանը ցուցադրել է օդապարիկից թռիչքներ իրականացնելու համար իր ստեղծած պարաշուտը։

1789 - Ալեքսանդր Մաքքենզին Կանադայում հայտնաբերել է իր անունով անվանված Մաքքենզի գետը։

1826 - վախճանվել է ռուս պատմաբան Նիկոլայ Կարամզինը։

1837 - Լոնդոնի մոտ բացվել է առաջին իպպոդրոմը։

1843 - ծնվել է բուսաբան-ֆիզիոլոգ և բնաբան Կլիմենտ Տիմերյազևը, որը հանդիսանում է բույսերի ֆիզիոլոգիայի ռուսական դպրոցի հիմնադիրը։

1854 – ծնվել է չեխ երգահան Լեոշ Յանաչեկը։

1875 – վախճանվել է ֆրանսիացի նշանավոր երգահան, հանրահայտ «Կարմեն» օպերայի հեղինակ Ժորժ Բիզեն։

1896 - ստորագրվել է գաղտնի պայմանագիր, համաձայն որի՝ Չինաստանը թույլատրել է Ռուսաստանին կառուցել Չին-արևելյան երկաթուղին։

1924 – վախճանվել է ավստրիացի հայտնի գրող Ֆրանց Կաֆկան։

1931 – ծնվել է Կուբայի 17-րդ վարչապետ Ռաուլ Կաստրո Ռուսը։

1946 – վախճանվել է խորհրդային պետական գործիչ Միխայիլ Կալինինը։

1954 - Սահարայում հայտնաբերվել է հին եգիպտական Սինխետոն փարավոնի դամբարանը (մոտավորապես մ․թ․ա․ 2570 թվական)։

1959 - Սինգապուրը ընդունել է սահմանադրություն և դարձել ինքնավար երկիր։

1970 - սինթեզվել է առաջին արհեստական գենը։

1980 - համակարգիչների խափանման պատճառով ԱՄՆ-ում սխալմամբ ազդարարվել է Խորհրդային Միության կողմից միջուկային հարձակման տագնապ։

1985 - Վատիկանի և Իտալիայի միջև կնքված համաձայնագրով կաթոլիկությունը դադարել է Իտալիայում պետական կրոն լինել։

1989 – վախճանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Ռուհոլլա Խոմեինին։

1991 - Ճապոնիայում Ունզեն հրաբխի ժայթքումից զոհվել է 43 մարդ, հիմնականում՝ լրագրողներ։

1998 – Գերմանիայի Էշեդ ավանի մոտ Հաննովերից Համբուրգ մեկնող գնացքի վթարի հետևանքով զոհվել է 101 մարդ, վնասվածքներ են ստացել 88-ը։

2006 – Չեռնոգորիան հռչակել է իր անկախությունը՝ դուրս գալով Սերբիա և Չեռնոգորիա պետության կազմից։

2008 – Պրագայում կնքվել է խղճի և կոմունիզմի մասին եվրոպական հռչակագիրը։

2016 - Արիզոնայում վախճանվել է աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ, մարդասեր և հասարակական գործիչ Մուհամմեդ Ալին (Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսերը)։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հորմուզի նեղուցով անցնելու համար տուրքեր սահմանելու իրավական հիմքեր չկան. ՄԱԿ ՖԻԴԵ-ն Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում ՀՀ-ն տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ 7 մեքենայի մասնակցությամբ վթար՝ ԵրևանումՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Սիրիային անկախության 80-ամյակի առթիվ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից ԱդրբեջանՓրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Երկար ժամանակ գազ չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … պիջակ«Մարկեդոնով. Ռուսաստանը հետաքրքրված է բարեկամական Հայաստանով»«Ինչպես է Փաշինյանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի փախստականներին վերածում քաղաքական վտարանդիների» «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը․ պատմության այս օրը (17 ապրիլ)Հայտնի է դերասան Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան պատճառըԵվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ռուբլին սկսեց արժևորվելԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Մինչև 20:00-ն ջուր չի լինելու․ ջուր հավաքեքՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Կյանքից անժամանակ հեռացել է դերասան Լևոն Տեր-ՊետրոսյանըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Ուկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Արդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանԱլլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը ԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱդրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Պակիստանից պատվիրակություն է մեկնել | ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր համաձայնությանը ԱՄՆ-ն իրանական նավի է ստիպել հետ վերադառնալ Պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը. Նեթանյահու Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց» Բենեիլ Դարիուշը նշել է Թոփուրիա-Ծառուկյան հնարավոր մենամարտի ֆավորիտին Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմՄիրզոյանը Ռումինիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված հարցեր Արարատյան դաշտը հրաժեշտ տվեց այս գարնան վերջին բացասական ջերմաստիճաններին Վթար է․ մինչև վաղը 12։00-ն ջուր չի լինի
Ամենադիտված